«Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 100.
Սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում տեղի ունեցած լուրջ տեղաշարժերն արտահայտվել են 1936 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված ԽՍՀՄ նոր Սահմանադրության մեջ։ Այն հռչակել է «սոցիալիզմի լիակատար հաղթանակը», որը ենթադրում էր սոցիալական արդարություն, ժողովրդավարություն, ժողովրդի բարեկեցություն և այլն, որոնք, սակայն, ոչ միայն գոյություն չունեին, այլև փոխարինվել էին դաժան բռնություններով ու զանգվածային աքսորով։
 
[[Պատկեր:Khoren I of Armenia.jpg|250px|մինի|ձախից|[[Խորեն Ա Տփղիսեցի|Խորեն Ա]] Մուրադբեկյան]]
ԽՍՀՄ հասարակարգի տնտեսական հիմքը արտադրության միջոցների համապետական սեփականությունն էր, որն ստեղծվել էր նախկին տնտեսության բազմակացութաձևության (կապիտալիստական, մասնավոր անհատական, փակ բնատնտեսային) իսպառ վերացման հետևանքով։ Նոր սահմանադրությամբ վերացվեց նաև Անդրկովկասյան Հանրապետությունների Դաշնությունը։ [[Վրաստան|Վրա]]ցական, [[Ադրբեջան]]ական ու [[Հայաստան|Հայ]]կական Հանրապետությունները ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտան ուղղակիորեն։
 
Տող 134.
 
[[Պատկեր:Անտոն Քոչինյանի կիսանդրին (1).JPG|150px|մինի|ձախից|Անտոն Քոչինյանի կիսանդրին]]
[[Պատկեր:Karen Demirchyan 1999.png|150px|մինի|աջից|[[Կարեն Դեմիրճյան]]]]
Քիմիական ձեռնարկություններն զգալիորեն նպաստել են ՀԽՍՀ տնտեսության զարգացմանը, սակայն վատթարացրել են բնապահպանական վիճակը, անխնա օգտագործվել է [[Սևանա լիճ|Սևանի]] ջուրը։ Լճի մակարդակը պահպանելու նպատակով [[1961]] թվականին ՀԽՍՀ Կառավարության միջնորդությամբ [[ԽՍՀՄ]] Նախարարների խորհուրդը որոշել է կառուցել 48-կմ-անոց [[Արփա-Սևան ջրատար թունել]]ը (շահագործման է հանձնվել [[1981]] թվականին)։ Թեև [[1970]]-ական թվականների կեսերից որոշ չափով կասեցվել է մեծ քիմիայի զարգացումը հանրապետությունում, և այն փոխարինվել է փոքր քիմիայով, սակայն բնապահպանական լարվածությունը չի նվագել։ [[1965]] թվականի համեմատությամբ՝ [[1985]] թվականին արդյունաբերական արտադրության ծավալն ավելացել է շուրջ 4 անգամ։ Այդ փուլում ժողտնտեսության զարգացման խնդրում մեծ է հանրապետության ղեկավար մարմինների դերը՝ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարներ [[Անտոն Քոչինյան]]ի ([[1966]]-[[1974]]) և [[Կարեն Դեմիրճյան]]ի ([[1974]]-[[1988]]) գլխավորությամբ։
 
== 1960-1980-ական թվականներ ==
 
[[1960]]-[[1980]]-ական թվականներին արդյունաբերական խոշոր համալիրներ են ստեղծվել [[Չարենցավան]]ում, [[Աբովյան (քաղաք)|Աբովյան]]ում, [[Սևան (քաղաք)|Սևանում]], [[Հրազդան]]ում և այլուր։ Միայն [[1960]]-[[1965]] թվականներին շրջաններում կառուցվել են 300-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ կամ արտադրամասեր։ [[1969]] թվականին սկսվել է ՀԱԷԿ-ի շինարարությունը, որի 1-ին էներգաբլոկը շահագործման է հանձնվել [[1976]] թվականին, 2-րդը՝ [[1979]] թվականին։ [[Ատոմակայան]]ի էլեկտրաէներգիայի միայն 25 %-ն է սպառել Հայաստանը, մնացածն արտահանվել է [[Ադրբեջան]] և [[Վրաստան]]։ [[1960]]-[[1980]]-ական թվականներին բարելավվել է հանրապետության ճանապարհատրանսպորտային համակարգը։ Կառուցվել են [[Սևան-Շորժա-Սոթք]], Մասիս-Նուռնուս, Իջևան-Հրազդան երկաթուղիները, մի շարք ավտոմայրուղիներ, [[Երևանի մետրոպոլիտեն|Երևանի մետրոպոլիտենը]], մայրաքաղաքի «Զվարթնոց», «Էրեբունի», ինչպես նաև [[Գյումրիի օդանավակայան]]ները։
 
== Ղեկավարներ ==