«Թոմաս Մոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-books.google.ru/ +books.google.am/)
Տող 29.
1505 թվականին Մորն ամուսանցել է 17-ամյա Ջեյն Կոլտի հետ, որը Էսսեքսի էսքվայրի ավագ դուստրն էր: Համաձայն կենսագրության, որը գրել է նրա փեսան՝ Ուիլյամ Ռոպերը, Թոմասին ավելի շատ դուր է եկել կրտսեր քույրը, բայց քաղաքավարությունից ելնելով՝ նախընտրել է Ջեյնին<ref>{{Книга|автор = {{iw|Роупер, Уильям|Роупер, У.|en|William Roper}}|заглавие = The Life of Sir Thomas More|ссылка = https://en.wikisource.org/wiki/The_Life_of_Sir_Thomas_More}}</ref>: Թոմասի ընկերները նրան նկարագրել են բարի և հանգիստ բնավորություն ունեցող մարդ: Էրազմ Ռոտերդամցին խորհուրդ է տվել նրան ստանալ լրացուցիչ կրթություն, որը նա արդեն ստացել է տանը, և դարձել էր նրա անձնական դաստիարակը երաժշտության և գրականության ոլորտում: Մորը և Ջեյնը ունեցել են չորս երեխա՝ Մարգարետը, Էլիզաբեթը, Սեսիլը և Ջոնը:
 
1511 թվականին Ջեյնը մահացել է դողէրոցքից<ref>{{книга |автор=Samuel Willard Crompton |заглавие=Thomas More and his struggles of conscience |издательство={{iw|Infobase Publishing|Chelsea House Publishers||Infobase Publishing}} |год=2006 |isbn=0-7910-8636-4 |серия=Makers of the Middle Ages and Renaissance |pages=38 |allpages=146 |ссылка=https://books.google.ruam/books?id=EzdQFMyz0U8C&pg=PA38#v=onepage&q&f=false}}</ref>: Մեկ ամսվա ընթացքում Մորը կրկին ամուսնացել է՝ որպես իր երկրորդ կին ընտրելով հարուստ այրի Էլիս Միդլթոնին: Ի տարբերություն նրա առաջին կնոջ՝ Էլիսը հայտնի էր որպես ուժեղ և անմիջական կին, չնայած Էրազմը վկայում էր, որ նրանց ամուսնությունը երջանիկ էր: Մորը և Էլիսը չեն ունեցել ընդհանուր երեխա, բայց Մորը դաստիարակել է Էլիսի առաջին ամուսնությունից ծնված դստերը որպես իր սեփական երեխա: Բացի այդ, Մորը դարձել է Ալիսա Կրեսակր անունով երիտասարդ աղջկա խնամակալը, որի անունը էր, որը հետագայում ամուսնացել է նրա որդու՝ Ջոն Մորի հետ: Մորը եղել է սիրալիր հայր, նամակներ է գրել իր երեխաներին, երբ մեկնել է իրավական կամ հասարակական գործերով, խրախուսել է նրանց ավելի հաճախ գրել նամակներ: Մորը լրջորեն հետաքրքրված է եղել կանանց կրթությամբ, այդ ժամանակ նրա վերաբերմունքը այս խնդրին ծայրաստիճան անսովոր էր: Նա հավատում էր, որ կանայք նույնքան ունակ են գիտական նվաճումների, որքան տղամարդիկ, և պնդում էր, որ իր դստրերը, ինչպես և իր որդին, ստանան բարձրագույն կրթություն, ինչպես նաև իր որդին:
 
=== Կրոնական բանավեճ ===