«Զաքարե Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 27.
 
== Կենսագրական տվյալներ ==
[[Պատկեր:Leo_II_of_Armenia.jpg|200px|մինի|ձախից|Կիլիկիայի հայկական թագավորության թագավոր, ում հետ Զաքարե Բ-ն դիվանագիտական և դավանաբանական կապեր է հաստատել՝ հրավիրելով Լոռու և Անիի եկեղեցական ժողովները:]]
Հոր՝ [[ամիրսպասալար]] [[Սարգիս Զաքարյան|Սարգիս Զաքարյանի]] մահից մի քանի տարի անց՝ 1191 թվականին, [[Թամար (վրաց թագուհի)|վրաց թագուհու]] կողմից նշանակվել է Հայ-վրացական բանակի գլխավոր հրամանատար՝ ամիրսպասալար<ref>[https://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1156 Զաքարեի վրաց բանակի գլխավոր հրամանատար դառնալը]</ref>: 1203 թվականին, [[Թամար (վրաց թագուհի)|Թամար թագուհուց]] ստացել է նաև [[Վրաստան]]ի պետության մանդատորթուխուցեսի պաշտոնը (արքունի կնքապահ և [[Թամար (վրաց թագուհի)|թագուհու]] թիկնազորի պետ)՝ դառնալով վրաց [[Վրաց Բագրատունիներ|Բագրատունիների]] պետության ազդեցիկ դեմք: Գլխավորելով վրաց-հայկական բանակը՝ եղբոր՝ [[Իվանե Ա|Իվանե Զաքարյանի]] (1191 թվականից՝ մսախուրթուխցես. արքունի մեծ վեզիր) հետ ավելի քան 20 տարի ազատագրական կռիվներ է մղել [[Սելջուկյան սուլթանություն|սելջուկյան]] ամիրությունների դեմ Հայաստանի կենտրոնական և հարավային շրջանները ազատագրելու համար: Նրանց հաղթական պատերազմների շնորհիվ ազատագրված հայկական տարածքները՝ Արագածոտնը, [[Շիրակ (գավառ)|Շիրակը]], [[Այրարատ|Այրարատը]], [[Սյունիք (նահանգ)|Սյունիքը]], [[Արցախ նահանգ|Արցախը]], [[Կարս|Կարսը]], [[Բասեն (Շիրակի մարզ)|Բասենը]] և այլն, մտել են [[Զաքարյան իշխանապետություն|Զաքարյան իշխանապետության]] մեջ: [[Անիի ազատագրում|1199 թվականի]]՝ Անիի վերջնական ազատագրումից հետո, Հայաստանի դարավոր այս մայրաքաղաքը դարձել է ամրապնդված և հզոր Զաքարյան իշխանապետության կենտրոն<ref>[Անին՝ որպես Զաքարյանների իշխանապետության կենտրոն]</ref>: Զարքարե Բ-ն մեծ հեղինակություն է ունեցել նաև [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիայի հայկական պետությունում]]: Դավանաբանական հարցերի շուրջ բանակցություններ է վարել [[Լևոն Բ]] թագավորի հետ, նախաձեռնել ու հրավիրել Լոռու (1205 թվական) և Անիի (1207 թվական) եկեղեցական ժողովները: Զաքարե Բ-ին այդ ձեռնարկումներում օգնել է նրա հոգևոր հայրը՝ օրենսդիր, առակագիր [[Մխիթար Գոշ|Մխիթար Գոշը]]<ref>[https://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1156 Զաքարե Բ-ի եկեղեցական ժողովները]</ref>:
 
==== Զաքարյան անվան ծագումնաբանական տեղեկություններ՝ կապված Զաքարե Զաքարյանի հետ ====
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Զաքարե_Բ» էջից