«Ապահովագրության վիճակագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Վիքիֆիկացում}}
{{անաղբյուր}}
{{Կատեգորիա չկա}}
'''Ակտուարը''' ապահովագրության մասնագետ է, որն զբաղվում է կյանքի երկարաժամկետ ապահովագրման տարիֆային դրույքների հաշվարկման, ապահովագրական մուծումների ռեզերվների կազմավորման հետ կապված հաշվարկների, փոխատվությունների չափերի, հետգնման գումարների և կրճատված ապահովագրական գումարների որոշման գիտականորեն հիմնավորված մեթոդների մշակմամբ։
<Ակտուար> տերմինի ծագումը մինչ այժմ ճշգրիտ բացահայտված չէ, սակայն կան վարկածներ, որ <Ակտուար> տերմինը ծագել է <actuatius> լատինական բառից, որը նշանակում է ցուցակագրող, գրանցող: <Ակտուար> բառի իմաստը վերլուծելու համար նախ տեսնենք թե ինչ գիտելիքներ են պետք ակտուար դառնալու համար: <Ակտուարը>պետք է դասակարգի իր մեջ հետևյալ գիտելիքները. տոկոսային հարաբերությամբ` մաթեմատիկական գիտելիքներ /հավանականություն, վիճակագրություն, ակտուար և ֆինանսական մաթեմատիկա, էկոնոմետրիկա 50 տոկոս/, տնտեսագիտական գիտելիքներ 25 տոկոս և օրենքների իմացություն 25 տոկոս: <Ակտուարների> աշխատանքի բնույթը բավականին բազմազան է: Այն կապված է տարբեր տեսակի ֆինանսական ռիսկերի գնահատման, ինպես նաև բազմաթիվ այլ բարդ հաշվարկների կատարման հետ այնպիսիք ինչպիսիք են` որոշակի իրադարձությունների տեղի ունենալու հավանականությունը, ապահովագրական սակագները, ապահովագրավճարները, ապահովագրական գումարները, տեխնիկական պահուստները, կենսաթոշակները, անուիտետները և այլ նմանատիպ ցուցանիշների չափերը: