«Սմբատ Ա Նահատակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 116.
 
==== Վասպուրականի անջատումը Հայաստանց ====
 
{{Հիմնական|Վասպուրականի թագավորություն}}
 
Սարգիս-Աշոտի մահից հետո՝ 904 թվականին Վասպուրականի իշխանությունը անցնում է նրանց միջնեկ եղբորը՝ Գագիկին։ Նա 25 տարեկան էր, երբ ստանձնեց իր գառավռի կառավարումը, սակայն բազմիցս աչքի էր ընկել իր փայլուն ռազմական և դիվանագիտական ունակություններով։ Երկու եղբայրները՝ Գագիկը և Գուրգենը իրենց մեջ բանժանում են Վասպուրականը։ Փոքր եղբորը՝ Գուրգենին, բաժին է հասնում հարավարևելյան Վասպուրականը, իսկ Գագիկին՝ հյուսիսարևմտյան հատվածը։ Այդ ժամանակ Վասպուրականը վարում էր մի շարք մանր պատերազմներ, որոնք հաջողություններ են բերում նրանց, սակայն այդ մանր ցեղերը հավաքվում են Զարևանդ (Սալմաստ) գավառում և պատրաստվում արաշավել Վասպուրականի վրա<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=535}}</ref>։ Հասկանալով, որ դժվար կլինի դիմագրավել այս ուժերին՝ Գագիկը միանգամից սկսում է բանակցել այդ ցեղերի ղեկավարների հետ և նրանց պահանջները կատարելովով՝ հաշտություն կնքում նրանց հետ։
 
Գագիկը սկսում է զբաղվբել իր ներքին խնդիրներով։ Նա փորձում է վերացնել անիշխանությունը և այդ պատճառով ճնշում է մի շարք անջատողական քաղաքականություն ունեցող իշխանների։ Այդ մանր պատերազմներից մեկը հատկապես կարևոր դեր խաղաց վասպուրականի պատմության մեջ։ Գագիկը Ամյուկ բերդի դեմ գործողություններ է կազմակերպում, որի միջոցով, ինչպես պատմում է Թովմա Արծրունին՝ Գագիկը «գողանում» է բերդը։ Սա ցույց է տալիս, որ այդ անառիկ բերդը գրավելու համար Գագիկը ինչ-որ խորամանկությունների է դիմել և գրավել է արագորեն՝ առանց մեծ ռազմական ուժերի։ Բերդը պատկանում էր Ութմանիկներին, ովքեր արաբական ցեղ էին։
 
Ինչքան էլ Թովմա Արծրունին իր գրքում փորձում է ցույց տալ, որ Ամյուկի գրավումից հետո Վասպուրականի հարաբերությունները Ատրպատականի հետ բացասական երանգ ստացան, պարզ է, որ Ատրպատականի և Վասպուրականի հարաբերությունները դրանից հետո էլ բարձր մակարդակի վրա էին։ Այդ պատճառով էլ Սմբատը ամեն կերպ փորձում է ազդել Գագիկի վրա և նրան հետ պահել այդ դավաճանական գորխողություններից, սակայն չի հաջողվում։ Վասպուրականին դաս տալու համար նա պաշտպանում է Ութմանիկների իրավունքները և հետ է գրավում Ամյուկ բերդը։ Ըստ Թովմա Արծրունու՝ գրավելուց հետո նա բերդը նորից հետ է վաճառում Գագիկին, սակայն այդ քայլի իմաստը մինչև այժմ բացահայտված չեն<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=538}}</ref>։
 
Ամյուկ բերդի արաբ բնակչության կոտորածը վրեժնդրություն է առաջացնում մուսուլմանական բնակչության մեջ։ Նրանք նորից հավքվում են Սալմաստ գավառում, որպեսզի կրոնական պատերազմ մղեն Գագիկի դեմ։ Երբ մահմեդականները ներխուժում են Վասպուրականի Մարդաստան գավառը, նրանց դեմ է դուրս գալիս քաջարի Թադեոս Ակեացին և հետ մղում նրանց<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=536}}</ref>։ Հասկանալով, որ իրենք չեն կարող խորանալ Գագիկի երկրի մեջ՝ մահմեդականները շուտով ցրավում են իրենց աշխարհներով։
 
Շուտով Արծրունիների և Սյունիների միջև առաջանում է տարածքային վեճ։ Վեճի առարկան Նախճավան քաղաքն էր, որը հետ էր վերադարձվել Սմբատ Սյունուն, իսկ Գագիկը ցանկանում էր այն հետ ստանալ։ Սմբատը պատասխանում է նրան, ասելով, որ Նախճավանը իր հաձայնությամբ և պարգևագրով տրծավ է Սյունիներին։ Սա առիթ է դառնում մի ազգամիջյան հսկայածավալ պատերազմի։
 
Գագիկը դիմում է Յուսուֆին, որը թագ 908 թվականին է ուղարկում նրան և ճանաչում «ամենայն Հայոց թագավոր»։ Ե՛վ Գագիկը, և՛ Սմբատը հասակնում էին թե ինչում համար է Յուսուֆը այս քայլին դիմում, որպեսզի երկապառակություն մտցնի հայոց նախարարների մեջ։ Սակայն գագիկը չէր կարող վերամիավորել ամբողջ Հայաստանը, որովետև Բագրատունյաց թագավորութունը դեռևս կանգուն էր, իսկ նրան ոչնչացնելու համար հսկայական ռազմական ուժ էր պետք։ Այդ պատճառով Յուսուֆը և Գագիկը միավորում են իրենց ուժերը և սկսում պայքարը Սմբատի դեմ<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=538}}</ref>։
 
Հասկանալով, որ Վասպուրականի և Ատրպատականի դաշինքը կարող է կործանարար դառնալ Հայաստանի համար՝ Սմբատը մեծ ընծաներով պատվիրակություն է ուղարկում Յուսուֆի մոտ, որը ղեկավարում էր Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը։ Նա խնդրում է Յուսուֆին հետ կանգնել իր Հայստան ներխուժելու որոշումից, սակայն Յուսուֆը անդրդվելի էր։ Նա ձերբակալում է Հովհաննես կաթողիկոսին, դրանով ցույց տալով իր պատասխանը Սմբատին։ Որպեսզի Յուսուֆը արագ նախապատրաստվի արշավանքին, Գագիկը իր եղբայր մարզպան գուրգենին ուղրակում է Յուսուֆի մոտ, ապա ինքը ևս մեկնում նրան տեսակցելու։ Հովհաննես կաթողիկոսը կարծում էր, որ Գագիկը կմիջնորդի իր են ազատ արձակելու համար, որովհետև նա վերջիվերջո քրիստոնեա էր, սակայն դա տեղի չի ունենում<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=541}}</ref>։
 
909 թվականին Յուսուֆը անցնում է մի ստվար բանակի գլուխ և արշավում Հայաստան։ Հայկական սահամնին նրան են միանում Գագիկը, նրա եղբայր Գուրգենը և այլ վասպուրականցի իշխաններ իրենց զորքի հետ միասին։ Յուսուֆը իրբանակը սովորականի պես չի տանում դեպի Դվին, այլ շարժվում է դեպօի հյուսիս և մտնում Սյունիք, քանի որ Գագիկը տարածքային վեճերի մեջ էր նրա հետ։ Սմբատը չի կարողանում հաղթանակ տանել այս լեռնային պատերազմում և ի վերջո ամբողջ Սյունյաց տոհմը փախուստի է դիմում, ամեն մեկը փախչելով երկրի մի ծայր։
 
Յուսուֆը շարժվում է դեպի Դվին՝ իր հետ տանելով նաև Հովհաննես կաթողիկոսին։ Սյունիքի իշխաններից Գրիգոր Սուփանը, հույս ունենալով, որ եթե անձնտուր լինի Յուսուֆին նրա ընտանիքը կփրկվի, դիմում է այդ հուսահատական միջոցին։ Յուսուֆը ճիշտ է գնահատում իրավիճակը և բարեհաճությամբ ընդունում է իշխանին։ Գրիգոր Սուփանի օրինակը վարակիչ գտնվեց և մի շարք սյունեցի իշխաններ գնացին Յուսուֆի մոտ և անձնտուր եղան<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=542}}</ref>։
 
== Ընտանիք ==