«Տաշիր-Ձորագետի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
12-րդ դարում Օսմանյան կայսրություն չի եղել
Տող 104.
==== Կախեթ-Հերեթի թագավորության նվաճում ====
[[Պատկեր:Alaverdi_(3)_(A).jpg|մինի|286x286փքս|Կախեթ-Հերեթի հայազգի արքա Կյուրիկե Գ-ի կառուցած [[Ալավերդու վանք|Ալավերդու վանքը]] [[Ախմետա|Ախմետայում]]։ Գրանցված է [[Վրաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկ|Վրաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում]]։]]
Իսլամադավան վաչկատուն-քոչվորների շարունակական ասպատակությունները տարածաշրջանի քրիստոնեական պետություններին համախմբում է մեկ ընդհանուր նպատակի շուրջ և հենց այդպես էլ ամրապնդվում են [[Հայ-վրացական հարաբերություններ|հայ-վրացական հարաբերությունները]]։ Այնուամենայնիվ, ինչպես Տաշիր-Ձորագետն ու [[Անիի թագավորություն|Անիի թագավորությունը]], այնպես էլ [[ԿախեթիԿախեթ-Հերեթի թագավորություն|Կախեթ-Հերեթն]] ու [[Աբխազիայի թագավորություն|Աբխազիան]] համակված էին միավորել հայրենի հողերը սեփական դրոշի ներքո։ [[Բագրատունիներ|Բագրատունիներն]] ինքնին իրենց հավակնություններն ունեին [[Վրաստան|Վրաստանի]] նկատմամբ, որը ցայտուն կերպով արտահայտված էր [[Դավիթ Անհողին]] արքայի քաղաքականության մեջ։ [[Դիվանագիտություն|Դիվանագիտական նկատառումներից]] ելնելով, Դավիթն ամուսնանում է Կախեթի քորեպիսկոպոս Դավթի դուստր Զորակրցելի հետ։
 
1037 թվականին վախճանվում է անժառանգ գահակալ Կյուրիկե Գ-ն, որից հետո Կախեթ-Հերեթի գահին հաջորդում է նրա քրոջ տղան՝ Դավիթ Անհողինի որդիներից [[Գագիկ Կյուրիկյան|Գագիկը]]։ Այս իրադարձությամբ [[Կախեթի թագավորություն|Կախեթ-Հերեթում` արևելավրացական թագավորությունում]], հաստատվում է Կյուրիկյանների կրտսեր ճյուղի ժառանգական իշխանությունը և, բնականաբար, այն ինքնաբերաբար հայտնվում է Տաշիր-Ձորագետի թագավորության քաղաքական ազդեցության ոլորտում։