Content deleted Content added
Տող 154.
 
Հ.Գ. Սուրբ Շողակաթ հոդվածի պահն էլ, անկեղծ, չհասկացա: Ցանկության դեպքում կարող եք մանրամասնել:--[[Մասնակից:Sigma'am|Սիգմա]] ([[Մասնակցի քննարկում:Sigma'am|քննարկում]]) 09:23, 6 Օգոստոսի 2019 (UTC)
:Շնորհակալություն արձագանքի համար, հարգելի [[Մասնակից:Sigma'am|Սիգմա]]: Անդրադարձել եմ արգելափակմանը, քանի որ ինձ ուղղված խոսք միայն դա եմ հասկացել: Արագ անցնեմ Ձեր ասած կետերի վրայով:
:*Խնդրում եմ նայել [https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D5%BA%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1:%D5%80%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80&diff=prev&oldid=6399667 այստեղ]: Ես գրել եմ հարցեր բաժնում, քանի որ լավ չեմ պատկերացրել, թե որտեղ են առհասարակ գրում նմանօրինակ խնդիրները: Ավետիսյան91-ը հուշել է, որ քննարկումը պետք է տեղափոխել [[Քննարկում:Տիգրան Մեծ|համապատասխան էջ]], և արել է դա: Միայն այդտեղ ես հասկացել եմ, որ հեղինակը կամ շահագրգռված մասնակիցը եղել է Օմիկրոնը, ում պետք էր դիմել: Ես չեմ գրել մասնակցին իր քննարկման էջում այն ժամանակ, քանի որ նախ՝ լավ չեմ հասկացել, թե ով է հեղինակը և ում կարելի է դիմել, ապա նաև՝ որ դա է կարգը: Կարող եք այդտեղ տեսնել, որ արծարծել եմ խնդիրներ, որոնց լուծումն ավելի քան ակնհայտ է, որ Օմիկրոնը չի տվել, ոչ էլ պատասխանել է:
:*Կառուցողական նախորդ քննարկումը տապալելու, քննարկումն անձնական դաշտ տեղափոխելու, ինձ խամաճիկ անվանելու, իսկ հոդվածում՝ բոլորի տված խորհուրդների չանսալու հետևանքով ես քննարկումը բացել եմ երկրորդ հոդվածի էջում, արդեն դիմելով մի քանի հոգու, և ոչ իրեն: Դա էլ կառուցողական քննարկման հատվածը: Եվ դա արել եմ այն ժամանակ, երբ ուղղել եմ թերըմբռնումներն ու վրիպակները:
:*Հետագա գործելաոճի համար թույլ տվեք համամիտ չլինել, քանի որ չեմ կարծում, որ որևէ հոդված խմբագրելիս ես պետք է հեղինակին հրավիրել քննարկման էջ, հատ-հատ քննարկել բոլոր կետերը, որ պատրաստվում եմ ուղղել: Եթե դա միայն Ձեր կարծիքը չէ, այլև ամրագրված է այստեղի կանոններով, խնդրում եմ հղում տալ:
:*Սուրբ Շողակաթ եկեղեցու մասին հոդվածը գրելիս ես լավ չէի տարբերում աղբյուրն ու արտաքին հղումը, և Արմենմիրը ինձ ուղարկեց նամակ՝ հենց այս քննարկման վերևում, որ հոդվածն անաղբյուր է և պետք է ջնջվի: Դա եղավ հենց այն ժամանակ, երբ ես քննարկման ընթացքի մեջ էի:
:Իսկ ընդհանուր առմամբ, իհարկե, հասկանում եմ Ձեր դիրքորոշումը, ներողություն եմ խնդրում, եթե Ձեզ ինչ-որ կերպ վիրավորել եմ (կոչվի դա վիքի թե սովորական էթիկետ): Տեսնենք՝ ինչ կլինի ապագայում: --[[Մասնակից:Լևոն Հարությունյան|Լևոն Հարությունյան]] ([[Մասնակցի քննարկում:Լևոն Հարությունյան|քննարկում]]) 10:01, 6 Օգոստոսի 2019 (UTC)