«Մամլուքներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Ղփչաղներ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Mamluk.jpg|200px|մինի|աջից|Մամլուք, 1779 թ.թվականի նկար]]
'''Մամլուքներ''' ({{lang-ar|مملوك}}, բառացի թարգմանաբար՝ սեփականություն), զինվորական դաս միջնադարյան [[Եգիպտոս]]ում, որը ձևավորվում էր տարբեր ազգերից (հիմնականում թուրք, չերքեզ, վրացի) գերված պատանիներից, որոնց վաղ հասակից վարժեցնում էին ռազմական գործին։
 
Մամլուքները սկզբում կազմում էին եգիպտական բանակի հատուկ ընտրանի, և որոնք դարձան [[Խաչակրաց արշավանքներ|խաչակիրների]] դեմ պայքարող գլխավոր ուժը։ Մամլուքները ազատություն ստացած ստրուկներ էին, ովքեր անցել էին զինվորական ծառայության։ Այուբյանների ժամանակ մամլուք բեյերը զգալի տիրույթներ ձեռք բերեցին և փաստացի նրանք Այուբյանների վերջին ժամանակներում իշխանությունը կենտրոնացրել էին իրենց ձեռքում։
 
[[1250]] թվականին մամլուքները անցնում են Եգիպտոսի իշխանության գլուխ, և նրանց օրոք Եգիպտոսն ունենում է տնտեսական և մշակութային մեծ վերելք։ [[1375]] թ.թվականին մամլուքները գրավում են [[Կիլիկիայի Հայկական Թագավորություն]]ը և մայրաքաղաք [[Սիսը]], գերի վերցնում արքա [[Լևոն Զ]]-ին և ընտանիքին։ Դրանից հետո փաստացի Կիլիկիայի Հայկական Թագավորությունը դադարում է գոյություն ունենալուց։ [[1515]] թվականին Կիլիկիան գրավվում է օսմանյան թուրքերի կողմից։
 
1516 թ.թվականին օսմանյան բանակները Սիրիայի տարածքում ջախջախիչ պարտության են մատնում մամլուքներին և շուտով նվաճում են Եգիպտոսը։ Մամլուքներն իրենց գոյությունը շարունակում են օսմանյան իշխանության ներքո։
 
[[1808]] թվականից սկսած [[Եգիպտոս]]ի փաշա [[Մուհամմադ Ալի փաշա|Մուհամմադ Ալին]] նրանց զրկում է մեծ իրավունքներից՝ այդ թվում հողատիրական իրավունքից և [[1811]] թվականին գրեթե բնաջնջում նրանց։ Արդյունքում սպանվում է մոտ 4000 մամլուք, փրկվածների մի մասն էլ փախչում է [[Սուդան]]։
Տող 18.
* [http://www.islam.ru/pressclub/histori/tukavosi/ Մամլուքները Իսլամի պատմության մեջ]
{{ՎՊԵ|Mamluks|Մամլուքներ}}
 
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Մամլուքներ]]