«Թալեաթ Մեհմեդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: ջնջվեց: {{Արևմտահայերեն|Թալէաթ Մեհմեթ Փաշա}}
չ հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը
Տող 22.
1909-1912 թվականին Թալեաթը Օսմանյան կայսրության Ներքին գործերի նախարարն էր։ 1910 թվականին մեջլիսում չեղարկեց «Ընկերակցության օրենքը» և արգելեց ըստ ազգային պատկանելության ընկերակցությունների հիմնումը։ Ողջ կայսրության տարածքում փակվեցին բոլոր ազգային ակումբները, իսկ [[Մանաստիրի վիլայեթ]]ում տեղի սատրապ [[Շևքեթ Թուրգութ փաշա]]ն զինաթափման հրեշավոր գործողություն կազմակերպեց<ref>Петров, Тодор, Билярски, Цочо (съставители), „ВМОРО през погледа на нейните основатели“, Военно Издателство, София, 2003, стр. 175.</ref>։ Խաղաղ բնաակչությունը ծաղրանքի էր ենթարկվում, Բուլղարական սահմանադրական ակումբների միության ղեկավարների մի մասը փակվեց [[Փոքր Ասիա]]յի բանտերում, իսկ մյուսներն էլ՝ սպանվեցին։
 
1911 թվականին Թալեաթը դառնում է «<nowiki/>[[Միություն և առաջադիմություն]]<nowiki/>» կուսակցության անդամ։ Հետագայում՝ 1912 թվականին, զբաղեցնում է Փոստի և հեռագրության նախարարի պաշտոնը, [[Բալկանյան պատերազմներ (1912-1913)|Բալկանյան պատերազմներ]]ի ժամանակ (1912-1913) ծառայում էր բանակում։
 
Թալեաթը 1913 թվականի հունվարի 23-ի պետական հեղաշրջման գլխավոր կազմակերպիչներից մեկն էր, երբ [[Էնվեր փաշա]]ն անձամբ գնդակահարեց ռազմական նախարար [[Նազիմ փաշա]]յին, որպեսզի մեկ տարի անց զբաղեցնի նրա տեղը, իսկ Թալեաթ փաշան երկրորդ անգամ զբաղեցրեց Ներքին գործերի նախարարի պաշտոնը՝ միաժամանակ լինելով երիտթուրքերի կուսակցության կենտկոմի նախագահ։ Թալեաթ փաշան կյանքի էր կոչում [[օսմանիզմ]]ի քաղաքական դոկտրինան՝ կայսրության ոչ թուրք ժողովուրդների բռնի թուրքացումը․ [[պանիսլամիզմ]]ի և ավելի շատ [[պանթյուրքիզմ]]ի մոլեգին հետևորդ էր։ Ունենալով հեռուն գնացող նկրտումներ [[Կովկաս]]ի, [[Ղրիմ]]ի և [[Թուրքեստան]]ի հաշվով, Թալեաթը մասնակցեց «Թուրան Յոլու» (Ճանապարհ դեպի Թուրան) ռազմաքաղաքական նախագծի մշակմանը։