«Էլեկտրոնային առևտուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը
Տող 1.
'''Էլեկտրոնային առևտուր''', [[Համացանց|համացան]]<nowiki/>ցի միջոցով իրականացվող ձեռնարկատիրական գործունեություն կամ ցանկացած գործարք, որը իրականացվում է էլեկտրոնային եղանակով տվյալների փոխանակմամբ և հանգեցնում է ապրանքների կամ ծառայությունների ամբողջական կամ մասնակի սեփականության իրավունքի փոխանցմանը<ref>{{Cite web|url=http://www.irtek.am/views/act.aspx?aid=150068|title=ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն|website=http://www.irtek.am|language=hy|accessdate=2019-05-31}}</ref>: Ինտերնետը գլոբալ հասկացություն է և այդ հասկացության մեջ է մտնում նաև էլեկտրոնային առևտուրը, որը էլեկտրոնային բիզնեսի մի ճյուղ է հանդիսանում։ էլեկտրոնային առևտուրը գլոբալ ցանցի միջոցով կատարվող առք ու վաճառքն է, ապրանքների կամ ծառայութնունների փոխանակումը։ Ինչպես նաև էլեկտրոնային առևտրի հիմքում ընկած են առևտրային գործողությունների իրականացումը և տվյալների փոխանակման, էլեկտրոնային եղանակով արտադրողական գործընթացների կառավարման, նոր տեղեկատվական տեխնոլոգիաները:
 
Էլեկտրոնային առևտուրն ունի ինտենսիվ զարգացման մոտ 25 տարվա պատմություն, որը տնտեսության այլ ճյուղերի հետ համեմատած կարելի է համարել ոչ այդքան երկար ժամանակահատված: Էլեկտրոնային առևտրի առաջին համակարգերն ու մեթոդներն իրենց ծագման համար պարտական են ավիատոմսերի և պլաստիկ քարտերի վաճառքի ավտոմատացման տեխնոլոգիաների առաջացմանը և կազմակերպության ռեսուրսների կառավարման ավտոմատացման համակարգերի կառուցմանը<ref>{{Cite book|title=Էլեկտրոնային առևտուր|last=Պողոսյան|first=Ալբերտ|publisher=|year=2005|isbn=|location=Երևան|pages=}}</ref>:
Տող 40.
Էլեկտրոնային առևտրի ուղղությունների երրորդ տարատեսակը՝ B to G (Business-to-Government), ((Government-to-Citizens (G2C), Government-to-Government (G2G)), որը ներառում է իր մեջ այն բոլոր բիզնես գործարքները, որոնք կատարվում են ձեռնարկության և պետական ձեռնարկությունների միջև: Օրինակ՝ [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]]-ում պետության կողմից գնվող ապրանքների ցուցակը հայտարարվում է Ինտերնետում և բոլոր ձեռնարկությունները, որոնք հետաքրքրված են դրանում, կարող են ուղարկել իրենց առաջարկները՝ էլեկտրոնային տեսքով: Բացի այդպիսի գործարքներից արդեն կարելի է կատարել շահութահարկի վճարումներ Ինտերնետի միջոցով և անգամ կնքել հատուկ պայմանագրեր: Այս ուղղությունը դեռ գտնվում է զարգացման սկզբնական փուլում, սակայն, ՀՀ-ում ևս հնարավոր է Էլեկտրոնային մրցույթներին մասնակցելու միջոցով պայմանագրեր կնքել պետական սեկտորի հետ, իհակե, եթե տվյալ ձեռնարկությունը համապատասխանում է պետության կողմից առաջ քաշված մրցույթի պարամետրերին: B2G ուղղության օգնությամբ տեղի է ունենում պետական ծախսերի կրճատում և հարկատուների ֆոնդերի տնտեսում: Միայն ԱՄՆ-ի կառավարությունը տարեկան ծախսում է $225 մլրդ, որն էլ կարելի է կրճատել՝ էլեկտրոնային ցանցերի և տեխնոլոգիաների օգտագործմամբ: Իսկ G2C ուղղության կիրառումը կօգնի ապահովել քաղաքացիների ազատ մուտքը պետության տեղեկատվական ծառայություններ, ազատականացնել որոշ ոլորտներ և թափանցիկ դարձնել կառավարության աշխատանքը: Մատչելի օրինակ է G2C-ի ուղղության ՀՀ Կենտրոնական բանկի (www.cba.am) կայքը: Մենք կարող ենք այցելել, գրանցվել կայքում որպես օգտվող, նշելով, թե ի՞նչ է հետաքրքրում մեզ: Մեր կողմից նշված տեղեկությունները, կարող են ուղարկվել մեզ էլ. փոստով: Օրինակ , կարող ենք գրանցվել արտարժույթի փոխարժեքի ստացման համար: Այսպիսով, պետությունը ծառայություն է մատուցում օգտվողին, որը կարող է, անգամ, վճարովի լինել:
 
Ըստ [[ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողով|UNCTAD]]-ի հետազոտության համաշխարհային կազմակերպությունների միջև իրականացվող էլեկտրոնային առևտուրը 2017թ. հասել է 25,3 տրլն $, (B2B)-ին բաժին է ընկնում 22,4 տրլն $, իսկ (B2C)–ին՝ 2,9 տրլն $: Ընդ որում բաժին է ընկնում ԱՄՆ-ին, [[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիա]]<nowiki/>յին, [[Հյուսիսային Իռլանդիա]]<nowiki/>յին, [[Ճապոնիա]]<nowiki/>յին և [[Չինաստան]]<nowiki/>ին: Անկախ ձևից էլ. առևտրի ողջ գործընթացն իրականացվում է ինտերնետի և Էլեկտրոնային փոստի միջոցով: Որպես հիմնական գործիք ծառայում է բանկային քարտն ու բանկային հաշիվը: Աշխարհի բնակչության թիվն անցել է 7.5 մլրդ, որի 58%-ն օգտվում է ինտերնետից: Իսկ օգտվողների 1.4 մլրդ մարդ ինտերնետից գնումներ է կատարում: [[Հայաստան|Հայաստանում]] 2017թ դրությամբ օնլայն գնումների կատարողների թիվը կազմում է մոտ 20%: Եթե մինչ այդ Հայաստանը հաքերների համար այնքան էլ հետաքրքրություն չէր ներկայացնում, քանի որ խոշոր մուծումները, հիմնականում, կատարվում էր առձեռն, ապա այսօր անհրաժեշտություն կա վտանգից պաշտպանվելու, հատկապես, ըստ իս, շատ կարևոր է բանկային քարտի պաշտպանվածությունը: Ու, չնայած բանկի ներկայացուցիչների հավաստման, որ ներդրված են անվտանգության համապատասխան մեխանիզմներ, սակայն, Հայաստանում այն ընդլայնման փուլում է և կարող է այս փաստը օգտագործվել հաքերների կողմից:
 
== Էլեկտրոնային առևտրի առավելություններ և թերություններ ==