«Գորտեր»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
չ հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը |
||
Տող 22.
Ապրում են ցամաքում, ջրերին մոտենում են միայն ձվադրման ժամանակ։ Բնակվում են բոլոր մայրցամաքներում, բացի [[Անտարկտիդա]]յից և [[Ավստրալիա]]յից։
Գորտերը և [[Դոդոշներ|դոդոշ]]
Հայտնի է գորտերի 42 սեռի 245 տեսակ, ՀՀ-ում տարածված են լճագորտը և փոքրասիական գորտը։
Գորտերը լինում են տարբեր չափերի. մանրից (40–60 մմ) մինչև մեծերը՝ 200 մմ (գորտ-ցուլ), և ավելի խոշորները՝ 300 մմ (գորտ-գոլիաֆ)։ Մարմինը ծածկված է հարթ կամ թեթևակի բշտավոր մաշկով։ Հետին ոտքերը երկար են, ցատկող։ Գունավորումն առավելապես քողարկող է կամ մասնատված (բծավոր, զոլավոր)։ Լեզուն երկար է, ծայրը՝ երկատված, բերանի հատակին կպած է առաջային ծայրով։ Հանգիստ վիճակում լեզվի ազատ մասն ուղղված է ներս, իսկ որսին բռնելիս կարող է այն արագ դուրս նետվել բերանից։
Գորտերը սնվում են մանր որդերով, միջատներով, [[փափկամարմիններ]]
ՀՀ-ում լճագորտը տարածված է գրեթե բոլոր մարզերում, կանգուն և հոսող ջրավազանների ափամերձ գոտում՝ չոր ու շոգ նախալեռներից մինչև ցուրտ ու խոնավ լեռնային տարածքները։ Հաճախ պահվում է անազատ պայմաններում։ Օգտագործվում է նաև գիտահետազոտական նպատակներով, միսը՝ որպես սնունդ։
Փոքրասիական գորտը տարածված է ՀՀ բոլոր (բացառությամբ [[Արմավիրի մարզ|Արմավիր]]
Դոդոշների ընտանիքը միավորում է 21 սեռի ավելի քան 256 տեսակ։ ՀՀ-ում ամենուրեք տարածված է կանաչ դոդոշը։
Դոդոշները կարող են ապրել չորային պայմաններում, քանի որ, ի տարբերություն մյուս երկկենցաղների, նրանց մաշկը ավելի պակաս ջրաթափանց է և կարող է կորցնել մինչև 30% խոնավություն, որն անվնաս է օրգանիզմի համար։ Ուստի դոդոշները կարող են բնակվել Միջին Ասիայի, Արաբական երկրների և նույնիսկ Աֆրիկայի Սահարայի անապատներում, որտեղ տարեկան միջին տեղումների քանակը 7 մմ-ից չի անցնում։ Ակտիվ են մթնշաղին և գիշերը։ Շարժվում են ցատկելով կամ քայլելով։ Սնվում են տարբեր [[անողնաշարավորներ]]
ՀՀ-ում կանաչ դոդոշի մեջքային մակերեսի ընդհանուր գունավորումը սպիտակավունից դեղնականաչավուն է կամ գորշ մոխրագույն՝ բազմաթիվ մուգ կանաչ (էգերի մոտ) կամ բաց կանաչ տձև խալերով։ Գլխի հետևից դեպի պարանոցը ձգվում են զույգ հարականջային գեղձերը (պարոտիդներ)։ Մաշկի բշտիկներն ու հարականջային գեղձերն արտադրում են թանձր սպիտակավուն հեղուկ ([[թույն]]), որն օգտագործվում է դեղագործության մեջ և գիտահետազոտական նպատակներով։
Շատերը դոդոշներին չեն սիրում՝ մտածելով, որ այդ սպիտակավուն հեղուկից ձեռքերի վրա կարող են [[գորտնուկներ]] առաջանալ։ Դա ամենևին էլ ճիշտ չէ։ Պարզապես այդ հեղուկը լորձաթաղանթների վրա ընկնելիս խիստ գրգռում է դրանք և շատ տհաճ հոտ ունի։ Այդպես դոդոշը վախեցնում և իրենից վանում է թշնամիներին։ Բայց մանր կենդանիներին այդ հեղուկը կարող է նաև սպանել։ Չնայած վանող արտաքինին՝ դոդոշները շատ օգտակար են. ոչնչացնում են այգիների ու բանջարանոցների վնասատու միջատներին։ Այդ նպատակով դոդոշներին ֆերմերները նույնիսկ երկրից երկիր են տանում։
Տող 41.
Գորտերի արտազատական օրգանները երիկամներն են, որոնք տեղակայված են ողնաշարի երկու կողքերին։ Նրանցում առաջացած մեզը միզածորաններով լցվում է կոյանոց և ապա՝ միզապարկ։
Միզապարկում ջուրը մասամբ հետ է ներծծվում արյան մեջ, և մեզն ավելի է խտանում։ Երբ միզապարկը լցվում է, մեզն անցնում է կոյանոց և օրգանիզմից հեռանում։ Մեզի բաղադրության մեջ մտնում է [[ջուր]], աղեր և միզանյութ։ Գորտերի [[թոքեր]]
Բոլոր գորտերը ակտիվ են տարվա տաք շրջանում։ Միջավայրի ջերմաստիճանի մինչև 4°С-ի դեպքում անցնում են ձմեռային շրջանի՝ քուն են մտնում։
==Նյարդային համակարգը և զգայարանները ==
Գորտերի նյարդային համակարգը կազմված է [[գլխուղեղ]]
Գորտի աչքերն ունեն կոպեր։ Նա լավ է տեսնում շարժվող առարկան։ Լսողության օրգանն ավելի բարդ կառուցվածք ունի, քան ձկներինը։ Բացի ներքին ականջից, ունեն նաև միջին ականջ։ Նրանում գտնվում է լսողական ոսկրիկը (ասպանդակը), որը հպվում է թմբկաթաղանթին։ Օդի տատանումները շարժում են թմբկաթաղանթը, որով այն փոխանցվում է ասպանդակին և ապա՝ ներքին ականջին։ Հոտառության օրգանը ծառայում է հոտի ընկալմանը։
|