«Գազար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ . oգտվելով ԱՎԲ
չ հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը
Տող 22.
Գազարի սերմերը ժողովուրդը օգտագործում է միզաքարային հիվանդությունների բուժման համար։ Դեղագործական արդյունաբերությունը պատրաստում է դաուկարին պրեպարատը, որը ունի ջղակծկման ազդեցություն և ընդարձակում է սիրտը սնուցող անոթները։ Բժիշկները դեղը նշանակում են կրծքահեղձուկի երևույթներով խրոնիկական սրտասնույց անոթների անբավարարությունների դեպքում։
 
Գազարի պտղամսով [[հյութ]]ը խմում են սոված ժամանակ որպես լուծողական։ Թարմ գազարի հյութը օգտագործում են ուժերի ընդհանուր թուլության, [[Սակավարյունություն|սակավարյունության]], [[Միզապարկ|միզաքարային,]] խրոնիկական [[խոլեցիստիտ]] [[հիվանդություն]]ների, [[Նյութափոխանակություն|նյութափոխանակության]] խանգարումից առաջացած [[բազմահոդաբորբ]]երի, [[կոկորդաբորբ]]երի, [[բրոնխիտ]]ների, [[Ավիտամինոզներ|ավիտամինոզ]], ցածր թթվությամբ ստամոքսաբորբերի, [[երիկամ]]ների բորբոքումների բուժման ժամանակ։ Գազարի հյութով ողողում են [[Բերանի խոռոչ|բերանը]] և կոկորդը՝ [[բերանաբորբ]]եր<nowiki/>իերի և բորբոքային պրոցեսների դեպքում։ Մեղրի կամ շաքարի հետ խառնած կամ եփած գազարի հյութը խորհուրդ է տրվում վերին շնչառական ուղիների կատառների, խռպոտության, հազի դեմ։
 
Մաշկի [[Այրվածքներ|այրված]] կամ [[Ցրտահարություն (բժշկություն)|ցրտահարված]] մասերին, [[Թարախակույտ|թարախային]] վերքերին, [[խոց]]երին դնում են քերած գազար կամ այդ տեղերը լվանում գազարի հյութով։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գազար» էջից