«Բոլիվուդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը
Տող 3.
Բոմբեյի կինեմատոգրաֆիայի, Հոլիվուդի և Բոմբեյի խաչասերված՝ Բոլիվուդ անվանմամբ 1970-ական թվականներին կնքել է հնդիկ կինոքննադատներից մեկը։ Բոլիվուդի կինոնկարները ունեն մի քանի բնորոշ առանձնահատկություններ։ Դրանց մի մասը մյուզիքլ է, այսինքն ֆիլմի սյուժեում ընդգրկված են երաժշտական համարներ։ Երկու մասի բաժանված կինոնկարը շարունակվում է մոտ 4 ժամ։ Սյուժեներում կիրառվում են հնդկական դասական թատրոնին բնորոշ թեմաներ. չարի դեմ բարու պայքարը, սիրո պայքար և այլն։ Բացի այդ, հայտնի է, որ Բոլիվուդի պրոդյուսերները աշխատում են ինչպես Հնդկաստանի, այնպես էլ ողջ Ասիայի և Աֆրիկայի լայն զանգվածների համար։
 
Բոլիվուդի ամենահայտնի կինոստուդիաները համարվում են Filmalaya և Film City, որոնք գտնվում են Մումբայի հյուսիսային մասում։ Բոլիվուդի կինոստուդիաներում տարեկան նկարահանվում են շուրջ 200 կինոնկարներ, հիմնականում [[Հինդի]] լեզվով, ավելի քիչ՝ ուրդու և պանջաբի լեզուներով։ [[Հինդի]] լեզվով նկարահանված կինոնկարների տարեկան եկամուտը կազմում է մի քանի միլիարդ դոլար, ընդ որում տարեցտարի եկամուտն ավելանում է՝ շնորհիվ ավելի հաջողված ֆիլմերի: 2009 թվականին լույս տեսած «Երեք հիմարներ» ֆիլմը, որի ռեժիսորը Ռաջկումարա Խիրանին էր, առաջին անգամ հատել է երեք միլիարդ հնդկական ռուփիի սահմանը, որը համարժեք է 65 միլիոն դոլարի: Ֆիլմը մի քանի տարի շարունակ համարվում էր Հնդկաստանի ամենաեկամտաբեր ֆիլմը, մինչև 2013 թվականին իր տեղը զիջեց «<nowiki/>[[Ченнайский экспресс]]<nowiki/>», «<nowiki/>[[Байкеры 3]]<nowiki/>» և 2014 թվականին՝  «<nowiki/>[[Пикей]]<nowiki/>» ֆիլմերին, որոնց ռեժիսորը կրկին Ռաջկումարա Խիրանին էր:
 
== Պատմությունը ==
Հնդկական կինոյի պատմությունը սկիզբ է առել 1899 թվականից՝ կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի արտադրությամբ, որոնց ռեժիսորը Հ. Ս. Բհատվադեկարն էր՝ ավելի շատ հայտնի որպես Սավե-Դադա: Առաջին լիամետրաժ համր հնդկական ֆիլմը «Ռաջա Հանրիշչանդրա»-ն էր, որը նկարահանվել էր 1913 թվականին: Ֆիլմի հեղինակը [[Դադասահեբ Փհալկե]]ն էր, ով միաժամանակ համարվում էր ֆիլմի պրոդյուսերը, ռեժիսորը, օպերատորը, խմբագիրը: Չգտնելով համապատասխան կանանց, ովքեր կհամաձայնեին նկարահանվել ֆիլմում՝ այստեղ բոլոր կանացի դերակատարները կերպարանափոխված երիտասարդներն էին: Փհալկեի առաջին ֆիլմի նկարահանումներն անց են կացվել Բոմբեում, հետագայում նա իր ստուդիան տեղափոխում է Նասիկ: Տարեվերջին Փհալկեն թողարկում է իր երկրորդ ֆիլմը՝ «Մոհինի Բհասմասուր», որի նկարահանումներին մասնակցում էին երկու դերասանուհիներ՝ Դուրգաբաին և նրա աղջիկը՝ Կամլուն, որոնց Փհալկեն դժվարությամբ էր համոզել նկարահանվել ֆիլմում: Այնուհետև սկիզբ առած [[առաջին համաշխարհային պատերազմ]]<nowiki/>ը դանդաղեցրեց հնդկական կինոյի զարգացումը, ինչը հանգեցրեց ֆիլմարտադրության դադարեցմանը, և Փհալկեին միայն 1917 թվականին հաջողվեց վերադառնալ ֆիլմարտադրության ոլորտ: Պատերազմից հետո ֆիլմարտադրությամբ զբաղվում էին այլ հնդիկներ ևս, ի հայտ էին եկել առաջին կինոընկերությունները: 1910-ական թվականների վերջին թողարկվել էին մոտավորապես 25 ֆիլմեր, որոնց որակը տարեցտարի բարելավվում էր: 1918 թվականին ընդունվեց «Հնդկական կինոարտադրության մասին ակտ»-ը, որն արգելում էր այնպիսի ֆիլմերի ցուցադրությունը, որոնք նախնական սերտիֆիկացիա չեն անցել:
 
Արդեն 1930 թվականին երկրում տարեկան արտադրվում էր 200 կինոնկար: 1930 թվականի մարտի 14-ին լույս տեսավ առաջին հնչյունային հնդկական ֆիլմը՝ «Երկրի Լույսը», որի ռեժիսորը ֆիլմարտադրության բնագավառում մեծ հաջողությունների հասած Արդեշիրա Իրանին էր: Այդ նույն թվականին լույս էին տեսել 27 հնչյունային ֆիլմեր, որոնցից 22-ը՝ հինդի լեզվով: Ֆիլմերում ձայնային երանգների առկայությունը նվազեցրեց նկարների բացատրությունները կարդալը: Այն ամենից առաջ գրավում էր անգրագետ հնդիկներին, և հենց նրանց շնորհիվ էլ մեծացավ հնչյունային ֆիլմերի պահանջարկը կինոարտադրության մեջ: Հնչյունային ֆիլմերի ժողովրդականությունը մի շարք կինոարտադրողների ստիպեց հնչյունականացնել համր ֆիլմերը, սակայն այդ գործում հաջողության չհասան: Համր ֆիլմերի արտադրությունը քիչ քիչ նվազեց և 1934 թվականին վերջնականապես ավարտվեց:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բոլիվուդ» էջից