«Վահանանց պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 59.
Ըստ [[Կաղանկատվացի Մ.|Կաղանկատվացու]]՝ [[Գյուտ Ա Արահեզացի|Գյուտ կաթողիկոսը]] [[Աղվանից մարզպանություն|Աղվանքի]] Վաչե թագավորին շնորհավորական և հիացական մի նամակ է ուղարկել, որում նրան շնորհավորում էր պարսկական բանակի դեմ տարած հաջողությունների համար<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=106}}</ref>:
 
Գյուտ կաթողիկոսը և հայոց բյուզանդասեր կուսակցությունը իրենց հայացքները նորից ուղղում են դեպի կրոնական [[Բյուզանդիա]]: Կաթողիկոսը նամակներ է գրում Լևոն Ա Մակելլոսին, ով անգամ օգնության խոստումներ է տալիս կաթողիկոսին, սակայն տարբեր պաճառներովպատճառներով հետաձգում էր իրականացնել իր խոստումները: Գյուտը քայլեր է ձեռք առնում կրոնափոխության համակարգը վերացնելու համար: Այս ոլորտում նրա գլխավոր հակառակորդը [[Գադիշո Խորխոռունի]]ն էր, որն էլ, իմանալով Գյուտի քայլերի մասին, անմիջապես մեկնում է [[Տիզբոն]] և գանգատվում [[Պերոզ]] արքային: Նա պատմում է, որ իր մոտ եկած և կրոնափոխության ցանկություն ցույց տված նախարարներին Գյուտը կանչում էր իր մոտ և համոզում նրանց հրաժարվել կրոնափոխությունից: Նաև պատմում է հայ-բյուզանդական կապի մասին:
 
Գյուտը ստիպված էր մեկնել [[Տիզբոն]] և ներկայանալ արքային: Պերոզը Գյուտից հարցուփորձ է անում Վզատվշնասպի միջոցով: Գյուտը ասում է, որ ամեն ինչ չէ, որ սուտ է Գադիշոյի պատմածներում, սակայն հերքում է որևէ հայ-բյուզանդական ռազմական դաշինք: Սակայն Պերոզը թերահավատորեն է վերաբերվում նրա ասածներին և փիլոնազուրկ է անում նրան, արգելափակում պալատում: Որոշ ժամանակ անց Գյուտը վերադառնում է [[Մարզպանական Հայաստան|Հայաստան]] և կյանքի վերջի տարիները անցկացնում [[Վանանդ (գավառ)|Վանանդ գավառում]], որտեղ էլ [[478 թվական]]ին մահանում է<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=107}}</ref>: