«Դեմի Լովատո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 33.
 
Դեմետրիայի որպես երգչուհու կարիերան սկսվել է [[2008]] թվականին ցուցադրված «[[Քեմփ Ռոք|Ռոքն Ամառային Ճամբարում]]» ֆիլմով։ Ֆիլմի գլխավոր հերոսուհու դերը տանում էր Դեմին։ Հերոսուհին Միտչի Տորեսսն էր, ով ուներ երազանք լինելու ճամբարում, ու դառնալ երգչուհի։ Դեմին մասնակցել է ֆիլմի համար արված սաունդթրեքի ձայնագրմանը, որի ժամանակ ձայնագրվել են մի քանի երգեր, որոնց մեծամասնությունը ` Դեմիի մասնակցությամբ: Ֆիլմից Դեմիի «This is Me» երգը դառնալով ֆիլմի հիմնական սինգլներից մեկը ունեցավ մեծ հաջողություն, այն հայտնվեց ամերիկյան [[Billboard Hot 100]] չարտում ու գրավեց 9րդ հորիզոնականը, երգը մինչև օրս հանդիսանում է երգչուհու ԱՄՆ-ում ամենահաջողված սինգլը։
Դեմին որպես երգչուհի իր առաջին ալբոմը ` «Don't Forget»-ը ձայնագրեց [[2007]] թվականին ու բաց թողեց [[2008]] թվականին, այն ունեցավ մեծ հաջողություն ամբողջ աշխարհով, ալբոմը նույնիսկ հայտնվեց ամերիկյան Billboard Hot [[200]] չարտի [[2]]-րդ հորիզոնականում։ Ալբոմի երկու սինգլները ` «Get Back»-ն ու «La La Land»-ը ունեցան մեծ հաջողություններ ու դարձան Դեմետրիայի մյուս սինգլները որոնք կարողացան մտնել ամերիկյան չարտեր ու լավ հորիզոնականներ զբաղեցնել։ Դեմին այդ շրջանում մասնակցում էր նաև բազմաթիվ համերգների, որոնց թվում էին Ավրիլի Լավինի ու Ջոնաս եղբայրների համերգները։
Արդեն [[2009]] թվականին Դեմին բաց թողեց իր թվով երկրորդ ալբոմը ` «Here We Go Again»-ը, որը դարձավ երգչուհու առաջին ու միակ ձայնասկավառակը, որին հաջողվեց գրավել ամերիկյան ալբոմների չարտում առաջին հորիզոնականը։ Նույն թվականին սկսվեց Դիսնեյով սկսվեց հեռարձակվել «Սոննիին ևս Մեկ Շանս Տվեք» մանկապատանեկան հաղորդաշարը, որտեղ Դեմին տանում էր գլխավոր հերոսուհու ` Սոնիի դերը, սերիալում նա ձայնագրեց բազմաթից երգեր:
[[2010]] թվականին երգչուհին մինչև վերականգնողական կենտրոն տեղափոխվելը հասցրեց հանդիպել [[Ջո Ջոնաս]]ի հետ, ձայնագրեց նրա հետ երգեր ու նկարահանվեց «Ռոքն Ամառային Ճամբարում» ֆիլմի երկրորդ մասում ու «Գրեյի Անատոմիան» սերիալում։ Դեմին վերականգնողական կենտրոնում գրեթե մեկ տարի մնալուց հետո դուրս եկավ, ու [[2011]] թվականին բաց թողեց իր թերևս ամենահայտնի սինգլը «Skyscraper»-ը, որը տեղ գրավեց ոչ միայն բոլորի սրտերում այլև աշխարհի ցանկացած երկրի չարտերում։ Այն հանդիսացավ երգչուհու թվով երրորդ ալբոմի ` «Unbroken»-ի առաջին սինգլը, ոչ միայն ալբոմն, այլև սինգլը ցույց էին տալիս Դեմիի ուժը որի շնորհիվ նա անցավ հազարավոր դժվարությունների միջով, կարողացավ թողնել թմրադեղերը, կարողացավ դուրս գալ վերականգնողական կենտրոնից։ Ալբոմն ունեցավ երկրորդ սինգլ `«Give Your Heart To Break»-ը, որի տեսահոլովակը դուրս եկավ [[2012]] թվականին։ Նույն թվականին Դեմին բաց թողեց իր «Ուժեղ Մնա» փաստագրական ֆիլմը, որը պատմում էր երգչուհու դաժան անցյալի ու անկոտրում ներկայի մասին։ Նույն թվականին Դեմին նաև դարձավ աշխարհահռչակ «Իքս Ֆակտոր» նախագծի ամերիկյան տարբերակի երկրորդ սեզոնի ժյուրիի անդամ։ Դեմին մնաց ժյուրի մինչև [[2013]] թվականը, երբ հաղորդաշարը փակվեց ԱՄՆ-ում։ [[2013]] թվականին Դեմին բաց թողեց թվով չորրորդ ու իր ամենագնված ալբոմը ` «Դեմի»-ն, որի մեջ ընդգրկված երգերը պատմում էին Դեմիի կյանքի պատմությունը։ Ալբոմը մինչև 2014 թ.-ն ունեցավ չորս սինգլ ` «Heart Attack», «Made In The USA», «Neon Lights», «Really don't Care», որոնցից բոլորն էլ ունեցան մեծ հաջողություններ ամբողջ աշխարհում։ Դեմին նույն թվականին ձայնագրեց «Let it Go» երգը «Սառցե Սիրտը» մուլտֆիլմի համար։ Հաջորդ տարում Դեմին մեկնեց շրջագայության («Neon Lights Tour»), որը թվով Դեմիի երրորդ համաշխարհային շրջագայությունն էր։
Դեմին որպես երգչուհի ոգեշնչվում է [[Քելլի Քլարկսոն]]ով, [[Լեդի Գագա]]յով, [[Ռիհաննա]]յով, [[Նիքի Մինաժ]]ով և [[Քրիստինա Ագիլերա]]յով: Դեմին իր հզոր ձայնի համար աշխարհում ամենահզոր ձայնն ունեցող երիտասարդ երգչուհին է, իսկ որպես աշխարհի ամենահզոր ձայն զիջում է միայն Քրիստինա Ագիլերային ու Մրայա Քերրիին։