«Էմինեմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: ջնջվեց: {{Արևմտահայերեն|Էմինէմ}}
Տող 32.
== Կենսագրությունն ու կարիերան ==
=== 1972֊1991: Վաղ կյանքն ու առաջին ձայնագրությունները ===
Մարշալ Բրյուս Մաթերս III֊ը ծնվել է [[1972]] թ․ [[հոկտեմբերի 17]]-ին [[ԱՄՆ]]-ի [[Միսսուրի]] նահանգի [[Սենտ֊Ջոզեֆ]] քաղաքում։ Նա եղել է Դեբորա Ռ․ (Նելսեն) Մաթերս֊Բրիգսի (ծնվ․ 1955 թ․) և Մարշալ Բրյուս Մաթերս֊կրտսերի (ծնվ․ 1947 թ․) միակ զավակը։ Էմինեմն ունի շոտլանդական, անգլիական, գերմանական, շվեյցարական, լեհական և լյուքսեմբուրգյան արմատներ։ Իր մայրն ընդամենը 15 տարեկան էր, երբ ամուսնացավ հոր հետ։ Մանուկ հասակում մեծ ականջների պատճառով հարազատները նրան կոչում էին Միկի՝ ի պատիվ Միկի Մաուսի: Ամուսնությունից երեք տարի անց ծնվում է Մարշալը։ Որոշ ժամանակ անց, երբ Էմինեմը 18 ամսական էր, նրա հայրը լքում է ընտանիքը, գնում է [[Կալիֆորնիա]] և այլևս չի տեսնվում որդու հետ։ Նա մեծանում է մոր հետ չքավորության մեջ։ Ձգտելով ավելի լավ կյանքի, Դեբբի Նելսոնը մի քանի անգամ փոխում է իր բնակավայրը։ Ի վերջո, նրանք հաստատվում է [[Դետրոյթ]]ում, որտեղ բնակչության մեծամասնությունը [[աֆրոամերիկացի]]ներ են լինում։ Դա Մարշալի և իր սևամորթ տարեկիցների միջև լարված հարաբերությունների պատճառ է դառնում։ Արդյունքում Մարշալին դպրոցում ծեծի են ենթարկում, որից հետո նա մոտ 10 օր չի կարողանում ուշքի գալ։
 
[[1987]] թ․ Մարշալի մորեղբայրը՝ Ռոննին, ներկայացնում է իր զարմիկին [[Ice-T]]֊ի «Reckless» ձայնեզիրը, ինչն էլ տղային ստիպում է ընտրել [[ռեփ]]երի ճամփան։ Չնայած սևամորթ [[Master of Ceremonies|MC]]֊ների անդադար հարձակումներին (համարվում էր, որ սպիտակները չեն կարող ռեփեր լինել), Էմինեմը հաջողությամբ մասնակցում էր բաթլներին և աստիճանաբար արժանանում է հանրության ուշադրությանը։ Էմինեմի՝ ռեփեր դարձնելու գործում մեծ դեր է խաղացել իր լավագույն ընկեր [[Proof]]֊ը, ով հետագայում դառնում է [[D12]] խմբի անդամ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Էմինեմ» էջից