«Մուշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+պատկեր
Տող 44.
 
Մուշում և նրա շրջակայքում պահպանված հնագիտական նյութերը հաստատում են, որ այն Հայկական լեռնաշխարհի ամենահնագույն բնակավայրերից է։ Այստեղ կան կիկլոպյան ամրոցի հետքեր, Վանի թագավոր Մենուա I-ի (810 - 786 թթ, մթա) սեպագիր արձանագրությունը ևն։ Քաղաքի արևելյան մասում գտնվող պարիսպներով ու բուրգերով շրջապատված Մուշի բերդը 5-10–րդ դդ հաճախակի է հիշատակվում աղբյուրներում։ Նրա հիմնադրումը ավանդաբար վերադրվում է Գայլ Վահան Մամիկոնյանին։ Քաղաքի արևմտյան մասում են գտնվում նաև Մուշեղաբերդ, Հողաբերդիկ և Աստղաբերդ բերդերի ավերակները։ Պահպանվել են Մուշում 13-15-րդ դդ գրված հայերեն մի քանի ձեռագրեր։ Մինչև 4-րդ դ Մուշը պատկանում էր Սլկունի, իսկ հետո՝ Մամիկոնյան նախարարներին։ 8-րդ դ Մուշը անցավ Բագրատունիներին, իսկ 851 - 852 թթ դարձավ արաբների դեմ ուղղված ժողովրդա-ազատագրական պայքարի կենտրոնը։ 852 թ ձմռանը Մուշի Ս.Փրկիչ եկեղեցում Խութեցի Հովնանի ու նրա մարտիկների ձեռքով սպանվեց արաբ հրոսակների ղեկավար Յուսուֆը։ XVI դ Մուշը նվաճվել է թուրքերի կողմից։ 1860-ական թթ. Մուշում նույնպես տեղի են ունենում հակաթուրքական զինված ելույթներ, որոնք, անշուշտ, կրում էին Զեյթունի դեպքերի ազդեցությունը։
[[Պատկեր:Մշեցի հայեր.jpg|400px|մինի|ձախից|Մշեցի հայեր («Արաքս» հանդես, 1890, Ա)]]
 
Մինչև [[1915]] թ. Մուշը ուներ 12 մեծ ու փոքր թաղեր՝ Բերդի թաղ, Բրուտի թաղ, Դաշ մահլա, Դուզ մահլաէ Խուրդենց թաղ, Ձորի թաղ, ս Մարինեի թաղ, Մինարա մահլա, Ջիգրաշենի թաղ, Սուֆրա մահլա, Ջերին թաղ, Քյոթան մահլա։ Քաղաքի կենտրոնում գտնվում էր շուկան, որտեղ 19-րդ դարի վերջերին հաշվվում էին շուրջ 800 մեծ ու փոքր խանութներ, կրպակներ և արհեստանոցներ, որոնցից 500-ը պատկանում էր հայերին։ Շուկան չուներ շատ թե քիչ կանոնավոր հատակագիծ, այն փաստորեն ներկայացնում էր խանութների ու կրպակների անկանոն դասավորված հավաքատեղի։ Քաղաքի ծուռումուռ, նեղ ու կեղտոտ փողոցների շուրջը կառուցված տների մեծ մասը չուներ բակեր ու ցանկապատ։ Դրա համար էլ փողոցներում լվացք անելը, ճաշ եփելն ու երեխա լողացնելը սովորական երևույթներ էին։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մուշ» էջից