«Ողբերգություն (ժանր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: ջնջվեց: {{Արեւմտահայերէն|Ողբերգութիւն (թատրոնի ժանր)}}
No edit summary
Տող 9.
 
Նոր ժամանակներում ողբերգության ժանրի մեծագույն վարպետ է համարվում [[Վիլյամ Շեքսպիր]]ը։
 
Ողբերգությունը (հունարենից ՝ τραγῳδία, tragōidia ) դրամայի տեսակ է՝ հիմնված մարդկային տառապանքների վրա, որը առաջ է բերում կատարսիս կամ հաճույք լսարանի մոտ: Ողբերգություն տերմինը վերաբերվում է դրամայի հստակ ավանդույթի, որը պատմականորեն յուրահատուկ ու կարևոր դեր է խաղացել Արևմտյան քաղաքակրթության ինքնորոշման մեջ: Այդ ավանդույթը եղել է բազմազան ու ընդհատվող, մինչդեռ տերմինը հիմնականում օգտագործվել է որպես հզոր ազդեցություն մշակութային ինքնության ու պատմական շարունակականության վրա - «Էլիզաբեթցիները և հույները մեկ մշակութային ձևի մեջ, Քրիստոնյաներն ու Հելլենները՝ միասնական գործողության,» - ինչպես Ռեյմոնդ Ուիլյամսն է ասում:
Ողբերգությունը իր ծագումից ի վեր՝ 2500 տարի առաջ [[Հին հունական թատրոն|Հին հունական թատրոնում]], որտեղից միայն [[Էսքիլես]]ի, [[Սոփոկլես]]ի և [[Եվրիպիդես]]ի աշխատանքերն են պահպանվել, ինչպես նաև այլ բանասեղծների մեծ թվով ստեղծագործություններ, յուրահատուկ դրսևորումներ գտնելով [[Շեքսպիր]]ի, [[Լոպե դե Վեգա]]յի, [[Ժան Ռասին]]ի և [[Ֆրիդրիխ Շիլլեր]]ի, ոչ շատ վաղ անցյալում՝ [[Հենրիկ Իբսեն]]ի և [[Ավգուստ Ստրինբերգ]]ի, ապա [[Սեմյուել Բեքեթ]]ի՝ մահվան, կորուստի ու տառապանքների մոդեռնիստական մտորումների, պոստմոդեռնիստ Մյուլլերի ողբերգական կանոնի վերամշակումներում, մնում է մշակութային փորձարարությունների, քննարկումների, վեճերի կարևոր կետերից մեկը{{Sfn | Williams | 1966 | pp = 13–84}}{{Sfn | Taxidou | 2004 | pp = 193–209}}: Փիլիսոփաների երկար ցանկը, որը ներառում է [[Պլատոն]]ին, [[Արիստոտել]]ին, [[Յուհան Ավգուստ Ստրինդբերգ]]ին, [[Վոլտեր]]ին, [[Դեյվիդ Հյում|Հյում]]ին, [[Դենի Դիդրո|Դիդրո]]յին, [[Հեգել]]ին, [[Շոպենհաուեր]]ին, [[Սյորեն Կիերկեգոր|Կիերկեգորին]], [[Նիցշե]]ին, [[Զիգմունդ Ֆրոյդ]]ին, [[Վալտեր Բենջամին|Բենջամին]]ին{{Sfn | Benjamin | 1998}}, [[Ալբեր Կամյու|Կամյուին]], [[Ժակ Լական|Լականին]] և [[Ժիլ Դըլյոզ|Դելյոզին]] ուսումնասիրել, քննարկել ու քննադատել են ժանրը{{Sfn | Felski | 2008 | p = 1}}{{Sfn | Dukore | 1974 | ps =: primary material.}}{{Sfn | Carlson | 1993 | ps =: analysis.}}:
 
Արիստոտելի [[Պոետիկա (Արիստոտել)|Պոետիկայի]] արդյունքում (335 մ.թ.ա) ողբերգությունն օգագործվել է [[ժանր]]ային տարբերակումներ անելու համար թե՛ [[պոեզիա]]յի բնագավառում (որտեղ ողբերգությունը հակադրվում է [[Քնարերգություն|լիրիկականին]] և [[Էպոս|Էպիկականին]]), թե՛ դրամայի բնագավառում (որտեղ ողբերգությունը [[Կատակերգություն|կատակերգությանն]] է հակդրվում): Ժամանակակից դարաշրջանում ողբերգությունը նաև սահմանվել է՝ հակադրություն ունենալով դրաման, մելոդրաման, տրագեկոմեդիան և էպիկական թատրոնը{{Sfn | Carlson | 1993 | ps =: analysis.}}{{Sfn | Pfister | 1977}}{{Sfn | Elam | 1980}}: [[Բերտոլդ Բրեխտ]]ը և [[Ավգուստո Բոալ]]ը սահմանում են իրենց էպիկական թատերական նախագծերը (ոչ Արիստոտելյան դրաման և ճնշվածների թատրոնը, համապատասխանաբար)՝ ի հակադրություն ողբերգության մոդելների։ Սակայն Տաքսիուսը կարդում է էպիկական թատրոնը որպես ողբերգական գործառույթներր և դրա սգո և ենթադրության բուժման միավորում{{Sfn | Taxidou | 2004 | pp = 193–209}}։
 
== Ծագում ==
«Ողբերգություն» բառը, պարզվում է, տարբեր ժամանակաշրջաններում գործածվել է՝ բացատրելու տարբեր երևույթներ։ Բառը ծագում է դասական հունարեն τραγῳδία բառից, որը ընթերցվում է trag(o)-aoidiā = «այծի երգ». Բառը բաղկացած է tragos = “այծ” և aeidein = «երգել» բառերի կապակցությունից։ Գիտնականները ենթադրում են, որ սա կարող է առաջած լինել այն ժամանակ, երբ այծը կա՛մ երգչախմբի պարային մրցույթի մրցանակն էր<ref>See [[Horace]], ''Epistulae'', II, 3, 220: "Carmino qui tragico vilem certavit ob hircum".</ref>, կա՛մ երգչախումբը պարում էր նրա շուրջ կենդանու ծիսական զոհաբերությունից առաջ{{Sfn | Brockett | Hildy | 2003 | p = 13}}։ Ստուգաբանական մեկ այլ վարկած է տվել [[Աթենեոս|Աթենեոս Նավկրատոսցին]] (2-3-րդ դարեր)՝ ասելով, որ բառի բնական ձևը եղել է trygodia-ն՝ trygos (խաղողի բերքահավաք) և ode (երգ) արմատներից, քանի որ այդ իրադարձությունները առաջին անգամ ներկայացվել են խաղողի բերքահավաքի ժամանակ<ref>{{Citation | url = http://digicoll.library.wisc.edu/cgi-bin/Literature/Literature-idx?type=turn&entity=Literature.AthV1.p0071&id=Literature.AthV1&isize=M&pview=hide%20 | first = Athenaeus | last = of Naucratis | title = The deipnosophists | publisher = Wisc}}</ref>։
 
== Հունական ==
Աթենքյան ողբերգություն - ողբերգության ամենահին պահպանված ձևը - [[պար]]ային դրամայի մի տեսակ է, որը քաղաք-պետության թատերական մշակույթի ամենակարևոր մասն էր{{Sfn | Brown | 1998 | p = 441}}{{Sfn | Cartledge | 1997 | pages = 3–5}}{{Sfn | Goldhill | 1997 | p = 54}}{{Sfn | Ley | 2007 | p = 206}}{{Sfn | Styan | 2000 | p = 140}}{{Sfn | Taxidou | 2004 | p = 104 | ps =: “most scholars now call 'Greek' tragedy 'Athenian' tragedy, which is historically correct”.}}։ Հայտնվելով մ.թ.ա. վեցերորդ դարի ընթացքում, այն ծաղկել է մ.թ.ա. հինգերորդ դարում (վերջում սկսելով տարածվել ամբողջ հունական աշխարհով), և շարունակաբար սիրված լինելով՝ հասել մինչև [[Հելլենականության դարաշրջան|Հելլենիստական շրջանի]] սկիզբը{{Sfn | Brockett | Hildy | 2003 | pp = 32–3}}{{Sfn | Brown | 1998 | p = 444}}{{Sfn | Cartledge | 1997 | pp = 3–5, 33 | ps =: [although [[Classical Athens|Athenians]] of the 4th century judged [[Aeschylus]], [[Sophocles]], and [[Euripides]] "as the nonpareils of the [[genre]], and regularly honored their plays with revivals, tragedy itself was not merely a 5th-century phenomenon, the product of a short-lived [[Fifth-century Athens|golden age]]. If not attaining the quality and stature of the fifth-century 'classics', original tragedies nonetheless continued to be written and produced and competed with in large numbers throughout the remaining life of the [[Athenian democracy|democracy]]—and beyond it".}}։ Վեցերորդ դարի ողբերգություններից ոչ մեկը չի գոյատևել, և հինգերորդ դարում բեմադրված ավելի քան հազար ողբերգություններից միայն երեսուներկուսն են կարողացել գոյատևել{{Sfn | Brockett | Hildy | 2003 | p = 15}}{{Sfn | Kovacs | 2005 | p = 379}}։ Մենք ունենք ամբողջական պահպանված տեքստեր՝ գրված [[Էսքիլես]]ի, [[Սոփոկլես]]ի և [[Եվրիպիդես]]ի կողմից{{Sfn | Brockett | Hildy | 2003 | p = 15}}։
 
Աթենքյան ողբերգությունները բեմադրվում էին ամեն տարվա մարտի վերջին կամ ապրիլի սկզբին՝ ամենամյա հանդիսավոր կրոնական փառատոնում՝ Դիոնիսի պատվին։ Ներկայացումները կառուցված էին երեք դրամատուրգների միջև մրցույթից, որոնք ներկայացնում էին իրենց աշխատանքները երեք հաջորդական օրերի ընթացքում։ Յուրաքանչյուր դրամատուրգ առաջարկում էր երեք ողբերգությունից բաղկացած եռերգություն և որպես վերջաբան մի երգիծական կտոր, որը կոչվում է [[սատիրների դրամա]]{{sfn|Lucas|1954|p=7}}։ Երբեմն այդ չորս խաղերը պարունակում էին միմյանց կապված պատմություններ։ Ողբերգության միայն մեկ եռերգություն գոյատևեց, որը Էսքիլեսի [[Օրեստիա|«Օրեստեան»]] է։ Հունական թատրոնը, բացօթյա էր՝ մի որևէ բլրալանջի վրա, և եռերգության ու սատիրների դրամայի բեմադրությունները ամենայն հավանականությամբ տևում էին օրվա մեծ մասի ընթացքում։ Ներկայացումներն ըստ երևույթին բաց էին բոլոր քաղաքացիների առջև՝ ներառելով կանանց, սակայն կա ապացույցի սակավություն։ Աթենքում Դիոնիսոսի թատրոնը մեծ հավանականությամբ կարողացել է տեղավորել մոտ 12000 մարդու{{Sfn | Ley | 2007 | p = 33–34}}։
 
Խմբերգային բոլոր երգերը երգվում էին (Ավլոսի-երկփող սրինգ նվագակցությամբ) նաև երգվում էին երգչախմբի որոշ դերասանների պատասխանները։ Ամբողջական խաղը կազմված էր տարբեր չափածո հատվածներից։ Բոլոր դերասանները տղամարդ էին և կրում էին դիմակներ։ Հունական երգչախումբը պարում էր, ինչպես նաև երգում էր, սակայն ոչ ոք հստակ չգիտի, թե ինչպիսի պարեր էր բեմադրում երգչախումբը երգելիս։ Ողբերգության մեջ երգչախմբի երգեըը հաճախ բաժանվում են երեք մասի, որոնք ենք strophe («շրջադարձ, շրջանակում»), antistrophe («հակադարձ շրջադարձ, հակադարձ շրջանակում») և epode (երգից հետո»)։
 
Հին հունական բազմաթիվ ողբերգակներ գործածում էին էկիկլիման որպես թատերական գործիք, որը բեմի ետևում թաքնված հարթակ էր և կարող էր դուրս պտտվել՝ ցուցադրելու հանդիսատեսի տեսադաշտից դուրս կատարված որևէ իրադարձության հետևանքը։ Այդ իրադարձությունը հաճախ լինում էր դաժան սպանության, բռնության ակտը, որը չէր կարող էֆֆեկտիվ կերպով բեմադրվել, բայց այնպիսի գործողություն էր, որը պետք է ազդեցություն ունենար մյուս կերպարների վրա, որպեսզի իմաստային ու զգացմունքային արձագանք առաջացներ։ Էկիկլեմայի օգտագործման հիմնական օրինակ է Էսքիլեսի «Օրեստեայի» առաջին արարում Ագամեմնոնի սպանությունը, որից հետո թագավորի մորթված մարմինը դուրս է բերվում ցուցադրության բոլորի աչքի առաջ։ Էկիկլեմայի տարբերակները մինչ օրս օգտագործում են ողբերգության և այլ ժանրերի մեջ , քանի որ գրողները դեռևս օգտակար և հաճախ հզոր գործիք են համարում դա՝ ցուցադրելու մարդկային ծայրահեղ գործողությունների հետևանքները։ Մեկ այլ նմանատիպ գործիք էր կռունկը, մեխանիկա, որի նպատակն էր բարձրացնել աստծուն կամ աստվածուհուն բեմի վրա այն ժամանակ, երբ նրանք պետք է թռչեին։ Այս սարքի ծագումը եկել է «Դեուս Էքս մախինա» (բառացի՝ աստված մեքենայից) արտահայտությունից, այսինքն՝ չկանխատեսված արտաքին գործոնի անակնկալ միջամտություն, որը փոխում է իրադարձության վերջնական արդյունքը։
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ|2}}
 
[[Կատեգորիա:Դրամատիկական սեռի ժանրեր]]