«Իվան Կարապետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
No edit summary
Տող 1.
'''Իվան Կարապետ''' [իսկական անունը՝ Հովհաննես, հայրանունը՝ Կարապետ (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), [[18-րդ դար]]ի հայ ազատագրական շարժման գործիչ։ Ծնվել է հավանաբար [[Շուշի]]ում կամ՝ [[Նոր Ջուղա]]յում ([[Պարսկաստան]])։ [[Ռուս]], արքունիքի թարգմանիչ Ղուկաս Շիրվանովի եղբայրն էր և Պետերբուրգի հայկական գաղութի առևտրականներից։ [[1724]] թվականներին, որպես ռուս, արքունիքի պատվիրակ, մեկնել է [[Ղարաբաղ]] ու Խամսայի մելիքներին հանձնել Պետրոս Մեծի հրովարտակը, որով հայ ժողովրդին օտարների լծից ազատագրելու և [[Ռուսաստան]]ի հովանավորության տակ վերցնելու խոստում էր տրվում։ Իվան Կարապետի գործուն մասնակցությամբ 1724 թվականի [[մարտի 4]]-ին Ղարաբաղի մելիքների և Դանձակի (այժմ՝ Կիրովաբադ) ֆեոդալների միջև կնքվել է փոխօգնության պայմանագիր ([[1124]], [[1735]])։ Իվան Կարապետի մինչև [[1726]] թվականը մնացել է [[Հայաստան]]ում և կապ պահպանել Ղարաբաղի ու [[Սյունիք]]ի ազատագրական շարժումների պարագլուխների և ռուս, արքունիքի միջև։
 
== Գրականություն ==
* Աբրահամյան Ա. Գ., Մի Էջ Անդրկովկասի ժողովուրդների և հայ-ռուսական հարաբերությունների պատմությունից, Երևան, 1953:
* Эзов Г. А., Сношения Петра Великого с армянским народом, С — Пб, 1898.
 
{{Հայ ազատագրական պայքարը միջնադարում}}