«Պրադո թանգարան (Մադրիդ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
[[Պատկեր:Museo del Prado 2016 (25185969599).jpg|մինի|Պրադո թանգարան]]
[[Պատկեր:Planta de El Prado.png|մինի|Թանգարանի հատակագիծը առանց ընդլայնման]]
'''Պրադո թանգարանըթանգարան''' (իսպ. Prado-մարգագետին), գտնվում է [[Մադրիդ]]ում, և համարվում է աշխարհի ամենանշանակալի և հարուստ արվեստի թանգարաններից մեկը։
 
Թանգարանը հիմնադրվել է որպես քանդակների և գեղանկարչության հավաքածու, այսօր այն ընդգրկում է ավելի քան 5000 գեղանկարներ, 2000 գրաֆիկական աշխատանքներ, 1000 մեդալիոններ և 2000 դեկորատիվ արվեստի նմուշներ։ Քանդակների հավաքածուն ընդգրկում է ավելի քան 700 նմուշներ և պատառիկներ։ Պրադոյի թանգարանը իսպանական գեղանկարչության ամենամեծ հավաքածուն է։ Ցուցադրվում են նաև իտալական վերածնունդի նկարիչների ստեղծագործություններ, [[Սանդրո Բոտիչելլի|Բոտիչելլի]], [[Կարավաջո]], ինչպես նաև գերմանացի և հոլանդացի վարպետնրի ստեղծագործություններ, [[Ռեմբրանդտ]], [[Ալբրեխտ Դյուրեր|Դյուրեր]] ևն։
Տող 9.
Պրադո թանգարանի գեղարվեստական ֆոնդի հիմքը Իսպանիայի թագավորների հավաքածուներն են, որոնք հետագայում համալրվել են եկեղեցիների ազգայնացված հավաքածուներով և նվիրաբերումներով։
 
Թանգարանը տեղավորված է Պրադո այգում (այստեղից էլ՝ թանգարանի անվանումը)՝ [[1785]] թվականին կառուցված նախկին բնագիտական թանգարանի շենքում։ Նապոլեոնի արշավանքների ժամանակ ([[1808]]–[[1809]] թվականներ) վնասվել են թանգարանի շենքը և հավաքածուն։ 1814 թվականին Իսպանիայի Ֆերդինանդ VII թագավորը որոշել է բացել հանրային թանգարան. [[1818]] թվականին հիմնադրվել է Գիտության և արվեստի թանգարանը, որը հետագայում անվանվել է Պրադոյի թանգարան։ [[1819]] թվականին հավաքածուում եղել է ընդամենը 311 նկար։ [[1826]]–[[1827]] թվականներին Պրադոյին է հանձնվել Սան Ֆեռնանդո ակադեմիայի, նաև Իսպանիայի [[Կառլոս V (Հռոմեական սրբազան կայսրություն)|Կառլոս V]], Ֆիլիպ II, Ֆիլիպ IV թագավորների հավաքածուները։ [[1828]] թվականին գիտական խորհուրդը հավաքածուն դասակարգել և ցուցադրել է։ 1836 թվականին Իսպանիայում փակվել են վանքերը և եկեղեցական ուսումնական հաստատությունները. արվեստի բռնագրավված արժեքները տեղավորվել են Լա Տրինիդադ վանքում, որտեղ [[1838]] թվականին բացված Ազգային թանգարանի հավաքածուն 1871 թվականին նույնպես հանձնվել է Պրադոյին։ 1868 թվականին Պրադոն թագավորական թանգարանից վերածվել է Մադրիդ քաղաքի թանգարանի։ Հետագայում Պրադոյի մի շարք գործեր (հատկապես [[19-րդ դար]]ի իսպանացի նկարիչների) տեղափոխվել են Նոր արվեստի ([[1894]] թվական) և Ժամանակակից արվեստի ազգային ([[1951]] թվական) թանգարաններ։ [[1936]] թվականի քաղաքացիական պատերազմի ժամանակ թանգարանը փակվել է, նկարները տարհանվել են Շվեյցարիա։ [[1939]] թվականին վերաբացվել է ոչ ամբողջական ցուցանմուշներով (նկարների որոշ մասը ցուցադրվում էր Ժնևում)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ([[1939]]–[[1945]] թվականներ) սկզբին մնացած կտավները Ժնևից տեղափոխվել են Իսպանիա։ 1971 թվականին Կասոն դել Բուեն Ռետիռո շենքում բացվել է Պրադոյի մասնաճյուղը, որտեղ ցուցադրված են հիմնականում XIX19-րդ դարի իսպանական գեղանկարչության լավագույն գործերը։
 
== Պատկերասրահ ==
Տող 23.
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{Արտաքին հղումներ}}