«Հայաստանի Ազգային ժողով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ ջնջվեց: {{Արևմտահայերեն|Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողով (արեւմտահայերէն)}}
Տող 23.
|leader1_type=[[ՀՀ ԱԺ Նախագահ|Խոսնակ]]
|leader1= [[Արարատ Միրզոյան]]
|party1=[[«Իմ քայլը» դաշինք|«Իմ քայլը» դաշինք]]
|election1=[[2019]] թվականի [[հունվարի 14]]-ից
|leader2_type=[[ՀՀ ԱԺ Փոխնախագահ|Փոխխոսնակ]]
|leader2=[[Ալեն Սիմոնյան]]
|party2=[[«Իմ քայլը» դաշինք|«Իմ քայլը» դաշինք]]
|election2=
|leader3_type=[[ՀՀ ԱԺ Փոխնախագահ|Փոխխոսնակ]]
|leader3=[[Լենա Նազարյան]]
|party3=[[«Իմ քայլը» դաշինք|«Իմ քայլը» դաշինք]]
|election3=
|leader4_type=[[ՀՀ ԱԺ Փոխնախագահ|Փոխխոսնակ]]
Տող 68.
|session_alt=ՀՀ Ազգային ժողովի շենքը Երևանում|meeting_place=[[Հայաստան]], [[Երևան]] 0095, Բաղրամյան 19|website=[http://www.parliament.am/ ՀՀ Ազգային ժողովի կայք]|footnotes=|motto=}}
 
 
{{Արևմտահայերեն|Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողով (արեւմտահայերէն)}}
{{Հայաստանի քաղաքականություն}}
'''Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով''', [[Հայաստան]]ի բարձրագույն օրենսդիր մարմին։
Տող 83.
 
=== '''ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ''' ===
1918թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, որի պառլամենտը գումարվեց օգոստոսի 1-ին: Կազմվեց կառավարություն, որի անդամները հիմնականում կազմված էին դաշնակցականներից: Վարչապետ նշանակվեց Հ.Քաջազնունին: Պատմաքաղաքական այդ բարդ ժամանակաշրջանում երկուսուկես տարի գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական սկզբունքով կառավարվող երկիր էր: Խորհրդարանը միապալատ էր, ուներ մշտական հանձնաժողովներ և ավագների խորհուրդ: Հանրապետության կառավարությունը հաշվետու էր օրենսդիր մարմնին` խորհրդարանին: Վերջինս իր գոյության ընթացքում հաստատել էր կառավարության չորս կազմ` վարչապետներ Հովհաննես Քաջազնունու, Ալեքսանդր Խատիսյանի, Համո Օհանջանյանի և Սիմոն Վրացյանի գլխավորությամբ: Պառլամենտը ղեկավարել են Ա.Սահակյանը (01.08.1918-01.08.1919թթ.), Ա.Ահարոնյանը (01.08.1919-04.11.1920թթ.) և Հ. Քաջազնունին (04.11.1920-02.12.1920թթ.): Ժողովրդական սկզբունքներով կազմավորված խորհրդարանում գործում էր չորս քաղաքական կուսակցություն` Հայ հեղափոխական դաշնակցությունը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, սոցիալ-հեղափոխականները և Հայ ժողովրդական կուսակցությունը, որոնք կազմում էին խորհրդարանական խմբակցություններ: Կառավարող կուսակցությունը Հայ հեղափոխական դաշնակցությունն էր, որն ուներ խորհրդարանական մեծամասնություն, մյուսները ընդդիմադիր էին: Հայաստանի խորհրդարանն իր գոյության ընթացքում հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ ընդունեց 1000-ից ավելի օրենքներ և օրենքի ուժ ունեցող իրավական փաստաթղթեր։ Հատկանշական էր հայերենը պետական լեզու հռչակելը, գաղթականության, բանվորների աշխատավարձերը, թոշակներն ավելացնելը,  դպրոցներ, պետական համալսարան, գրադարաններ, թանգարաններ հիմնելը, ազատագրական կռիվներում զոհվածների երեխաների ուսուցումը կազմակերպելու, հայ գրողներին, գիտնականներին նյութական օգնություն, արտասահմանում սովորող երիտասարդությանը նպաստներ հատկացնելու և բազմաթիվ մեծ ու փոքր, սակայն էական խնդիրների վերաբերյալ կատարված օրենսդրական քայլերը: 1920թ. նոյեմբերի 24-ին հրաժարական տվեց Հ. Օհանջանյանի կառավարությունը: Նույն օրը կազմվեց դաշնակցական նոր կառավարություն` Ս.Վրացյանի ղեկավարությամբ: Հայաստանում ՌՍՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Բ. Լեգրանը նոյեմբերի 30-ին դաշնակցական կառավարությանն առաջարկեց իշխանությունը խաղաղ հանձնել Հեղկոմին: Կառավարությունն ընդունեց այդ առաջարկը, և 1920թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ՌՍՖՍՀ և Հայաստանի Հանրապետության միջև կնքվեց համաձայնագիր, ըստ որի` Հայաստանը հայտարարվեց սոցիալիստական հանրապետություն։<ref name="parliament.am">{{Cite web|url=http://www.parliament.am/parliament.php?id=parliament&lang=arm&enc=utf8|title=National Assembly of the Republic of Armenia {{!}} Official Web Site {{!}} parliament.am|website=www.parliament.am|accessdate=2019-05-30}}</ref>
 
==='''ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ'''===
Տող 124.
Պետական իշխանության բարձրագույն մարմնի գործառույթները իրականացնում էր ՀՍՍՀ Գերագույն խորհրդում մշտապես  գործող նախագահությունը, որը գլխավորում էր ՀՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահը: ՀՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ են եղել Մ.Պ.Պապյանը (1938-1954թթ.), Շ.Մ.Առուշանյանը (1954-1963թթ.), Ն.Խ.Հարությունյանը (1963-1975թթ.), Բ.Ե.Սարկիսովը (1975-1985թթ.), Հ.Մ.Ոսկանյանը (1985-1990թթ.):
 
1990թ. փետրվարի 13-ին ՀՍՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց որոշում` ՀՍՍՀ տասնմեկերորդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավորների լիազորությունների (դրանք լրանում էին 1990թ. փետրվարի 24-ին) երկարաձգման մասին (մինչեւ 1990թ. մայիսի 20-ը)։<ref>{{Cite web|urlname=http://www."parliament.am"/parliament.php?id=parliament&lang=arm&enc=utf8|title=National Assembly of the Republic of Armenia {{!}} Official Web Site {{!}} parliament.am|website=www.parliament.am|accessdate=2019-05-30}}</ref>
 
==='''ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ'''===
Տող 145.
ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհուրդն իր աշխատանքները սկսեց 1990թ. հուլիսի 20-ին և ավարտեց 1995թ. մայիսի 15-ին: Այդ ընթացքում ընդունվեցին 1169 որոշում եւ 185 օրենք, որոնցից 104-ը` «մայր», իսկ 81-ը` փոփոխություններ և լրացումներ գործող օրենքներում:  Վավերացվել է 148 միջազգային պայմանագիր:
 
1995թ. հուլիսի 5-ին ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։<ref>{{Cite web|urlname=http://www."parliament.am"/parliament.php?id=parliament&lang=arm&enc=utf8|title=National Assembly of the Republic of Armenia {{!}} Official Web Site {{!}} parliament.am|website=www.parliament.am|accessdate=2019-05-30}}</ref>
<br />
 
Տող 155.
«Երկրապահ» պատգամավորական խումբը (17 պատգամավոր): ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը: 1998թ. փետրվարի սկզբին Հայաստանում սկսվեց իշխանական ճգնաժամ: ՀՀ Նախագահը հրաժարական տվեց, որին հետևեց Ազգային ժողովի ղեկավարության հրաժարականը: Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Խոսրով Հարությունյանը:
 
1995թ. հուլիսի 5-ին տեղի ունեցան ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի ընտրությունները: ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի աշխատանքներն սկսվել են 1995թ. հուլիսի 27-ին և ավարտվել 1999թ. հունիսի 9-ին: Առաջին գումարման Ազգային ժողովն ընդունել է 302 օրենք: Վավերացվել են մի շարք միջազգային պայմանագրեր,ընդունվել ՝ նորմատիվային և արձանագրային որոշումներ։<ref>{{Cite web|urlname=http://www."parliament.am"/parliament.php?id=parliament&lang=arm&enc=utf8|title=National Assembly of the Republic of Armenia {{!}} Official Web Site {{!}} parliament.am|website=www.parliament.am|accessdate=2019-05-30}}</ref>
 
190 պատգամավոր, որոնցից 150-ը ընտրվել են մեծամասնական համակարգով, իսկ 40-ը՝ կուսակցական ցուցակներով<ref name=":0">{{Cite web|title = National Assembly of the Republic of Armenia {{!}} Official Web Site {{!}} parliament.am|url = http://www.parliament.am/parliament.php?id=parliament&lang=arm&enc=utf8|website = www.parliament.am|accessdate = 2016-01-25}}</ref>:
Տող 194.
ՀՀ երկրորդ գումարման Ազգային ժողովում ստեղծվեցին պատգամավորական 6 խմբակցություն և պատգամավորական 3 խումբ: Պատգամավորական խմբակցություններն էին` «Միասնություն» (ստեղծվել է 10.06.1999թ., 46 պատգամավոր), «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» (11.06.1999թ., 8 պատգամավոր), «Հայ հեղափոխական դաշնակցություն» (11.06.1999թ., 8 պատգամավոր.), «Իրավունք և միաբանություն» (11.06.1999թ., 5 պատգամավոր), «Օրինաց երկիր» (10.06.1999թ., 4 պատգամավոր) և «Ազգային ժողովրդավարական միություն» (11.06.1999թ., 4 պատգամավոր), իսկ պատգամավորական խմբերն էին` «Ագրարային-ադյունաբերական ժողովրդական միավորում» (23.07. 2001թ., 11 պատգամավոր, մինչ այդ «Կայունություն» (10.06.1999թ.)), «Հայաստան» (16.05.2000թ., 12 պատգամավոր) և «Ժողովրդական պատգամավոր» (16.04.2001թ., 16 պատգամավոր):
 
ՀՀ երկրորդ գումարման Ազգային ժողովը աշխատանքն սկսեց 1999թ. հունիսի 10-ին և ավարտեց 2003թ. մայիսի 14-ին: Գումարվել են 9 հերթական, 22 արտահերթ նստաշրջան, 61 հերթական, 11 արտահերթ  եւ 1 հատուկ նիստ: Ազգային ժողովն ընդունել է 543 օրենք, որոնցից 170-ը` «մայր», իսկ 373-ը` փոփոխություններ ու լրացումներ գործող օրենքներում: Վավերացվել է 243 միջազգային պայմանագիր: Ընդունվել է 1290 որոշում, որոնցից 342-ը` նորմատիվային, իսկ 948-ը` արձանագրային։<ref>{{Cite web|urlname=http://www."parliament.am"/parliament.php?id=parliament&lang=arm&enc=utf8|title=National Assembly of the Republic of Armenia {{!}} Official Web Site {{!}} parliament.am|website=www.parliament.am|accessdate=2019-05-30}}</ref>
 
131 պատգամավոր, որոնցից 75-ն ընտրվել են մեծամասնական համակարգով, 56-ը՝ կուսակցական ցուցակներով<ref name=":0" />:
Տող 367.
Ստեղծվեց 9 մշտական հանձնաժողով՝ Առողջապահության և սոցիալական հարցերիմշտական հանձնաժողով, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով: Ընտրվեցին մշտական հանձնաժողովների նախագահներ>>։<ref>{{Cite web|url=http://www.parliament.am/parliament.php?id=parliament|title=National Assembly of the Republic of Armenia {{!}} Official Web Site {{!}} parliament.am|website=www.parliament.am|accessdate=2019-05-30}}</ref>
 
Նշեմ նաև, որ 2015 թվականին կազմված Ազգային Ժողովի վեցերորդ համագումարը իր գործունեությունը շարունակել է ընդամենը 2 տարի, որը բացառություն է եղել Ազգային ժողովի ամբողջ պատմության մեջ։ Այդ 2 տարիների ընթացքում Ազգային Ժողովի պատգամավորները ներկայացրել են բազմաթիվ օրենքի նախագծեր։ Սակայն,Ազգային Ժողովի վեցերորդ համագումարը առանձնանում է նրանով, որ 2015 թվականին փոփոխություններ կատարվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում։ Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սույն թվականի օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում որոշեց հաստատել Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացրեցին Հայաստանի Հանրապետության Նախագահին:<ref>{{Cite web|url=https://168.am/2015/08/21/527901.html|title=|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref> Հոկտեմբերի 5-ին ԱԺ-ն՝ ձայների 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանություն է տալիս սահմանադրական փոփոխությունների առաջարկը դնել հանրաքվերի (ներկայացված ՀՀ նախագահ Սերժ Սրգսյանի կողմից)։<ref>{{Cite web|url=https://www.azatutyun.am/a/27288849.html|title=ԱԺ-ն հավանություն տվեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելուն|website=«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան|language=hy|accessdate=2019-05-30}}</ref> Հոկտեմբերի 8-ին նշանակվեց ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օր։ 2015 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն։ Ըստ սույն Սահմանադրական բարեփոխումների՝ Հայաստանի Հանրապետությունը նախագահական կառավարման ձևից կանցներ խորհրդարանական կառավարման ձևի։Պառլամենտական հանրապետության կառավարման ձևի հիմնական առավելությունն այն է , որ բացառվում է իշխանության չափազանց կենտրոնացումը և գործնականում ապահովում է հանրային կառավարման իրացումը՝ ժողովրդավարական սկզբունքների հիման վրա։ Կառավարման նշված ձևի պայմաններում բացակայում են իշխանության չափից դուրս կենտրոնացման նախադրյալները։<ref>{{Cite book|title=Տես՝ ՀՀ պետության և իրավունքի տեսություն , էջ՝105-106 (Ա․Ղամբարյան)|last=|first=|publisher=|year=|isbn=|location=|pages=}}</ref> 2015թ դեկտեմբերի 13-ին, ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` 2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ` հիմք ընդունելով տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկների արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, համաձայն որի. <<2015թ. դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունված է>>։
 
[[ՀՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման ընտրություններ|2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին]] մասնակցում էր 9 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 5 կուսակցություն<ref name="Դաշինքների ու կուսակցությունների կարգախոսները">{{Cite news|url=http://www.lragir.am/index/arm/0/country/view/148247|title=Դաշինքների ու կուսակցությունների կարգախոսները|newspaper=Lragir.am|access-date=2017-03-29}}</ref><ref>{{Cite news|url=http://yerevan.today/all/politics/11705/yntrapayqari-hayt-e-nerkayacnum-9-qaghaqakan-uzh|title=Yerevan.Today {{!}} Ընտրապայքարի հայտ է ներկայացնում 9 քաղաքական ուժ|access-date=2017-03-29}}</ref>։
Տող 464.
|Նոր
|-
| bgcolor="{{Կաղապար:Հայկական վերածնունդ կուսակցություն/մետա/գույն}}" |
| align="left" |[[Օրինաց երկիր կուսակցություն|Օրինաց Երկիր]]||12,393
|0.99