«Ընձառյուծ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ ջնջվեց: {{Արևմտահայերեն|Ընձառիւծ}}
Տող 1.
{{Արևմտահայերեն|Ընձառիւծ}}{{Տաքսոտուփ2|Վիքիդատա=այո}}'''Ընձառյուծ''', '''հովազ, ինձ''' ({{lang-lat|Panthere pardus}}), [[կատվազգիներ]]ի ընտանիքի գիշատիչ կաթնասուն, որը գրանցված է [[ՀՀ Կարմիր գիրք|ՀՀ կարմիր գրքում]]։
 
== Ստուգաբանություն և անվանում ==
Հնում կարծում էին որ ընձառյուծը հանդիսանում է [[առյուծ]]ի և հովազի հիբրիդ։ Այս իր արտացոլումն է գտել ընձառյուծի անգլերեն անվան մեջ, որտեղ ''Leopard'' բառը ծագում է հին հունարեն ''λέων'' (leōn, առյուծ) և ''πάρδος'' (pardos, արու հովազ) բառերից։ Վերջինս հունարեն է մտել [[սանսկրիտ]]ից՝ pṛdāku («օձ, առյուձ, հովազ»)։
 
[[Տեսակ]]ի ներկայիս անվանումը (''Panthere pardus'') գալիս է հունարենից [[լատիներեն]] անցած πάνθηρ (pánthēr) բառից։ Վերջինս, ենթադրվում էր, որ ծագել էր παν «pan» («բոլոր») և θηρ («կենդանի») բառերից։ Սակայն ավելի հավանական է, որ այն կապ ունի [[հնդիրանական լեզուներ|հնդիրականակ]] «պանդարաբ» բառի հետ, որը նշանակում է «սպիտակադեղնավուն, գունատ»<ref>Monier-Williams Sir Monier. pṝdāku // A Sanskrit-English Dictionary. — Delhi: Banarsidass, 1976. - P. 647. - ISBN 0842602860.</ref><ref>Online Etymology Dictionary. Douglas Harper. վերցված է օգոստոսի 24, 2011.</ref>
Տող 21.
 
===Հայաստանում===
[[Հայաստան]]ում, մարդիկ և ընձառյուծները ապրում են կողք-կողքի վաղ [[Հոլոցեն]]ից։ 20-րդ դարի կեսերին ընձառյուծները տարածված էին ողջ երկրի տարածքով<ref>Khorozyan, I. (2003) ''The Persian leopard in Armenia: research and conservation.'' Proceedings of Regional Scientific Conference “Wildlife Research and Conservation in South Caucasus”, 7–8 October 2003, Yerevan, Armenia: 161–163</ref>։ Սակայն տարածքի կրճատումը, որսը իջեցրել են ընձառյուծների թվաքանակը մինչև 10-13 անհատի։ Ներկայումս ընձառյուծը տարածված է [[Խոսրովի անտառ]] արգելոցում, որ գտնվում է [[Երևան]]ից հարավ-արևելք, [[Գեղամա լեռնաշղթա]]յի հարավ-արևմուտքում, որտեղ 2000 թվականի հոկտեմբերից մինչև 2002 թվականի հուլիսը 10 ընձառյուծ է նկատվել<ref>Khorozyan, I., Malkhasyan, A. (2002) ''Ecology of the leopard (Panthera pardus) in Khosrov Reserve, Armenia: implications for conservation.'' Scientific Reports of the Zoological Society “La Torbiera” 6: 1–41</ref>։ Ընձառյուծները տարածված են նաև [[Մեղրիի լեռնաշղթա]]յի մոտակայքում, [[Հայաստան]]ի ծայր հարավում, որտեղ սակայն 2006 թվականի օգոստոսից մինչև 2007 թվականի ապրիլը միայն մեկ ընձառյուծ է նկատվել։
 
== Պահպանություն ==
Գրանցված է նախկին ԽՍՀՄ–ի Կարմիր գրքում: Ենթատեսակն ընդգրկված է [[Բնության պահպանության միջազգային միություն|ԲՊՄՄ]] Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ:
 
Հայաստանում պոպուլյացիայի առավելագույն մեծ թվաքանակը 10-15 առանձնյակ է: Ներկայիս տարածման տարածքը կազմում է 7497,2 կմ²: Բնակեցման տարածքը կազմում է 2856,8 կմ²։ Մշտապես բնակվում է միայն «[[Խոսրովի անտառ արգելոց|Խոսրովի անտառ]]» արգելոցում և [[Նռնաձոր]]ից դեպի հյուսիս գտնվող տեղամասում:
 
Վտանգման հիմնական գործոնն է որսագողության ու մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած արեալի մասնատվածությունը:
Տող 57.
[[Կատեգորիա:Կաթնասուններ]]
[[Կատեգորիա:Գիշատիչներ]]
[[Կատեգորիա:Կատվազգիներ]]
[[Կատեգորիա:Հովազներ]]