«Մխիթար Այրիվանեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 13.
Մխիթար Այրիվանեցու գրական ժառանգության մեջ ուրույն տեղ են գրավում նրա բանաստեղծությունները, որոնք հիմնականում տաղեր են, օրհնության երգեր՝ հորինված եկեղեցական ձեռնարկների և ծիսական նպատակների համար:
Նա հեղինակ է նաև Ստեփանոս Սյունեցուն նվիրված շարականի, որը ցայժմ անհայտ է: Մխիթար Այրիվանեցուն պատմիչի ճանաչում է բերել «Նոր պատմութիւն» (1289, հրտ. «Պատմութիւն Հայոց», 1860) ժամանակագրական բնույթի
երկը, որն ընդգրկում է հայ և հարևան ժողովուրդների պատմությունն Արարչագործությունից մինչև XIII դ.: Օգտագործված են կորած սկզբնաղբյուրներ, որի շնորհիվ մեզ են հասել պատմական եզակի տեղեկություններ: Երկը նորություն է իր կառուցվածքով, ոճային առանձնահատկություններով, աշխատության առաջին մասում զետեղված մատենագիտական նշանակության 35 անվանացանկերով:
 
Մխիթար Այրիվանեցին աշխատել է նպաստել կաթողիկոսական աթոռն ու թագավորական գահը Հայաստան տեղափոխելու ծրագրերի մշակմանը: Կյանքի վերջին տարիներին գրել է «Տոմարի տեսություն» աշխատությունը, որը մեզ չի հասել: Դրա առանձին հատվածներ պահպանվել են «Նոր պատմութիւն» երկում: