«Գևորգյան հոգևոր ճեմարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 66.
1866 թ. [[Գևորգ Դ. Կոնստանդնուպոլսեցի|Գևորգ Դ. Կոստանդնուպոլսեցի]] կաթողիկոսը, հանդիպելով Ռուսաստանի Ալեքսանդր II ցարին, արտոնություն է ստանում հիմնադրելու հոգևոր կրթական հաստատություն։
 
Ճեմարանի շինարարությունն սկսվում է 1869 թ.-իթվականի մայիսի 25-ին, բացումը կատարվում է 1874 թ.-իթվականի սեպտեմբերի 28-ին։ Նույն թվականին Ռուսաստանի լուսավորության նախարարության վավերացրած կանոնադրությամբ ճեմարանն ունենալու էր երկու բաժին՝ դասարանական՝ 6-ամյա և լսարանական՝ 3-ամյա ուսուցմամբ և տալու էր հոգևոր բարձրագույն կրթություն։
 
1882 թ.-ինթվականին, երբ ճեմարանին է միացել Էջմիածնի ժառանգավորաց դպրոցը, կոչվել է Ժառանգավորաց հոգևոր ճեմարան։ Հետագայում հիմնադրի անունով վերանվանվել է Գևորգյան Ճեմարան։
 
Չնայած գործադրված ջանքերին՝ [[Գևորգ Դ. Կոնստանդնուպոլսեցի|Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու]] օրոք շրջանավարտներից որևէ մեկը կուսակրոն հոգևորական չի դարձել։ Ճեմարանում ավելի շատ իշխել է աշխարհիկ ոգին։ Ճեմարանն իր կոչմանը և խնդիրներին նպատակաուղղելու գործում կարևոր դեր է խաղացել [[Մակար Ա. Թեղուտցի|Մակար Ա Թեղուտցին]]։ Նա ուժեղացրել է ուսուցչական կազմը՝ հրավիրելով Ա. Նահապետյանին, Ա. Մանդինյանին, Փ. Վարդանյանին, Ս. Պալասանյանին, Մ. Պալյանին, [[Մաղաքիա Օրմանյան|Մ. Օրմանյան]]ին։ Վերջինս նշանակվել է աստվածաբանական առարկաների ուսուցիչ։
Նրա ջանքերով 1888 թ.-ինթվականին շրջանավարտներից չորսն առաջին անգամ ձեռնադրվել են կուսակրոն հոգևորական։
 
Ճեմարանը տվել է բազմակողմանի ընդհանուր կրթություն։ Դպրոցական բաժնում դասավանդվել են հայոց պատմություն և աշխարհագրություն, ընդհանուր պատմություն և աշխարհագրություն, հայ մատենագրություն, հայոց և օտար լեզուներ (ռուս., ֆրանս., գերմ.), բնագիտություն, տիեզերագիտություն, մաթեմատիկա, Սուրբ Գիրք, եկեղեցական երաժշտություն, տրամաբանություն և այլն։
Տող 83.
Այստեղ են մշակվել հայկական դպրոցների ուսծրագրերը, կազմվել դասագրքեր ու ձեռնարկներ, գրվել պատմագիտական, բանասիրական, մանկավարժական ու աստվածաբանական բնույթի բազում երկեր, որոնցից շատերը հայագիտության մնայուն արժեքներ են։ Ավելի քան 50 տարի [[Անդրկովկաս]]ի հայկական դպրոցների ուսուցչական կազմը համալրվել է ճեմարանի շրջանավարտներով։
 
1917 թ.-իթվականի վերջին քաղաքական ու ռազմական անբարենպաստ պայմանների հետևանքով, [[Գևորգ Ե. Սուրենյանց (Տփղիսեցի)|Գևորգ Ե Սուրենյանց]] կաթողիկոսի որոշմամբ, ճեմարանը դեկտեմբերի 21-ին առժամանակ դադարեցրել է պարապմունքները և շենքը տրամադրել զինվորական հրամանատարությանը։
[[Պատկեր:Svet. Caucasus. 048. Armenian academy in Echmiadzin.jpg|մինի|270x270փքս|Գևորգյան Հոգևոր Ճեմարանը 1910 թվականին]]
1919–1920 թթ.-ինթվականներին փորձեր են կատարվել Գևորգյան Ճեմարանը վերաբացելու ուղղությամբ, սակայն ապարդյուն։
 
Ճեմարանի դասախոսները որոշիչ դեր են խաղացել [[Երևանի Պետական Համալսարան|Հայաստանի համալսարանի]] ստեղծման գործում։ Ճեմարանի գրադարանի եզակի և հարուստ հավաքածուն (45 հզ. գիրք) դարձել է [[Ազգային գրադարան]]ի և [[Մատենադարան]]ի հիմնարար ֆոնդերից։
Տող 93.
Ճեմարանի տեսուչներ են եղել [[Խորեն Գալֆայան|Խորեն եպս. Գալֆայանը]], [[Գաբրիել Այվազյան|Գաբրիել եպս. Այվազովսկին]], Արշակ վրդ. Նահապետյանցը, Սարգիս եպս. Գասպարյանը, Կ. Կոստանյանցը, Կարապետ վրդ. ՏերՄկրտչյանը, [[Գարեգին Ա Հովսեփյան|Գարեգին վրդ. Հովսեփյանը]], Մեսրոպ վրդ. Տեր-Մովսիսյանը, Մ. Բերբերյանը, Բագրատ եպս. Վարդազարյանը և այլք։
 
1945 թ.-իթվականի նոյեմբերի 1-ին [[Գևորգ Զ. Նորնախիջևանցի|Գևորգ Զ Չորեքչյանի]] ջանքերով բացվել է Էջմիածնի հոգևոր ճեմարանը, որը, ավելի համեստ շրջանակներում, շարունակում է Ճեմարանի ավանդույթները։
 
1995 թ.-ինթվականին Ճեմարանի շենքը որպես սեփականություն վերադարձվել է Մայր աթոռին և 1996–1997 թթ.-ինթվականներին հիմնովին վերանորոգվել։
 
1997–1998 թթ.թվականների ուս.ուսումնական տարվա շեմին տեղի է ունեցել Ճեմարանի վերաբացման հանդիսությունը։
 
[[1999]] թ սկսյալ Գևորգյան Հոգևոր Ճեմարանում նոր ու հիմնարար կազմակերպչական աշխատանքներ կատարվեցին։
Տող 105.
[[Գարեգին Բ. Ոսկեհատցի|Գարեգին Բ Կաթողիկոս]]ի հրամանով և անմիջական մասնակցությամբ հիմնարար փոփոխություններ մտցվեցին ուսումնական ծրագրերում։ Լավագույն և բարձր մակարդակով դասավանդումը ապահովելու համար ճեմարան հրավիրվեցին մի քանի մասնագետներ՝ դոկտոր-պրոֆեսորներ և գիտ. թեկնածուներ։
 
2001-2002 թթ.թվականների ուսումնական տարում Գևորգյան Հոգևոր Ճեմարանը ստացավ բարձրագույն կրոնական հաստատության կարգավիճակ։
 
Հաշվի առնելով ուսումնական ծրագրերի թարմացումն ու հարստացումը՝ [[ՀՀ]] Կրթության և Գիտության նախարարությունը Գևորգյան Հոգևոր Ճեմարանին շնորհեց Աստվածաբանական համալսարանի կարգավիճակ։