«Տիգրան Մեծ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 25.
=== Արքայազն Տիգրանի պատանդություն ===
[[Պատկեր:Mithridatesiiyoung.jpg|մինի|269x269փքս|Պարթների [[Միհրդատ Բ Պարթև|Միհրդատ Բ Մեծ]] արքայի դիմապատկերով և [[հունարեն]] մակագրության մետաղադրամներ։ Տիգրանը պարթևական արքունիք պատանդության է տեղափոխվել [[Արտավազդ Ա|Արտավազդ Ա-ի]] նկատմամբ [[Միհրդատ Բ Պարթև|Միհրդատ Բ-ի]] վարած [[Հայ-պարթևական պատերազմ|հաղթական պատերազմից]] հետո։]]
Արտաշեսի նզովյալ որդի [[Արտավազդ Ա|Արտավազդ Ա-ի]] կառավարման ընթացքում՝ [[Մ.թ.ա. 120|մ․թ․ա․ 120]]-[[Մ.թ.ա. 115|115 թվականներին]], պատերազմ է բռնկվում [[Մեծ Հայք|Մեծ Հայքի]] և [[Պարթևստան|Պարթևստանի]] միջև, որն ավարտվում է հայերի պարտությամբ։ Այնուամենայնիվ, այդ իրադարձությունը ռազմավարական որևէ էական նշանակություն չի ունենում կողմերի համար, թեպետ պարթևները պատանդ են պահանջում հայերից։ Անժառանգ Արտավազդը ստիպված է լինում պարթևաց արքունիք գերության տալ 20-25-ամյա Տիգրանին՝ եղբորորդուն<ref name=":1">{{Cite web|url=https://suna.e-sim.org/|title=Տիգրան Մեծ (վաղ տարիներ)|last=|first=|date=|website=e-Sim.org|publisher=|accessdate=2019-06-05}}</ref>, ով այդ տարիքում արդեն բավականին հմտորեն տիրապետում էր զենքի արվեստին։ Տիգրանին պատանդ վերցնելով, կրակապաշտներն ունեին հեռահար նպատակներ․ նախ և առաջ այդ քայլով նրանք բացառում էին հայերի կողմից [[Պատերազմական գործողություններ|պատերազմական գործողությունների]] սանձազերծման հնարավոր ռիսկերը և երկրորդ՝ ապագա գահակալին փորձում էին դարձնել իրենց պետությանը համակիր քաղաքական գործիչ<ref name=":1" />։ Հայքի թագավորության գահին արևելամետ ղեկավարի առկայությունը [[Մարաստան|Մարաստանը]] և [[Բաբելոնի թագավորություն|Բաբելոնիան]] ռազմակալած պարթևների համար ուներ կենսական նշանակություն, քանի որ այդ ժամանակաշրջանում իր հզորության գագաթնակետին էր հասնում վերջիններիս վաղեմի և մշտնջենական թշնամին՝ Հռոմեական հանրապետությունը։ [[Հռոմեական լեգեոն|«Անպարտելի լեգեոնները»]] նպատակ ունեին իրենց ազդեցությունը սփռել նաև արևելյան հողերում, իսկ [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորության]] դիրքորոշումն այդ մրցակցության մեջ ուներ կարևոր ռազմաքաղաքական նշանակություն։ Պարթևների մղած կարճատև պատերազմն իր հերթին վատթարացրել էր Արտավազդի՝ ըստ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]]՝ հայոց թուլամորթ արքայի, աչքում Պարթևստանի հեղինակությունը և Տիգրանին պատանդի կարգավիճակում պահելով, վերջիններս նպատակ ունեին նաև սանձել հարևան երկրի պոռթկումները։
 
Այնուամենայնիվ, Տիրանի որդի Տիգրանը պարթևական արքունիքում ուներ հատուկ կարգավիճակ, որն ուսումնասիրողները շատ հաճախ անվանում են «պատվո պատանդություն»<ref name=":1" />։ Դրա մասին վկայում է այն փաստը, որ նրա ապօրինի դուստր Արիազատա-Աուտոման ամուսնացել էր [[Միհրդատ Բ Պարթև|Միհրդատ Բ Մեծի]] հետ և դարձել պարթևաց թագուհին։
Տող 50.
 
=== Վիրքի և Աղվանից թագավորության հպատակեցում ===
{{Հիմնական|Վիրքի Արտաշեսյան արքայատոհմ {{!}} Արտաշեսյանների հաստատումը Վիրքում}}[[Վիրքի Արտաշեսյան արքայատոհմ|Վիրքում հայոց գերիշխանության հաստատման գործընթացը]] հանգամանալից կերպով ներկայացրել է վրաց պատմահայր [[Լեոնտի Մրովելի|Լեոնտի Մրովելին]]՝ [[Քարթլիս ցխովրեբա|«Քարթլիս ցխովրեբա» աշխատությունում]]։ Մ․թ․ա․ 109 թվականից ի վեր [[Իբերիայի թագավորություն|Վիրքի (Իբերիայի) թագավորությունում]] իշխում էր Փառանջոմ I-ը՝ Փառնավազի տոհմից<ref>Thomson, Robert W. (1996), Rewriting Caucasian History: The Medieval Armenian Adaptation of the Georgian Chronicles, p. 42. Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն, ISBN 0-19-826373-2.</ref>։ Ըստ վրաց պատմիչի՝ վերջինս առավել հակված էր դեպի պարթևական արքունիքը և սիրում էր կրակապաշտական կրոնը։ Վիրքում ներքաղաքական պայքարը վերստին սրվում է այն բանից հետո, երբ Փառանջոմ արքան պարթևաց երկրից կանչում է կրակի սպասավորներին ու մոգերին, նրանց հաստատում Մծխեթում և Մողվթա և սկսում բացահայտորեն պաշտել կուռքերին։ Արքայի դավաճանական քայլը զայրույթի տեղիք է տալիս բնակչության և ազնվականության շրջանում, որի արդյունքում էլ ավագանին որոշում է թագավորին գահընկեց անելու համար դիմել հարևան երկրի՝ Հայաստանի օգնությանը։ Փառանջոմը, լինելով պարթևների կամակատարը, երկիրը տանում էր խորին լճացման, թեպետ ի շնորհս կրակապաշտների զինակցության՝ Վիրքում ուներ խոր արմատներ<ref>Rapp, Stephen H. (2003), Studies In Medieval Georgian Historiography: Early Texts And Eurasian Contexts, pp. 282–284. Peeters Bvba ISBN 90-429-1318-5.</ref>։ Փորձելով փրկել իրավիճակը, վրաց իշխանները ձևավորում են ավագանի և դիմում ուղարկում Տիգրան արքային, ովորը համարվում էր տարածաշրջանի զորեղագույն տերություններից մեկի գահակալը։ Նամակում իշխանները գրում են հետևյալը․ ''«Մեր թագավորն ուրացավ հայրական կրոնն ու չի պաշտում վրաց պահապան աստվածներին: Նա ընդունեց հայրենի կրոնն ու մոռացավ մայրենին, արդ նա արժանի չի այլևս մեզ թագավոր լինելու: Տուր մեզ քո որդի Արշակին, որի կինը մեր Փառնավազյան թագավորների սերնդից կլինի, և հասցրու քո զորքը, որպեսզի քշենք նոր կրոն ընդունող Փառանջոմին ու մեզ թագավոր լինի քո որդի Արշակը, իսկ թագուհի` նրա կինը, մեր թագավորների զավակը»'': Տիգրանը հավանություն է տալիս վրաց մեծամեծների խնդրանք-առաջարկին և քայլեր ձեռնարկում Վիրքի գործող արքա Փառանջոմին գահընկեց անելու ուղղությամբ<ref>{{Cite book|url=https://www.academia.edu/28603891/%D5%84%D5%A5%D5%AE_%D5%80%D5%A1%D5%B5%D6%84%D5%AB_%D5%A5%D6%82_%D4%BB%D5%A2%D5%A5%D6%80%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB_%D5%A9%D5%A1%D5%A3%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80|title=Մեծ Հայքի և Իբերիայի թագավորություններ|last=Հակոբյան|first=Մհեր|publisher=|year=|isbn=|location=|pages=|language=en}}</ref>։
 
Այսպիսով, մ․թ․ա․ 92 թվականին Տիգրանը պատանդներ է վերցնում վրաց իշխաններից և զորք նախապատրաստում՝ [[Քարթլի (պատմական մարզ)|Քարթլի]] ներխուժելու համար։ Վրաստանի գործող թագավորին զինակցում էին պարթևները, որոնք սակայն չեն կարողանում դիմագրավել Մեծ Հայքի բանակի ռազմական ներուժին։ Վճռական ճակատամարտը տեղի է ունենում [[Գուգարք նահանգ|Գուրգարք նահանգում]]՝ [[Տաշիր|Տաշիր բնակավայրի]] շրջակայքում։ Այդ կապակցությամբ վրացի պատմիչը գրում է․{{քաղվածք|Նրանց միջև սաստիկ պատերազմ տեղի ունեցավ և երկու կողմերից էլ անհամար մարդիկ կոտորվեցին: Ի վերջո Փառանջոմը հաղթվեց հայերի ու վրացիների կողմից և սպանվեց, նա սպանվեց, իսկ նրա զորքը կոտորվեց: Փառանջոմի որդի Միհրանը, որը մեկ տարեկան երեխա էր, վերցվեց իր դայակի կողմից, որը տարավ նրան Պարսկաստան, իսկ Հայոց թագավորը վրացիներին զիջեց իր որդուն|Լեոնտի Մրովելի, «Քարթլիս ցխովրեբա»}}Այսպիսով, [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորությունը]] իր տիրապետությանն է ենթարկում Վիրքի թագավորությանը՝ տեղի իշխանների խնդրանքով։ Արդյունքում՝ հարևան երկիրը հայտնվում է հայոց ազդեցության ոլորտում․ [[Վիրք|վասալական Վիրքում]] հաստատվում է [[Արտաշեսյաններ|հայ Արտաշեսյանների ժառանգական իշխանությունը]] (տե՛ս՝ [[Վիրքի Արտաշեսյան արքայատոհմ|Վիրքի Արտաշեսյաններ]]): [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացին]] հավաստում է, որ Վիրքը նվաճելու հետ մեկտեղ, Տիգրան արքան ձեռնամուխ է լինում նաև [[Աղվանք|Աղվանից թագավորության]] և վերջինիս մայրաքաղաք [[Կապաղակ|Կապաղակի]] գրավմանը։ Սակայն այս կապակցությամբ մանրամասն փաստեր պատմագիտությանը հայտնի չեն։
Տող 125.
Այպիսով, [[Տիգրան Մեծ#Տիգրանյան աշխարհակալության ստեղծում|Տիգրանյան նվաճումների]] արդյունքում [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորությունը]] դառնում է [[Կայսրություն|աշխարհակալ տիրակալություն]], որն [[Առաջավոր Ասիա|Առաջավոր Ասիայում]] հակակշիռ էր [[Հռոմեական հանրապետություն|հանրապետական Հռոմին]]։ Մ․թ․ա․ 80-70-ական թվականներին Հռոմի՝ [[Պոնտոս|Միհրդատյան Պոնտոսի]] դեմ մղած [[Հռոմեա-պոնտական պատերազմ|հաղթական պատերազմներից]] և Տիգրան Բ-ի կողմից [[Կիլիկիա|Դաշտային Կիլիկիայի]] նվաճումից հետո երկու տերությունները սկսում են սահմանակցել միմյանց՝ դառնալով հարևաններ։ Այսպիսով, [[Միջերկրական ծով|Միջերկրածովյան ավազան]] դուրս եկած և ընդհուպ մինչև [[Եգիպտոս|Եգիպտոսին]] մոտեցած [[Մեծ Հայքի թագավորություն|Հայոց թագավորությունը]] Հռոմի առջև փակում էր արևելյան նվաճումների գրեթե բոլոր հեռանկարները և դեմ կանգնում [[Սելևկյանների կայսրություն|Սելևկյանների կայսրության]] թագի նկատմամբ հռոմեացիների հավակնություններին։ Աշխարհաքաղաքական նման պայմաններում Հռոմեական հանրապետությա և Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորության միջև առճակատումը անխուսափելի էր և միևնույն ժամանակ կանխատեսելի։
 
Արդեն իսկ գրգռված իրավիճակն էլ ավելի է բորբոքվում մ․թ․ա․ 71 թվականին, երբ հռոմեական լեգեոններից պարտություն կրած Միհրդատ Եվպատորը հազիվհազ ապաստանում է [[Հայք|Հայքի]] մայրաքաղաք [[Արտաշատ (մայրաքաղաք)|Արտաշատում]]՝ «Հայկական Կարթագենում»։ Հռոմեացի զորավար [[Լյուցիոս Լուկուլլոս|Լյուցիոս Լուկուլլոսը]], ում էլ վիճակվել էր կապիտուլյացիայի ենթարկել [[Պոնտոսի թագավորություն|Պոնտոսի թագավորության]] բանակին, դեսպաններ է ուղարկում Մեծ Հայք և Տիգրանից պահանջում մագիստրոսների սենատի ողորմածությանը հանձնել «հռոմեական ժողովրդի ոխերիմ թշնամի Միհրդատին»։ Հայոց արքան առանց վարանելու մերժում է Լյուցիոսի ուլտիմատումը․{{Քաղվածք|Ես` Հայքի արքա Տիգրանս, Միհրդատին չեմ հանձնի, իսկ եթե հռոմեացիները պատերազմ սկսեն, ապա․․․ հայոց երկրի քաջ ռազմիկներըռազմիկներով հակահարված կտամ նրանց։|Տիգրան Մեծի պատասխանը Լյուցիոս Լուկուլլոսի՝ Միհրդատին հանձնելու պահանջին}}
Այսպիսով, պատերազմի առիթը պատրաստ էր, թեպետ վճռական այս պահին [[Սենատ|Սենատը]] հրաժարվում է լիազորել Լուկուլլոսին՝ պատերազմելու Հայաստանի դեմ։ Ամենայն հավանականությամբ [[Հռոմեական հանրապետություն|Հռոմեական հանրապետությունում]] գտնվող հայ հետախույզները Տիգրան Մեծին հանգամանորեն տեղեկացրել էին հակառակորդի երկրում տիրող իրավիճակի մասին և այն մասին, որ Լուկուլլոսը չի կարողանա շահել կոնսուլների վստահությունը։ Դա է պատճառը, որ աշխարհաքաղաքական նման շիկացած պայմաններում Տիգրանը դեռ ի կատար էր ածում իր աշխարհակալական ծրագրերը [[Միջագետք|Միջագետքում]]։
 
=== Լուկուլլոսի արշավանքը Մեծ Հայքի դեմ ===
{{Հատված|Վերնագիր=Հատված Պլուտարքոսի մեջբերումներից|Վերնագիրը ներքևից=|Բովանդակություն=Մինչև Հայաստան մի քանի օրվա ճանապարհ է, իսկ այնտեղ իշխում է Տիգրանեսը, արքայից արքան, որը իր զորքով փակում է պարթևների ճանապարհը դեպի Փոքր Ասիա։ Այդ արքան նվաճել է Ասորիքն ու Պաղեստինը, իսկ Սելևկյան տոհմի թագավորին մահվան մատնել ու գերության տարել նրաննրա կանանց ու դստրերին։ Այդ մարդը Միհրդատի բարեկամն է, նրա փեսան։ Եվ եթե Միհրդատը դիմի նրա պաշտպանությանը, ապա նա Միհրդատին չի թողնի փորձանքի մեջ և պատերազմ կսկսի մեր դեմ։ Չլինի այնպես, որ շտապելով դուրս քաշել նրան իր տիրույթներից, հանդիպենք Տիգրանեսին ու փորձանքի գանք, քանզի նա վաղուց առիթ է փնտրում մեր դեմ պատերազմելու։|Նկարագրություն=|Հավասարեցում=right|Լայնություն=283px|Բարձրություն=|Տառատեսակի չափ=13px|Ֆոն=#eeeeee|Առանց ընդհատումների=}}
Այնուամենայնիվ, ամեն ինչ դուրս է գալիս վերահսկելիության սահմաններից, երբ մ․թ․ա․ 69 թվականի գարնանը [[Հռոմեական լեգեոն|հռոմեական բանակները]], անցնելով սահմանային [[Եփրատ|Եփրատ գետը]], ներխուժում են [[Մեծ Հայք|Հայոց թագավորություն]]։ Այպիսով, հռոմեացիների նախահարձակ լինելուց հետո սանձազերծվում է [[Հայ-հռոմեական պատերազմ|հայ-հռոմեական արյունարբու պատերազմը]], որը պատճառահետևանքայնորեն կապված էր [[Միհրդատյան պատերազմներ|Միհրդատյան պատերազմների]] հետ։ Լուկուլլոսը մշակել էր [[Կայծակնային պատերազմ|կայծակնային պատերազմի]] (պատմագիտության մեջ հայտնի է որպես «բլիցկրիգ») ծրագիր, որի հիմնական սկզբունքներն էին հանկարծակիությունն ու շեշտակի հարվածները։
 
Տող 159.
{{Հիմնական|Տիգրան Կրտսեր{{!}}Տիգրան Կրտսերի ապստամբություն}}[[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորության]] համար օրհասական այս պահին թագավորությունում բռնկվում է [[Տիգրան Կրտսեր|դավադրության կանխորոշմամբ ապստամբություն]], որը գլխավորում էր Տիգրան Մեծի որդին՝ [[Տիգրան Կրտսեր|Տիգրան Կրտսերը]]՝ դժգոհ և անջատողական նկրտումներ ունեցող հայ ստրկատիրական ավագանու որոշ ներկայացուցիչների սատարմամբ։ Ապստամբության կազմակերպիչների թվում էին նաև [[Միհրդատ VI Եվպատոր|Միհրդատ Եվպատորն]] ու [[Կլեոպատրա Պոնտացի|Կլեոպատրա Պոնտացին]], ովքեր ցանկանում էին գահընկեց անել Տիգրան Մեծին և արքայազնին կարգել որպես Հայքի նոր արքա՝ այդ կերպ վերջինիս ծառայեցնելով [[Պոնտոսի թագավորություն|Պոնտոսի թագավորության]] քաղաքական շահերին։ Ապստամբությունը բարձացվում է [[Մ.թ.ա. 67|մ.թ.ա. 67 թվականին]] և նույն տարում էլ ճնշվում է։ Ողջ մնացած [[Տիգրան Կրտսեր|Տիգրան Կրտսերը]] փախչում է ռազմի դաշտից և հաստատվում [[Պարթևստան|Պարթևստանում]], որտեղ էլ [[Հրահատ Գ|Հրահատ Գ-ի]] ջանքերով վերջինս կնության է առնում պարսից արքայի դստերը։ Դրանից հետո պարթևները Տիգրան Կրտսերին տիրամադրում են բանակային զորախումբ, որով էլ նա ներխուժում է Հայաստան և պաշարում [[Արտաշատ (մայրաքաղաք)|Արտաշատը]]։ Այնուամենայնիվ, հայ սահմանապահներն առանց որևէ դժվարության շեշտակի հարվածներով ջլատում են դավադիր արքայազնի գլխավորած հրոսակախմբերը, իսկ Տիգրան Կրտսերը ուղղություն է բռնում դեպի [[Պոնտոս]]։ Սակայն կես ճանապարհին լուր է գալիս, որ [[Գնեոս Պոմպեոս|Գնեոս Պոմպեոսը]] անշրջելի հաղթանակ է տարել [[Միհրդատ Եվպատոր|Միհրդատ Եվպատորի]] նկատմամբ և վերջինիս ամբողջ զորքը սպանված է։ Իշխանությունը կորցրած Պոնտոսի արքան այդ պարտությունից հետո բանագնացներ էր ուղարկել Տիգրանի մոտ, սակայն հայոց արքան ոչ միայն անտարբերություն էր հայտնել իր վաղեմի դաշնակցի հետ կատարվածի կապակցությամբ, այլ նաև ձերբակալել դեսպանորդներին։{{քաղվածք|Այնժամ Միհրդատը շտապեց դեպի Տիգրանը, բայց երբ նրա մոտ բանագնացներ ուղարկեց, ոչ մի սիրալիրության չհանդիպեց, քանի որ Տիգրանի որդին՝ Տիգրանը, ապստամբել էր հոր դեմ, և նա կասկածում էր, որ Միհրդատը, լինելով արքայազնի պապը, կարող էր հրահրել այդ խարդավանքներն իր դեմ։ Ուստի Տիգրանը ոչ միայն չընդունեց նրան, այլև կալանավորեց ու բանտարկեց նրա կողմից ուղարկված բանագնացներին։ Միհրդատը հուսախաբ լինելով՝ շուռ եկավ դեպի Կողքիս|[[Դիոն Կասսիոս]], 2-3-րդ դարերի հռոմեացի պատմիչ}}
 
Տիգրան Մեծի նմանօրինակ վերաբերմունքից հուսալքված Միհրդատը ուղևորվում է որդու մոտ՝ դեպի հյուսիս՝ [[Բոսֆոր|Բոսփորի թագավորություն]]։ Հենց այնտեղ էլ մ․թ․ա․ 63 թվականին վերջինս ինքնասպան է լինում։ Ինչ վերաբերվում է Տիգրան Կրտսերին, հայոց դավաճան արքայազնը որոշում է ռիսկի դիմել և մեկնում է Հռոմ, որտեղ էլ նրան դիմավորում է [[Գնեոս Պոմպեոս|Գնեոս Պոմպեոսը]], ովորը վերջինիս միջոցով հետագայում փորձում է ազդել Տիգրան Մեծ արքայի քաղաքականության վրա։ Սակայն մ.թ.ա. 58 թվականի մայիսին Տիգրանը ենթարկվում է նավաբեկության և Անցիումի մոտ շպրտվում ափ։ Կլոդիոսի ջոկատները Տիգրանին վերադարձնում են Հռոմ, որտեղ էլ Պոմպեոսը ձերբակալում և մահապատժի է ենթարկում հայոց անխոհեմ արքայազնին։
 
=== Արտաշատի պայմանագիր ===
Տող 184.
 
=== Կորդուքի պատկանելիության շուրջ հայ-պարթևական բախում===
[[Պատկեր:The Emperor Tigran The Great.jpg|alt=|մինի|269x269փքս|արքայիցԱրքայից արքա Տիգրան Մեծը [[Մեծ Հայք|Հայքի]] վեհաշուք [[Տիգրանակերտ (մայրաքաղաք)|մայրաքաղաք Տիգրանակերտում]]՝ աստվածների տաճարում, քրմերի և ժողովրդական տարբեր խավերի ուղեկցությամբ։]]
Գրեթե միաժամանակ, երբ Պոմպեոսը պատրաստվում էր ներխուժել [[Ասորիք]], պատերազմական գործողությունները վերսկսվում են նաև Մեծ Հայքի և Պարթևստանի միջև: Պարթևաց արքա [[Հրահատ Գ|Հրահատ Գ-ն]], դիվանագիտական միջոցառումներով ձգտելով ապահովել հռոմեացիների աջակցությունը, իր բանակը մտցնում է [[Կորճայք նահանգ]]՝ զավթելով Հայաստանի հարավային դարպասը հանդիսացող [[Կորդուք|Կորդուք գավառն]] ու [[Տմորիք|Տմորիքը]]։ Սակայն համապատասխան գործողությունների է գնում նաև Տիգրան Մեծը և [[Հռոմեական լեգեոն|հռոմեական լեգեոնների]] զինակցությամբ դուրս շպրտում Հայքի սահմաններն ասպատակած պարթևական հրոսակներին: Այս իրադարձությունների ժամանակ հռոմեական բանակը գլխավորում էր Պոմպեոսի մերձավոր զինակից Լուցիոս Աֆրանիոսը, իսկ նրա օգնականն էլ Ավլոս Գաբինիոսն էր:
 
Տող 304.
 
[[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետությունում]] արքայի պատվին անվանակոչված է Երևանի քաղաքային նշանակության փողոցներից մեկը՝ [[Տիգրան Մեծի պողոտա (Երևան)|Տիգրան Մեծի պողոտան]]<ref>{{Cite web|url=https://www.yerevan.am/edfiles/files/avagani%2028.11/1.pdf|title=Երևան քաղաքի քաղաքային նշանակության փողոցներ|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>, որը սկվում է [[Հանրապետության հրապարակ (Երևան)|Հանրապետության հրապարակից]] և ավարտվում [[Սասունցի Դավթի հրապարակ (Երևան)|Սասունցի Դավթի հրապարակում]]։ 2014 թվականի օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքով սահմանվել է [[Տիգրան Մեծի շքանշան|«Տիգրան Մեծի պատվո շքանշան»]]<ref>{{Cite web|url=https://www.president.am/hy/orders/9/|title=Հայաստանի Հանրապետության շքանշանները - Գրադարան - Հայաստանի Հանրապետության Նախագահ|website=www.president.am|language=hy|accessdate=2019-06-10}}</ref>։ «Արքայից արքայի» քարակերտ արձաններ տեղադրվել են ինչպես [[Տիգրան Մեծի հուշարձան (Երևան, Նոր Նորք)|մայրաքաղաք Երևանում]]<ref>{{Cite web|url=http://www.myyerevan.am/am/sights/monuments|title=Հուշարձաններ Երևան քաղաքում|website=www.myyerevan.am|accessdate=2019-06-10}}</ref> (այդ թվում՝ [[Տիգրան Մեծի հուշարձան (Երևան, ՀՀ նախագահի նստավայր)|նախագահական նստավայրի]] դիմաց), այնպես էլ [[Տիգրան Մեծի հուշարձան (Վաղարշապատ)|Վաղարշապատում]] և [[Արտաշատ|Արտաշատում]]։
 
<br />
 
== Տես նաև ==