«Մեծ արոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տաքսոտուփ2|Վիքիդատա=այո}}'''Մեծ արոս''', ({{lang-lat|}}Otis tarda), արոսների [[ընտանիք]]ի [[թռչուն]]։ Գրանցված է [[ՀՀ Կարմիր գիրք|ՀՀ Կարմիր գրքում]]։
 
== Բնակություն ==
Չվող է, հազվագյուտ։ [[ՀՀ]] թռչնաշխարհի ամենախոշոր ներկայացուցիչն է։ Հանդիպում է [[Սարդարապատ]]ի ([[Արմավիրի մարզ]]) չոր լեռնատափաստաններում։
Երբեմն պատսպարվում է ընտանի կենդանիների (խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր և այլն) հարևանությամբ։ Բնակվում է ցածրաճ, նոսր բուսականությամբ տափաստաններում, լայնատարած հարթություններում, առվույտի ցանքերում։
 
== Արտաքին տեսք ==
Մարմնի երկարությունը 75-105 սմ է, թևերի բացվածքը՝ 190-260 սմ, [[կենդանի]] զանգվածը՝ 4-16 կգ (կախված սեռից)։ Գլուխը և վիզը մոխրագույն են, մարմնի վերին մասը՝ մոխրագույնդեղին՝ բարակ, սև գոլերով, ստորինը՝ սպիտակ։ Թևերի ծածկող փետուրներն սպիտակ են՝ բարակ սև ծայրերով, արտաքին թևերը՝ մոխրագույն։ Բնադրման շրջանում արուի գլուխն ավելի մեծ է, վիզը՝ հաստ ու երկար, այտի վրա ունի երկար, սպիտակ փետրափունջ՝ նման բեղերի, և դարչնագույն-շիկակարմիր լայն օձիք։ Հետբնադրման շրջանում արուի բեղերը բացակայում են, վիզը բարակում է։ Հիմնականում լռակյաց է, զգույշ, կազմում է ոչ մեծ երամներ, վտանգի դեպքում արագ վազում է բավական տարածություն, ապա թևերի համաչափ թափահարումներով թռչում։
 
[[Պատկեր:Feather of Otis tarda.jpg|մինի|ձախից|Մեծ արոսի փետուր]]
 
== Սննդառություն ==
Սնվում է կանաչ բույսերով, սերմերով, միջատներով, գորտերով, մանր կաթնասուններով։
 
== Բնադրում ==
Բնադրում է գետնին։ Դնում է ձիթապտղականաչավուն՝ թույլ նկատելի գորշավուն պտերով 2-4 ձու։ Թխասկալում է էգը՝ 27 օր։ Համարվում է արժեքավոր որսի թռչուն։ [[ՀՀ]] տարածքում կարիք ունի անհատ, պաշտպանության։
 
== Տարածվածություն ==
Տեսակի հիմնական մասը բնակեցնում է [[Իբերիա]]ն, [[Մարոկկո]]ն, [[Թուրքիա]]ն, Հարավային և [[Հարավարևելյան Եվրոպա]]ն դեպի արևելք՝ մինչև Կենտրոնական Սիբիր։ [[Հայաստան]]ում հանդիպում է միայն չուի շրջանում, հիմնականում՝ հանրապետության արևմուտքում։
 
== Պահպանություն ==
[[ԲՊՄՄ]] Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։
 
Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն։ Բավականին կանոնավոր է հանդիպում չուի շրջանում։ [[2008 թվական]]ի տվյալներով Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցացիայի կենդանաբանական այգիներում պահվում են 36 առանձնյակ։
 
Վտանգման հիմնական գործոններից է թվաքանակի վրա բացասաբար ազդող ապօրինի որսը։
 
Գրանցված է CITES–ի Հավելված 2–ում, [[Բեռնի կոնվենցիա]]յի Հավելված 1–ում<ref name=":0">{{Գիրք:Կարմիր գիրք}}</ref>։
 
 
== Պատկերասրահ ==
Տող 25 ⟶ 41՝
Bet.jpg
</gallery>
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
{{ՀԲ}}
 
[[Կատեգորիա:Կենդանիներ]]
[[Կատեգորիա:Քորդավորներ]]
[[Կատեգորիա:Ողնաշարավորներ]]
[[Կատեգորիա:Կռունկանմաններ]]
[[Կատեգորիա:Խոցելի տեսակներ]]
[[Կատեգորիա:Արոսներ]]
[[Կատեգորիա:Թռչուններ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Եվրասիայի թռչուններ]]
[[Կատեգորիա:ՀՀ Կարմիր գիրք]]
[[Կատեգորիա:ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մեծ_արոս» էջից