«Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 69.
1812 թվականի մայիսին ռուսների հաղթանակով ավարտվել էր պատերազմն [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] հետ. [[Բուխարեստ]]ում՝ հայազգի [[Մանուկ Բեյ]]ի պալատում, կնքվում է [[Բուխարեստի պայմանագիր (1812)|հաշտության պայմանագիր]], որով Մոլդովական իշխանությունը, փոխարենը հանձնելով արևմտյան Վրաստանի ծովափնյա հատվածն ու Ջավախքը<ref> John F. Baddeley, Russian Conquest of the Caucasus,1908, Chapter V</ref>: Ռուսների հաջորդ՝ [[Հայրենական պատերազմ (1812)|հայրենական պատերազմը]], նույնպես հաղթական ավարտ է ունենում. Ռուսաստան մտած ֆրանսիական բանակը ջախջախվելով՝ 1812 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին դուրս է մղվում երկրից<ref>Caulaincourt, Armand-Augustin-Louis (2005), With Napoleon in Russia (translated by Jean Hanoteau ed.), Mineola, New York: Dover, ISBN 978-0-486-44013-2</ref>: 1812 թվականին ևս մեկ անգամ պարսիկները հարձակվում են Ղարաբաղի վրա, հասնում մինչև Շահ-Բուլաղ ամրոց։ Չնայած այն հանգամանքին, որ դեռ նոր էր ավարտվել ռուս-թուրքական պատերազմը, և Նապոլեոն Բոնապարտը հարձակվել էր Ռուսաստանի վրա, ռուսները պարսիկներին հետ են շպրտում և ջախջախում [[Ասլանդուզ]]ի մոտ Արաքս գետի մյուս ափին։ Ավելին, ռուսական զորքերն անցնում են Արաքս գետը և հասնում [[Լենքորան]]: Տեղի նորակառույց բերդը գրավվում է, ապա հետ հանձնվում: [[Թալիշի խանություն]]ը մնում է [[Ղաջարիներ]]ի տիրապետության տակ: Այդպիսով ռուսները չեն կարողանում գրավել [[Երևանի խանություն|Երևանի]] ու [[Նախիջևանի խանություն|Նախիջևանի]] խանությունները, իսկ պարսիկներին չի հաջողվում հետ գրավել կորցրած խանությունները։
 
Պատերազմն ավարտվում է 1813 թվականին. հոկտեմբերի 12-ին Ղարաբաղի խանության [[ԳյուլիստանիԳյուլիստան բերդ(Արցախ)|Գյուլիստան]] գյուղում կնքվում է [[Գյուլիստանի պայմանագիր|հաշտության պայմանագիր]]<ref>King, Charles, The ghost of freedom, Page 30, Michael,, Tantor Media, ISBN 1541454960, OCLC 975362899</ref>:
 
== Պատկերասրահ ==