«Ֆեոդոր Դոստոևսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 101.
․․․Դա իմ կյանքի ամենահիասքանչ պահն էր։ Աքսորավայրում, այդ պահը վերհիշելով, ես գոտեպնդվում էի:|Ֆ․ Դոստոևսկի, «Գրողի օրագրերը», հունվար, 1877, գլուխ 4:}}
 
Սակայն հաջորդ՝ «Նմանակը» ստեղծագործությունն անըմբռնողությամբ ընդունվեց։ Դ. Գրիգորովիչի խոսքերով, Դոստոևսկուն տրված հիացական գնահատականն ու «գրեթե հանճարի աստիճանի» հասցնելը փոխարինվեց հիասթափությամբ և դժգոհությամբ։ Բելինսկին փոխեց իր նախնական բարյացակամ վերաբերմունքը սկսնակ գրողի հանդեպ։ «Բնական դպրոցի» քննադատները ծաղրանքով էին գրում Դոստոևսկու՝ որպես նորահայտ և չընդունված հանճարի մասին։ Բելինսկին չկարողացավ գնահատել «Նմանակի» նորարարությունը, որի մասին [[Միխայիլ Բախտին]]ը գրեց միայն շատ տարիներ անց։ Բացի «անզուսպ Վիսարիոնից», Դոստոևսկու առաջին երկու ստեղծագործություններին դրական գնահատական տվեց միայն սկսնակ և խոստումնալից քննադատ [[Վալերիան Մայկով]]ը։ը<ref>Майков В. Н. Статья «Нечто о русской литературе в 1846 г.» Отечественные записки. 1847. № 1. Отд. V. С. 3–4)</ref>։
 
Դոստոևսկու մտերիմ հարաբերությունները Բելինսկու խմբակի հետ խզվեցին 1846 թվականի վերջում՝ [[Իվան Տուրգենև]]ի հետ ընդհարումից հետո։ Այդ ժամանակ էլ Դոստոևսկին վերջնականապես գժտվեց «Սովրեմեննիկի» խմբագրության հետ՝ ի դեմս Նեկրասովի և սկսեց տպագրվել Անդրեյ Կրաևսկու «Օտեչեստվեննիե զապիսկի» ամսագրում։
Տող 169.
«Խաղամոլը» վեպի ձեռագիրը հրատարակչին հանձնելուց շատ չանցած Դոստոևսկին ամուսնության առաջարկություն արեց Աննա Գրիգորևնային։ [[1867]] թ. փետրվարի 15-ին Տրոյիցկի տաճարում տեղի ունեցավ Դոստոևսկու և Ա. Սնիտկինայի պսակադրության արարողությունը։
 
«Ոճիր և պատիժ» վեպի համար Կատկովը շատ լավ վճարեց, բայց որպեսզի այդ գումարը պարտատերերը չզավթեին, գրողն իր նոր կնոջ հետ մեկնեց արտասահման։ Ուղևորությունն արտացոլվել է այն օրագրում, որ Աննա Գրիգորևնա Դոստոևսկայան սկսել էր վարել 1867 թվականից։ [[Գերմանիա]]յի ճանապարհին ամուսինները մի քանի օրով կանգ առան [[Վիլնյուս]]ում։ում<ref>({{cite web|url=http://www.gazeta.ru/news/culture/2006/12/13/n_1014524.shtml|title=В центре Вильнюса открыли памятную доску Фёдору Достоевскому|date=2006|publisher=Газета.Ru|accessdate=2012 թ․ մայիսի 8|archiveurl=http://www.webcitation.org/68fVY6jT6|archivedate=2012-06-25}})</ref>։
 
Երկրորդ կինը՝ Աննա Գրիգորևնան, կազմակերպեց գրողի կյանքը՝ իր վրա վերցնելով ընտանիքի ֆինանսական ղեկավարությունը, իսկ [[1871]] թվականից Դոստոևսկին ընդմիշտ թողեց պտուտախաղը (ռուլետկան)։
Տող 188.
 
[[Պատկեր:Dostoyevsky on his Bier, Kramskoy.jpg|150px|left|Ֆեոդոր Դոստոևսկին մահվան մահճում, հետմահու դիմանկարը՝ [[Իվան Կրամսկոյ]]ի|thumb]]
Գրողի այրու այս խոսքերը հիշեցնում են [[Պուշկին Ալեքսանդր|Պուշկինի]] մահվան կապակցությամբ Դոստոևսկու արտասանած ճառի տողերը. «Պուշկինը մահացավ ուժերի բուռն ծաղկման շրջանում և, անկասկած, իր հետ այն աշխարհ տարավ մի մեծ գաղտնիք։ Եվ ահա մենք այժմ առանց նրա բացահայտում ենք այդ գաղտնիքը»:<ref>Дневник писателя. 1880 год (Достоевский), ГЛАВА ВТОРАЯ, Достоевский Ф. М., Пушкин (Очерк)</ref>։
 
Պատգամավորությունների թիվը գերազանցում էր հայտարարված թիվը։ Թաղման թափորը ձգվում էր վերստերով։ Դագաղը տանում էին ձեռքերի վրա։ Դոստոևսկու գերեզմանի վրա ելույթ ունեցան [[Ալեքսանդր Պալմ]]ը, Գրողի առաջին կենսագիր [[Օրեստ Միլլեր]]ը, [[Պավել Գայդեբուրով]]ը, [[Կոնստանտին Բեստուժև-Ռյումին]]ը, [[Վլադիմիր Սոլովյով]]ը, ուսանող Պավլովսկին, [[Պյոտր Բիկով]]ը։