«Ռուսական հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 30.
| notes =
}}
'''Ռուսական հեղափոխություն''', [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] տարածքում 1917 թվականի փետրվարին տեղի ունեցած հեղափոխություն, որի հետևանքով տապալվեց ցարական միապետությունը և որից հետո նույն թվականի հոկտեմբերին իշխանությունն անցավ [[բոլշևիկներ]]ի ձեռքը․ երկրում հաստատվեց լենինյան ռեժիմ։ Վերջինս, սակայն հանգեցնում է մի շարք բռնությունների․ սկսվում է քաղաքացիական պատերազմ բոլշևիկների, Սպիտակ բանակայինների ինչպես նաև այլ հակառակորդների (Կանաչ բանակայիններ և այլն) միջև։ Հակամարտությունների պատճառով երկրում առաջացավ տնտեսական ճգնաժամ և սով, որը շարունակվեց ամբողջ պատերազմի ընթացքում։ Պատերազմն ավարտվեց բոլշևիկների հաղթանակով։ Նախկին Ռուսական կայսրության տարածքի մեծամասնության վրա կազմավորվեց ԽՍՀՄ-ը [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն]]։
 
Ռուսական հեղափոխությունը 20-րդ դարի կարևորագույն իրադարձություններից է<ref>{{Citation|La Première Guerre mondiale aggrave les facteurs de fragilité de la Russie. Les défaites précipitent la désagrégation du régime impérial.}}, Serge Berstein, Pierre Milza, ''Histoire du {{XXe}} siècle'', Tome 1 (1900-1945), {{p.|88}}.</ref>, որին հանգամանալից անդրադարձել են ֆրանսիացի գրողներ Ժյուլ Ռոմենը «Մեծ պայծառությունը Արևելքում<ref>Cette expression a été popularisée par l’historien britannique [[Eric Hobsbawm]] dans ''[[L'Âge des extrêmes|L’Âge des extrêmes. Histoire du court {{s-|XX|e}}, 1914-1991]]'', coédition ''Le Monde diplomatique'' - Éditions Complexe, 1999</ref>» և Ֆրանսուա Ֆյուրեն «Հոկտեմբերյան համընդհանուր հմայքը», ովքեր ասում են, որ Ռուսական հեղափոխությունը պատմության ամենաուսումնասիրված և քննարկված էջերից մեկն է<ref>[[Eric Hobsbawm]] écrit : « la révolution d'Octobre fut universellement reconnue comme un événement qui ébranlait le monde » ''in [[L'Âge des extrêmes]]'', Complexe, 2003, {{p.|99}}.</ref>։
Տող 49.
===Մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգը 1905 և 1917 թվականների հեղափոխությունների ժամանակ ===
[[Պատկեր:Karta över Sankt Petersburg på 1910-talet (ur Nordisk familjebok).jpg|250px|մինի|Մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգը 1905 և 1917 թթ․ հեղափոխությունների ժամանակ]]
Ռուսական կայսրությունում գնալով լայն տարածում ստացան մարքսիստական գաղափարները և հեղափոխական այլ գաղափարախոսություններ: 19-ից 20-րդ դարերի ընթացքում բնակչության բոլոր խմբերի անդամները (ուսանողներ կամ աշխատողներ, գյուղացիներ կամ ազնվականներ) փորձել են տապալել միապետությունը, սակայն վերջիններս չեն ունեցել հաջողություններն և նրանց հակամիապետական քաղաքականությունը որակավորվել է որպես ահաբեկչություն<ref>[[François-Xavier Coquin]], ''La Révolution russe'', PUF, coll. « Que sais-je ? », 1974, {{p.}} 14.</ref>: Շատ հեղափոխականներ բանտարկվեցին կամ տեղահանվեցին, իսկ մյուսները կարողացան փախչել և միանալ աքսորյալներին:Այս տեսանկյունից 1917 թվականի հեղափոխությունն ամենաերկարատևն ու հաջողվածն է։ Այն կարելի է ասել անհրաժեշտ ռեֆորմացիա էր, որի իրականացմանը չկարողացան խանգարել ոչ մի քաղաքական միավորում։
 
Ռուսական կայսրությունում 1905 թվականի առաջին հեղափոխությունը սկսվեց ռուս-ճապոնական պատերազմում ռուսների պարտությունից հետո։ 1905 թվականի հունվարի 22-ին բնակչության մի մասը կայսր [[Նիկոլայ II]] տեսնելու համար կազմակերպեց ցույց, որը ավարտվեց վերջիններիս հալածանքով։ Այդ օրը Սանկտ Պետերբուրգում հիշատակվում է որպես «Կարմիր կիրակի»: Դա ռուս ժողովրդի կողմից պետական մակարդակով իրենց կայսրից ազատվելու առաջին փորձն էր։
Տող 59.
===Երկրի վիճակը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ===
[[Պատկեր:Russian Wounded NGM-v31-p369-B.jpg|250px|մինի|աջից|Ռուս զինվորները Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ]]
Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով երկրում բռնկվում է մեծ ճգնաժամ․ երկրում տիրում էր սով, համաճարակ իսկ ապրանքները չէին բավականացնում բնակչությանը: Ռուսական տնտեսությունը, որը պատերազմից առաջ Եվրոպայում ամենաբարձր աճի ցուցանիշն էր գրանցել, պատերազմի պատճառով կտրվեց Եվրոպական շուկայից: Այս ամենը հաշվի առնելով՝ Ռուսաստանի խորհրդարանի պալատը (Դուման), որը բաղկացած էր լիբերալ և առաջադեմ կուսակցություններից, նախազգուշացնում է կայսր Նիկոլայ II Ռուսական կայսրությանը սպասող սպառնալիքի մասին և առաջարկում ստեղծել նոր սահմանադրական կառավարություն, որով քիչ թե շատ կկայունանար երկիրը: Բայց կայսրը մերժում է Դումայի առաջարկը։ Անտեղյակ լինելով կռվի ճակատում կատարվող դեպքերից, կայսրը կարծում էր, որ իր մենիշխանությամբ կկարողանար հարթել իրավիճակը։
 
1915-1916 թվականներին ստեղծվում են տարբեր կոմիտեներ, որոնք իրենց ձեռքն են վերցնում այսպես ասված երկրի վերահսկողությունը: Այս միությունները շուտով ձեռք են բերում լայն լիազորություններ<ref>[[Roger Portal]], ''La Russie de 1894 à 1914'', Paris, Centre de documentation universitaire, 1966, p. 78.</ref>:
Տող 85.
 
Վերջապես, ամենակարևոր փոփոխությունը կատարվեց հասարակության շրջանակում, խոսքը վերաբերվում է գյուղացիներին, քաղաքացիներին, զինվորներին։ Մի քանի շաբաթների ընթացքում ողջ երկիրը հավաքված էր մեկ գաղափարախոսության շուրջ։ Սակայն Ժամանակավոր կառավարություը ներքին ցանկություն էր հետապնդում իրականացնել ինքնավար իշխանություն, ապահովել ու ընդլայնել փետրվարյան հեղափոխության նվաճումները և բացառել հակառակ հեղափոխության տարբերակները։
 
[[Կատեգորիա:Հեղափոխություններ]]
[[Կատեգորիա:Ռուսական հեղափոխություն]]
[[Կատեգորիա:Ռուսաստանի պատմություն]]
 
===Ժամանակավոր կառավարությունը և Խորհրդարանը===
[[Պատկեր:Gouvernement provisoire russe.jpg|250px|մինի|ձախից|Ժամանակավոր կառավարությունը]]
Դումայի կողմից ընտրված ժամանակավոր կառավարությունը ղեկավարում էր նախկին կայսերական սպա, հարուստ հողատեր [[Միխայիլ Ռոձյանկոն]]:Այսպիսով, նույնիսկ եթե մենք խոսում ենք աշխատողների և զինվորների հեղափոխության մասին այնուամենայնիվ կառավարությունը գտնվում էր քաղաքական գործիչների ղեկավարած Ժամանակավոր կառավարության ձեռքում, հիմնականում [[կադետներ|կադետներ]]ի (Սահմանադրական դեմոկրատական կուսակցություն): Այս շրջանում մեծ թափ հավաքեց Կոմունիստական կուսակցությունը։ Նրանց գաղափարները տարածվեցին ոչ միայն քաղաքներում այլ նաև գյուղերում։ Մայրաքաղաքում նրանք հեղափոխության մասին հայտարարություններ էին տարածում։ Հենց այս շրջանում էլ կառավարման համակարգից բացառվեցին շատ հայտնի մարդիկ, ովքեր կարևոր դիրք էին զբաղեցնում կայսերության ժամանակ։ Կոմունիստական կուսակցությունը սկզբում այնպիսի մի խմբավորում էր, որտեղ բնակչությունը ուներ խոսքի ազատ իրավունք։
 
Պետրոգրադի Կոմունիստական կուսակցությունը խոստանում էր երկրում ապահովել ժողովրդավարություն, հավասար հողի բաժանում և ութ ժամյա աշխատանքային օր։ Սակայն այս ծրագիրը դուր չէր գալիս նոր հարստացած գյուղական մասային, ովքեր իրենց ձեռքում էին կենտրոնացրել գյուղական շրջանի գրեթե բոլոր հողերը։
Տող 98 ⟶ 94՝
Կոմունիստական կուսակցությունը որպես հեղափոխական կուսակցությունների առաջնորդ հավատում էր, որ միայն համընդհանուր ընտրական իրավունքի միջոցով ի վերջո կբարեկարգվի երկրի վիճակ։ Համընդհանուր ժողովը պետք է որոշում կայացներ հողի բաշխման վերաբերյալ: Բայց քանի որ պատերազմը դեռ շարունակվում էր իսկ ռազմական ճակատում առկա էին միլիոնավոր ընտրողներ՝ ընտրությունները ձգձգվում էին: Սպասվող բարեփոխումների ավարտը մշտապես հետաձգվում էր, հետևաբար բնակչությանը դեռևս վտանգ էր սպառնում<ref>[[Léo Figuères]], ''Octobre 17. La révolution en débat'', éditions Le Temps des cerises, Paris, 1995, p. 253.</ref>:
 
Կոմունիստական կուսակցությունը Պետրոգրադի խորհրդում գերակշիռ դիրք էր բռնել [[սոցիալիստներ]]ի, [[մենշևիկներ]]ի և [[Էսեռներ]]ի նկատմամբ։ [[Բոլշևիկներ]]ը, չնայած իրենց անվանը կազմում էին փոքրամասնություն։ Կարճ ժամանակահատվածում Կոմունիստական կուսակցությունը ստանում է Պետրոգրադի ժամանակավոր կառավարության աջակցությունը և առաջադրում առավել արմատական փոփոխություններ։ Ժամանակավոր կառավարությունը և Պետրոգրադի խորհուրդը որոշում են ընտրել նոր փոխնախագահ [[Ալեքսանդր Կերենսկի|Ալեքսանդր Կերենսկուն]]:
 
Գրեթե բոլոր հեղափոխականները, հատկապես մարքսիստական դպրոցում վերապատրաստվածները, կարծում էին, որ պրոլետարական հեղափոխությունը վաղաժամ է, և դրանով երկիրը կունենա տնտեսական հետընթաց<ref>Cette thèse trouve son origine dans le discours des mencheviks russes et dans les analyses du théoricien marxiste allemand [[Karl Kautsky]]. [[Rosa Luxemburg]], ''La Révolution russe'', Éditions de l’Aube, coll. « l’Aube poche essai », 2007, p. 8-9.</ref>։ Նրանց աչքում Ռուսաստանը միայն հասունացել էր բուրժուական հեղափոխության համար, իսկ պրոլետարիատը անփորձ էր և ռիսկային: Մարքսիստական վերլուծությունը իրենից ենթադրում էր միայն բուրժուական հեղափոխություն, ինչպիսին տեղի էր ունեցել 1789 թվականին ֆրանսիական հեղափոխության ժամանակ<ref>[[Marc Ferro]], « Pourquoi Février ? Pourquoi Octobre? », ''in La Révolution d’Octobre et le Mouvement ouvrier européen'', EDI, Paris, 1967, p. 17.</ref> : Կոմունիստական կուսակցությունը համաձայնում էր «բուրժուական հեղափոխության» գաղափարի հետ, սակայն իրականում հող էր նախապատրաստում սոցիալիզմի իրականացման համար: Հեղափոխական կուսակցությունները, փաստորեն, ևս չէին շտապում բավարարել ժողովրդի պահանջները:
Տող 104 ⟶ 100՝
==Կրկնվող ճգնաժամեր==
===Ապրիլյան օրերը===
Չնայած ռուս բնակչությունը արդեն հոգնել էր պատերազմից և երկրում տիրող իրավիճակից, այնուամենայնիվ կառավարությունը բացառում էր Ռուսաստանի պատերազմից դուրս գալու փաստը։ Ապրիլին տեղի ունեցավ գաղտնի ժողով, որտեղ Ժամանակավոր կառավարությունը և խորհրդի անդամները եկան այն եզրահանգման, որ պայմանագրերի չարաշահումը և պատերազմը շուտով կառաջացնեն զինվորների և բնակչության բարկությունը<ref>{{lien brisé|consulté le=2013-05-05|url=http://fr.ca.encarta.msn.com/encyclopedia_761569348_2____43/R%C3%A9volution_russe_de_1917.html#s43|titre=« Les ''thèses d’avril'' de Lénine et la chute de Milioukov »}}, encyclopédie [[Encarta]].</ref>: Կառավարության դեմ ցույցերը առաջացնում են հեղափոխության առաջին իսկական զինված բախումները և ստիպում արտգործնախարարին՝ պատմաբան, կադետ [[Պավել Միլյուկով|Պավել Միլյուկով]]ին տալ հրաժարական:
 
Նույն թվականին Ռուսաստան վերադառնալուց կարճ ժամանակ անց [[Վլադիմիր Լենին|Վլադիմիր Լենինը]]ը հրապարակեց իր ապրիլյան թեզիսները։ Վերջիններիս համաձայն կապիտալիզմը մտել է անկման փուլ, իսկ ազգային բուրժուազիան այլևս չէր կարող որևէ դերակատարում ունենալ երկրի համար: Նա կարծում էր, որ միայն հեղափոխության շարունակությունը կարող է դադարեցնել պատերազմը և ապահովել փետրվարյան հեղափոխության նվաճումները: Լենինը հրաժարվում է Ժամանակավոր կառավարությանը աջացություն ցուցաբերել․ նրա առաջնային նպատակն էր բնակչությանն ապահովել հավասարաչափ իրավունքներով։ Նա գտնում էր, որ անհրաժեշտ է կատարել հողի հավասար բաժանում գյուղացիների միջև, ապահովել վերահսկողություն գործարաններում, որպեսզի աշխատանքային գրաֆիկը չանցնի ութ ժամից։ Սրանով նախատեսվում էր անմիջապես անցում կատարել դեպի Սոցիալիստական հանրապետություն:
 
Լենինյան թեզիսները սկզբում լայն արձագանք չստացան, սակայն շուտով, այն ունեցավ մեծ տարածում, անգամ հրատարակվեց այդ ժամանակի ամենաօրակարգային թերթերից մեկում՝ «Պրավդայում»։ [[Իոսիֆ Ստալին|Իոսիֆ Ստալինն]]ն ու [[Վյաչեսլավ Մոլոտով|Վյաչեսլավ Մոլոտովն]]ն անգամ հրապարակային հայտարարեցին, որ կաշխատեն ու կաջակցեն Լենինին երկիրը կայունության հասցնելու համար։ Տնտեսության անկումն ու շարունակական պատերազմները ավելացնում էին Վլադիմիր Լենինին հետևողների թիվը: Արդեն հունիսի սկզբին բոլշևիկները մեծամասնություն էին կազմում Պետրոգրադի խորհրդում:
 
===Հուլիսյան օրերը===
Տող 114 ⟶ 110՝
[[Պատկեր:Parc de datcha près Moscou 1917.jpg|250px|մինի|աջից|Մոսկվա, 1917 թվական]]
[[Պատկեր:19170704 Riot on Nevsky prosp Petrograd.jpg|250px|մինի|աջից|Հուլիսյան օրերին ամբոխի ցրումը Նևսկիյ պողոտայում]]
1917 թվականի առաջին ամիսների ընթացքում կայսեր անկարողությունը և սպաների անփորձ լինելը երկիրը կանգնեցրին մեծ ճգնաժամի առաջ։ «Հեղափոխական դավաճանություն»։ Շատերը ակնկալում էին, որ վերջապես կհասնեն այնպիսի մի ապստամբության, ինչպիսիք էին Գերմանիայում Հակոբյան և Ֆրանսիայում 1792 թվականի ապստամբությունները։ Ռուսաստանում Ռազմական նախարար [[Ալեքսանդր Կերենսկի|Ալեքսանդր Կերենսկին]]ն գլխավորեց միապետության դեմ այդ ազգային հեղափոխությունը<ref>[[Marc Ferro]] (avec [[Jean Elleinstein|Jean Ellenstein]]), ''La Révolution d’Octobre'', L’Humanité en Marche, Éd. des Burins, 1972.</ref>։
 
Հուլիսի սկզբին պատերազմում «Կերենսկու ռազմական ձախողումը» առաջացրեց համընդհանուր հիասթափություն։ Զինվորները հրաժարվեցին դուրս գալ ռազմաճակատ<ref>[[John Keegan]], ''La Grande Guerre'', Perrin, 1989.</ref>: Սրա հետևանքով բանակի թիվը կրճատվում է, թիկունքում առաջանում են բողոքները, Կերենսկու հեղինակությունը ընկնում է։ Հուլիսի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաք Պետրոգրադում տեղակայված զորքը վերջնականապես հաժարվեց մեկնել ռազմաճակատ։ Սակայն, բոլշևիկները, որոնք մեծամասնություն էին կազմում Պետրոգրադում, դեռևս դեմ էին կոտորածներին։ Նրանք կարծում էին, որ դեռ պահը չի հասունացել ժամանակավոր կառավարությանը տապալելու համար։
 
===[[Կոռնիլով Լավր|Կոռնիլովյան ապստամբությունը]]===
[[Պատկեր:Aleksandr Fedorovich Kerensky.jpg|250px|մինի|ձախից|Ալեքսանդր Կերենսկի, Ժամանակավոր կառավարության հրամանատար ]]
Կոռնիլովյան ապստամբությունը ռազմական հեղաշրջման ձախողված փորձ էր 1917 թվականի օգոստոսին Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար գեներալ Լավր Կոռնիլովի ղեկավարությամբ՝ ընդդեմ Ալեքսանդր Կերենսկու ղեկավարած Ռուսաստանի ժամանակավոր կառավարության։ Նա նպատակ էր հետապնդում վերջինիս իշխանությունից զրկել և երկրում ռազմական դիկտատուրա մտցնել<ref>John Keegan, ''La Grande Guerre'', ''op. cit.'', et [[Marc Ferro]], ''Nazisme et communisme. Deux régimes dans le siècle'', Hachette, coll. « Pluriel », 1999, p. 16. Cependant, selon [[Robert Paxton|Robert O. Paxton]], {{Citation|si le général Kornilov avait réussi dans son entreprise, l'issue la plus probable aurait été une simple dictature militaire, car la démocratie était en Russie un concept encore trop neuf pour fournir la mobilisation de masse contre-révolutionnaire caractéristique d'une réaction fasciste.}}, ''Le fascisme en action'', Seuil, p. 196.</ref>։
 
Ալեքսանդր Կերենսկին բանակի գլխավոր հրամանատար է նշանակում գեներալ Կոռնիլովին։ Բանակը պատերազմների պատճառով փլուզման շեմին էր, ուստի նոր հրամանատարը պետք է ամեն բան աներ դա կանխելու համար։ Նախևառաջ Կոռնիլովը ցանկանում էր, որ պատերազմի ժամանակ անկախ Ժամանակավոր կառավարության հրամաններից չտուժի Ռուսաստանի հեղինակությունը:
 
Գործարաններում և բանակում Ժամանակավոր կառավարության դեմ հեղափոխության վտանգը գնալով ձևավորվում էր: Այն միությունները, որոնցում բոլշևիկները մեծամասնություն էին կազմում, կազմակերպվում էին զանգվածային գործադուլներ: Լարվածությունը աստիճանաբար աճում էր։ Օգոստոսի 20-ին Կադետական կուսակցության առաջնորդ [[Պավել Միլյուկով|Պավել Միլյուկովը]]ը ասում էր. «Արդյոք կարդարացվի սովի հալածանքները կամ բոլշևիկյան գործողությունները, որոնք ամեն կերպ նպաստում էին երկրի տարանջատմանը»<ref>[[Jean-Jacques Marie]], ''La Guerre civile russe'', p. 17.</ref>.:
 
Հեղաշրջման հիմնական հարվածող ուժը լինելու էր գեներալ Ալեքսեյ Կրիմովի 3-րդ հեծյալ կորպուսը։ Օգոստոսի 25-ին Կոռնիլովը զորքերը շարժեց Պետրոգրադի վրա և պահանջեց ժամանակավոր կառավարության հրաժարականը։ Կերենսկին Կոռնիլովին հայտարարեց խռովարար և ազատեց նրան գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնից։ Բոլշևիկները համալրեցին Կարմիր բանակայինների կազմը ավելի քան 15 հազար զինյալներով։ Ապստամբության դեմ դուրս եկան նաև Պետրոգրադի, Մոսկվայի բանվորները, Բալթիական նավատորմի նավաստիները։
Տող 135 ⟶ 131՝
Բոլշևիկյան խորհրդի նիստում կապված Հեղափոխության հետ առաջացել էին տարաձայնություններ՝ մի մասը գտնում էր, որ դեռ պահը չի հասունացել հեղափոխություն իրականացնեու համար, իսկ մյուս մասը Լենինի և [[Լև Տրոցկի|Լև Տրոցկու]] գլխավորությամբ գտնում էր, հակառակը, որ ճիշտ ժամանակն է կազմակերպել զինված խռովություն իշխանությունը Ժամանակավոր կառավարության ձեռքից վերցնելու համար:Վերջիններիս ձայնը գերազանցեց և ի վերջո եկան համաձայնության իշխանափոխության վերաբերյալ, որը նախատեսվում էր կազմակերպել հոկտեմբերի 25-ին<ref>''1917'', documentaire diffusé sur Arte le 7 novembre 2007.</ref>:
 
Պետրոգրադի խորհրդում ձևավորվեց հեղափոխական ռազմական հանձնաժողով Տրոցկու ղեկավարությամբ: Այն բաղկացած է զինված գյուղացիներից, զինվորներից եւ նավաստիներից: Նա հավաստիացնում էր քաղաքը գրավելու համար կատարված են բոլոր ռազմավարական հաշվարկները:
 
Ապստամբությունը սկսվեց 1917 թվականի հոկտեմբերի 24-ի գիշերվանից (նոյեմբերի 6 ժամանակակից օրացույցով) մինչև հոկտեմբերի 25-ը (նոյեմբերի 7 ժամանակակից օրացույցով): Իրադարձությունները տեղի ունեցան գրեթե առանց արյունահեղության <ref>[[Richard Pipes]], ''La Révolution russe'', ''op. cit.'', p. 457.</ref>: Կարմիր բանակայինների գլխավորությամբ բոլշևիկները մինչև Ձմեռային պալատի վրա հարձակվելը գրեթե առանց դիմադրության գրավեցի քաղաքի կամուրջները, երկաթուղային կայանները: Պաշտոնական տվյալներով այս դեպքերի մասին անգամ ֆիլմեր են նկարահանվել, որոնք ներկայացնում են իրադարձությունները հերոսական տեսանկյունից։ Ապստամբության ժամանակ եղան միայն հինգ մահացածներ և մի քանի վիրավորներ<ref>[[Richard Pipes]], ''La Révolution russe'', ''op. cit.'', p. 463-464.</ref>:
Տող 157 ⟶ 153՝
Մարկ Ֆերոն կարծում էր, որ 1917 թվականի հեղափոխությունը փոքրամասնության կողմից ժողովրադավարության հասնելու կատարյալ փորձ էր, երբ զինյալներն անցան բնակչության կողմը և համատեղ պայքարեցին իշխանափոխության համար: Շուտով ընտրվեցին նաև Խորհրդային պետության ապագա ղեկավարները՝ Լենինը, Տրոցկին, Կամենևը, Զինովևը: Հեղափոխության հաղթանակից հետո նրանց առաջին քայլը «բուրժուազիայի» բացառումն էր երկրի հետագա պատմությունից: Մյուս կողմից, չի կարելի հերքել, որ ապստամբության մասնակիցները համոզված էին, որ իշխանությունը անցնելու է խորհրդային իշխանություններին: Բայց նրանք անգամ չէին պատկերացնում, որ բոլշևիկները ևս ուզում էին հասնել միանձնյա ղեկավարության<ref>[[Marc Ferro]] (avec [[Jean Elleinstein]]), ''La Révolution d’Octobre'', L’Humanité en Marche, Éd. du Burin, 1972, p. 95.</ref>:
 
Ֆրանսիացի պատմաբան Նիկոլաս Վերտը Հոկտեմբերյան հեղափոխության մասին գրում էր. «Հոկտեմբերյան հեղափոխությունը ոչ այն ինչ էր քան իրադարձությունների պատահականություն, որի արդյունքում երիկիրը շեղվեց իր բնականոն կյանքից: Արդյունքում տուժվեց ռուս բնակչությունը: Սակայն այս իրադարձությունները ռուս պատմաբանները վերագրում են բոլշևիկներին, ովքեր միտումնավոր գործողություններ կազմակերպեցին ժողովրդավարության հասնելու համար: 1917 թ. հոկտեմբերի հեղափոխությունը համարվում էր երկու շարժումների միաժամանակյա կոնվերգենցիա: Այդ շարժումներից յուրաքանչյուրն ուներ իր ժամանակը, ներքին դինամիկան, կոնկրետ ձգտումները: 1917 թվականի վերջերին բոլշևիկների վարած քաղաքականությունը և նրանց գործողությունները համընկնում էին ռուս բնակչության ձգտումներին»:<ref>[[Nicolas Werth]], « Paradoxes et malentendus d’Octobre », in ''[[Le Livre noir du communisme]]'', Robert Laffont, 1997, p. 49-51.</ref>։
 
==Բոլշևիկյան ռեժիմի սկիզբը==
Տող 165 ⟶ 161՝
 
1919 թվականի հունվարին գերմանական Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դիմել էր կառավարությանը ` ճնշելու հեղափոխությունը: Սպանվեցին հեղափոխության առաջնորդ Կարլ Լիբկնեխտը եւ Ռոզա Լյուքսեմբուրգը: 1919-1920 թվականներին ապստամբություններ սկսվեցին Իտալիայում: Նույն ժամանակաշրջանում ցույցեր և գործադուլներ սկսվեցին ԱՄՆ-ում և Ֆրանսիայում, որոնք չվերաճեցին հեղափոխության: Հեղափոխությունների ալիքը շուտով ավարտվեց և բոլշևիկյան իշխանությունը մնաց մեկուսացված:
 
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
[[Կատեգորիա:Հեղափոխություններ]]
[[Կատեգորիա:Ռուսական հեղափոխություն]]
[[Կատեգորիա:Ռուսաստանի պատմություն]]