«Ուշի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 67.
Ուշի գյուղը նաև ճանաչված է եղել որպես '''Հուշի'''<ref>{{cite book|title=Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը (01.01.2003)|author=Ս.Հ. Հարությունյան|publisher=«Տիգրան Մեծ» հրատարակչություն|location=Երևան|date=2003|isbn=9994100009}}</ref>։ Գյուղը տեղակայված է [[Արագած]] լեռան հարավարևելյան փեշերին։
 
Ըստ ավանդության` [[Նոյ|Նոյն]]ն իր ընտանիքով [[Արարատ|Մասիսի]] գագաթից իջնելուց հետո տեսնում է, որ աշխարհը ցամաքում է, և դրա վերջին ապացույցը երևացող այս վայրն է լինում, որտեղից էլ անվանվում է Ուշի:
 
Գյուղի բնակիչներրի մոտ տարածված է նաև անվան ծագման վերաբերյալ մեկ այլ տարբերակ: Ըստ որի՝ երբ թուրք զինվորների կողմից պաշարված է եղել գյուղը, բնակիչներին օգնական զորք է եկել՝ միայն թե ուշացած: Նրանց դիմաց դուրս է եկել բնակիչներից մեկը և ասել է. << Ուշի, ուշի>>: Այսինքն՝ արդեն ուշ է, որտեղից էլ մնացել է գյուղի անունը՝ Ուշի:
 
== Բնակչություն ==
Գյուղի ներկայիս բնակչության նախնիները գաղթել են [[Բաղեշ|Բիթլիսից]], [[Կարս|Կարսից]]ից, [[Խութ]]ից, [[Մուշ]]ից, [[Խլաթ]]ից և [[Ռշտունիք]]ից։
Ուշիի ազգաբնակչության փոփոխությունը.<ref name="hay_gyux"/>
{| class="wikitable"
Տող 107.
[[Պատկեր:Ushi Monastery.JPG|մինի|ձախից|Վանական համալիր Սբ. Սարգիս]]
Գյուղը մինչ [[1828]] թվականի ռուսների կողմից գրավումը ''Սայյիդլի Աքսախի Մահալի'' վարչական կենտրոնն էր, որը բնակեցված էր նույն անվամբ թուրքական ցեղերով։
Ուշիում է գտնվում [[10-րդ դար]]ի մի փոքր եկեղեցի և ավերված վիճակում գտնվող [[Սուրբ Սարգիս վանք (Ուշի)|Սուրբ Սարգիս վանքը]]։<ref name=guide>{{cite book|title=Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide)|author=Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան|edition=2-րդ|publisher=Մատիտ|location=Հայաստան|date=2005|page=51|isbn=9994101218}}</ref> ։
 
'''Սուրբ Սարգսի վանական համալիրը''', որը հիմնադրվել է 5-7-րդ դարերում Ուշի գյուղից 1կմ արևմուտք` բարձունքի վրա։ Վանքի մասին վկայում են Պատմահայր Մ. Խորենացին և Ղևոնդ Ալիշանը։ Համալիրը կազմում են երկու եկեղեցի, գավիթը, պարսպապատերը, օժանդակ շինությունները։ Հիմնադրվել է [[Մեսրոպ Մաշտոց]]<nowiki/>ի կողմից, ով ս. [[Սուրբ Սարգիս զորավար|Սարգսի]] աճյունը բերել է նախ [[Կարբի]], ապա [[Ուշի]] և սրբի մասունքների վրա հիմնել եկեղեցին։ Հնագույնը Ս. Սարգիս միանավ թաղածածկ եկեղեցին է, որի պայտաձև Ավագ խորանից մուտք կա դեպի հյուսիսից կից ավանդատուն: Պատերի ստորին՝ վաղմիջնադարյան մասը շարված է կոպտատաշ բազալտ քարով, իսկ վերին մասը 1203-ին վերակառուցվել է սրբատաշ սև տուֆով: XII դ. վերջին – XIII դ. 1-ին կեսին Ս. Սարգիս եկեղեցուն հվ-ից կից, մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածքով կառուցվել է վանքի գլխավոր ստորին մասը, բուսական և երկրաչափական զարդաքանդակներով արմտ. և հվ. շքամուտքերը, շքեղ քանդակազարդ բեմառաջքը, առանձին մանրամասներ (գմբեթի բազմանիստ թմբուկի զարդագոտու ու քիվի բեկորներ ևն): Եկեղեցու Ավագ խորանը և առաստաղը ծածկված են եղել որմնանկարներով, շենքի գեղարվեստական արտահայտչականությանը նպաստել է նաև բազմագույն քարերի օգտագործումը:
 
XIII դ. վանքը [[Վաչուտյաններ|Վաչուտյան]] իշխաններից ստացել է մի շարք նվիրատվություններ:
Տող 120.
 
== Կրթություն և Մշակույթ ==
Գյուղը ունի միջնակարգ դպրոց, մշակույթի երկհարկանի տուն, գրադարան և բուժարան:
 
Գյուղի կենտրոնում գտնվում է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված մի հուշակոթող, որը հիմնադրվել է 1995 թվականին: Հայրենական պատերազմին գյուղից մասնակցել են ընդամենը 100 հոգի, որոնցից միայն 41-ն են վերադարձել(իսկ այսօր նրանցից միայն մեկն է ողջ):
 
2015 թվականին վերոնշյալ հուշակոթողի կողքին ավելացվեց ևս մեկ հուշարձան՝ նվիրված Հայոց եղեռնի 100-ամյակին:
 
Գյուղի Մշակույթի տունը երկար ժամանակ կիսավեր վիճակում էր գտնվում, սակայն 2014 թվականին վերակառուցվեց մի շարք բարերարների (նրանց մեջ հատկապես իր մեծ դերն ունի գյուղի կանադահայ բնակիչ Մ. Շարապխանյանը) և գյուղի բնակիչների ջանքերով: Ներկայումս Մշակույթի տանը գործում է պարի, ասեղնագործության և հելունագործության խմբակներ:
Տող 131.
* '''Էդմոնդ Քեոսայան''' ([[հոկտեմբերի 9]], [[1936]], [[Լենինական]](այժմ՝ Գյումրի), [[ՀԽՍՀ]] - [[ապրիլի 21]], [[1994]], [[Մոսկվա]], [[ՌԴ]]) խորհրդային ժամանակաշրջանի հայ կինոռեժիսոր, կինոդրամատուրգ
* '''Ռոբերտ Ամիրխանյան''' ([[նոյեմբերի 16]], [[1939]], [[Երևան]]) հայ կոմպոզիտոր, [[Հայաստանի կոմպոզիտորների միություն|Հայաստանի կոմպոզիտորների միության]] նախագահ (1991-2013)։
* '''Օֆելյա Կարապետի Համբարձումյան'''([[հունվարի 9]], [[1925]], [[Երևան]], [[Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|ՀԽՍՀ]], [[Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն|Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետություն]], [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|ԽՍՀՄ]]- [[հունիսի 13]], [[2016]]), [[հայ]] երգչուհի։
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ուշի» էջից