«Հովհաննես Այվազովսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 29.
 
== Արևմտյան Եվրոպայում ==
1840 թվականին ակադեմիան Այվազովսկուն գործուղել Է Արևմտյան Եվրոպա՝ կատարելագործվելու: Եղել Է Իտալիայում (նաև Սուրբ Ղազար կղզում), Իսպանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Անգլիայում, մասնակցել ցուցահանդեսների, արժանացել համընդհանուր ճանաչման։ Մտերմացել էր [[Կառլ Բրյուլով]]ի և [[Միխայիլ Գլինկա]]յի շրջանի արվեստագետների հետ։ 1840 թվականի հուլիսին Այվազովսկին և գեղարվեստի ակադեմիայի բնանկարի դասարանի նրա դասընկեր Վասիլի Շտեռնբերգը մեկնել են [[Հռոմ]]։ Ճանապարհին կանգ են առել [[Վենետիկ]]ում և [[Ֆլորենցիա]]յում։ Վենետիկում գտնված ժամանակ Այվազովսկին այցելել է [[Սուրբ Ղազար կղզի]], տեսակցել նաև այստեղ գտնվող եղբորը՝ Գաբրիելին, իսկ Ֆլորենցիայում ծանոթացել է Գոգոլի հետ։ Նկարիչը երկար ժամանակ աշխատել է Հարավային Իտալիայում, մասնավորապես՝ [[Սորենտո]]յում, որտեղ էլ մշակել է աշխատանքի իր յուրահատուկ ոճը, որի էությունը կայանում էր հետևյալում.բացօթյա մի կարճ ժամանակ աշխատելուց հետո բնանկարն ամբողջացնում էր արվեստանոցում՝ մտովի վերարտադրելով տեսածը և լայն տեղ տալով [[իմպրովիզացիա]]յին։ Այդ կերպ ստեղծված «Քաոս» նկարը գնվեց Գրիգորիոս XVI պապի կողմից, որը նկարչին շնորհեց նաև ոսկե մեդալ։ Այվազովսկու ստեղծագործության իտալական շրջանը, ամբողջությամբ վերցրած, պսակվեց հաջողություններով։ Քննադատները գովեստի խոսքեր էին շռայլում (մասնավորապես՝ նրա գործերի մասին շատ բարձր կարծիք հայտնեց [[Ուիլյամ Թյորներ]]ը), Փարիզի գեղարվեստի ակադեմիան նրան պարգևատրեց ոսկե մեդալով, իսկ 1857 թվականին նա արժանացավ Պատվո լեգեոնի շքանշանի, Ամստերդամում՝ ակադեմիկոսի կոչման։ Գործերը գերազանց էին նաև նկարները վաճառելու առումով։
 
1842 թվականի սկզբին Այվազովսկին [[Շվեյցարիա]]յով և [[Հռենոս|Հռենոսի հովտով]] ուղևորվեց [[Հոլանդիա]], այնտեղից անցավ [[Անգլիա]], իսկ ավելի ուշ այցելեց Փարիզ, [[Պորտուգալիա]], [[Իսպանիա]]։ [[Բիսկայան ծոց]]ում այն նավը, որով ճամփորդում էր նկարիչը, ընկավ փոթորկի մեջ և քիչ էր մնում խորտակվեր։ Փարիզյան որոշ թերթեր մինչև անգամ գրեցին, թե նավը խորտակվել է, Այվազովսկին էլ՝ զոհվել։ Բայց չորս տարի տևած ճամփորդությունը բարեհաջող ավարտվեց, և Այվազովսկին 1844 թվականի աշնանը, ողջ-առողջ և հռչակ ու փառք վաստակած, վերադարձավ [[Ռուսաստան]]։ Այնտեղ նա ստացավ Գեղարվեստի ակաադեմիայի ակադեմիկոսի կոչում (1887 թվականից՝ պատվավոր անդամ) և նշանակվեց Ծովային գլխավոր շտաբի գեղանկարիչ։<ref name="ReferenceA" />
Տող 44.
 
=== Ստեղծագործության մի շարք բնութագրական գծեր ===
Երկարատև ստեղծագործական կյանք ապրելով՝ Այվազովսկին դարձավ Ռուսական կայսրության այդ ժամանակի առավել հայտնի նկարիչը։ Նրա հսկայական ստեղծագործական էներգիայի մասին է խոսում այն իրողությունը, որ Այվազովսկին ստեղծել Է շուրջ 6000 կտավ։ Աշխատել Է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել Է [[ծով]]ը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։ խորապես զգացել և վերարտադրել Է ծովային տարերքի անընդգրկելի վեհությունը, հրավառ արևածագն ու արևամուտը, կեսօրյա անդորրը, ալիքների ռիթմն ու նրանց վրա խայտացող լուսնի լույսը։ Նրա պատկերները երբեմն նուրբ քնարական են, երբեմն՝ պաթետիկ։ Բնությունն արտացոլել Է մշտական շարժման և փոփոխության մեջ։ Ունեցել Է տիեզերական երևույթներ պատկերելու մշտական ձգտում։ձգտում<ref>Հայկական սովետական հանրագիտարան, հատոր I, էջ 350-351:</ref>։ («Քաոս», 1842, «Արևի խավարումը Թեոդոսիայում», 1858, «Արարչագործություն», «Համաշխարհային ջրհեղեղ», 1864 և այլն)։ Դա արտահայտվել է նաև բազմաթիվ ծովանկարներում, կովկասյան բնանկարների շարքում, մասնավորապես՝ բիբլիական Արարատի պատկերներում։ 1840-50-ական թթ. լավագույն կտավները՝ «Նեապոլի ծովածոցը լուսնկա գիշերով» (1842), «Նավաբեկություն» (1843), «Փոթորիկը Սև ծովում» (1845), «Իններորդ ալիք» (1850) են, կատարված են հակադիր գույների լծորդումներով, էպիկական շնչով և ռոմանտիկ պաթոսով։ 1870-ական թթ. նա ստեղծել է ավելի նուրբ ու զուսպ գունաշարով իրացված «կապույտ ծովանկարները» («Փոթորիկ», 1872, «Ծիածան», 1873 են), իսկ 1880-90-ական թթ. «արծաթավուն ծովանկարների» շարքը («Սև ծովը», 1881, «Փոթորիկ», 1885, «Ալիք», 1889, «Փոթորիկը Ազովի ծովում», 1889, «Ալիքների մեջ», 1898 են)։ Հ. Այվազովսկու արվեստը լավատեսական Է։ «Իններորդ ալիք» հանրահայտ նկարում (1850, Լենինգրադի ռուսական թանգարան) դրսևորվել է ծովանկարչի մեծ հավատը դեպի մարդը, դեպի նրա հոգու անընկճելիությունը։ Իր «Սև ծովը» (1881, Տրետյակովյան պատկերասրահ), «Ալիքների մեջ» (1898, Այվազովսկու պատկերասրահ) և այլ գլուխգործոցներով Այվազովսկին ծովանկարչությունը ձերբազատեց սոսկ գեղեցիկ տեսարան ներկայացնելու միտումից։ Նրա պատկերները ներթափանցված են խոր հայրենասիրությամբ և հումանիզմով։ Ծովամարտի նրա տեսարանները աչքի են ընկնում պատմական հավաստիությամբ և հանդիսանում են ռուսական նավատորմի հաղթանակների գեղանկարչական տարեգրությունը («Պետրոս I-ը Ֆիննական ծովածոցի ափին», 1846, «Չեսմենի ծովամարտը», 1848, 1886, «Նավարինի ծովամարտը», 1848, «Երկու թուրքական նավերից գրոհի ենթարկված «Մերկուրի» բրիգը», 1892)։<ref name="ReferenceB">Հայկական սովետական հանրագիտարան, հատոր I, էջ 351:</ref>։
 
Այվազովսկին ունի հարազատներին ու բարեկամներին պատկերող դիմանկարներ, ինքնանկարներ, գծանկարներ, ջրաներկ աշխատանքներ։<ref name="ReferenceB"/>