«Հակոբ Կոջոյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 20.
== Ստեղծագործական գործունեություն ==
[[Պատկեր:Hakob Kojoyan.jpg|մինի|ձախից|Հակոբ Կոջոյանի դիմաքանդակը [[Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան]]ում, քանդակագործ՝ [[Արա Սարգսյան]]]]
Հակոբ Կոջոյանի ստեղծագործություններում առկա է թեմատիկ, ժամրային ու տեխնիկական հնարների բազմազանությունը՝ գրքերի ձևավորում, սյուժետային պատկերներ, բնանկարներ, դեկորատիվ մոտիվներով երկեր, կիրառական էսքիզներ: Բազմազան է կերպարվեստի ոճաձևաբանական հնարների նրա տեխնիկան՝ յուղաներ, տեմպերա, ջրաներկ, գուաշ, մոմաներկ և փորագրություն:
 
[[Ճարտարապետություն|Ճարտարապետ]] [[Կարո Հալաբյան]]ի և նկարիչ [[Սեդրակ Առաքելյան]]ի հետ Կոջոյանն աշխատել է ռուսաստանյան հեռագրական գործակալության հայկական բաժանմունքի (ԱրմԿավՌՕՍՏԱ) արվեստանոցում, թողարկել ագիտացիոն պլակատներ և ծաղրանկարներ։ 1923 թվականին նկարչի աշխատանքը Մոսկվայում արժանացել է առաջին կարգի դիպլոմի։ 1924-1930 թվականների Կոջոյանը [[ԵՊՀ]] տեխնիկական ֆակուլտետում դասավանդել է նկարչություն, իսկ 1930 թվականից շարունակել է աշխատանքը նորաստեղծ [[ԵՊՃՀ|ԵՐՊԻ]]-ում։
 
Հայտնի է [[Սասնա ծռեր|«Սասնա Ծռեր»]] ժողովրդական վիպերգության նկարազարդմամբ, 1920-ական թվականների արևելյան մոտիվներով գրված մի շարք աշխատանքներով («Ճաշարան Թավրիզում», «Փողոց Թավրիզում» և այլն)։ Հակոբ Կոջոյանը ժամանակակից հայկական գրքային գրաֆիկայի հիմնադիրն է։ Բազմազան են նկարչի հաստոցային գրաֆիկայի ոչ միայն թեմաներն ու ոճը, այլև արտահայտչամիջոցները։արտահայտչամիջոցները<ref>[http://www.mincult.am/1/am/?module=news&mid=1&id=1749 Հակոբ Կոջոյանի մասին ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքում]</ref>։
 
1925 թվականին նկարազարդել է [[Ստեփան Զորյան (գրող)|Ստեփան Զորյանի]] «Հազարան բլբուլ» հեքիաթը, առաջին մանկական պատկերազարդ հրատարակությունները՝ [[Հովհաննես Թումանյան]]ի [[Գիքորը (պատմվածք)|«Գիքորը»]] և «Տերն ու ծառան», 1933 թվականին՝ [[Եղիշե Չարենց]]ի «Գիրք ճանապարհին» ու [[Ակսել Բակունց]]ի «Սև ցելերի սերմնացանը», 1934 թվականին՝ [[Մաքսիմ Գորկի|Մաքսիմ Գորկու]] «Բանաստեղծություններ և լեգենդներ» ժողովածուն և այլն։ 1941 թվականին նա ստեղծել է Հ. Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի դեկորացիաների էսքիզները, 1945 թվականին նկարազարդել՝ [[Սայաթ Նովա]]յի խաղերի ժողովածուն։
Տող 59.
 
{{DEFAULTSORT:Կոջոյան, Հակոբ}}
 
[[Կատեգորիա:Հայ նկարիչներ]]
[[Կատեգորիա:ՀԽՍՀ ժողովրդական նկարիչներ]]