«Իրանի դրոշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 17.
Դրոշը կազմված է երեք հավասար հորիզոնական գծերից՝ կանաչ, սպիտակ, կարմիր։ Կանաչ գույնը խորհրդանշում է պտղաբերությունը, կարգուկանոնն ու ուրախությունը. սպիտակը՝ խաղաղությունը, կարմիրը՝ տղամարդկայնությունը և պատերազմում թափված արյունը։
 
Այժմյան դրոշը համալրված է նաև «Ալլահ» բառով և իսլամի՝ «Չկա Աստված բացի Ալլահից» կարգախոսով, որը դրոշմված է դրոշի սպիտակ հատվածի վրա: Նաև ի նշան բահման ամսվա 22-ի իսլամական հեղափոխության հաղթանակի` դրոշի կանաչ շերտի ստորին և կարմիր շերտի վերին եզրագծերում ՝ սպիտակա գրով 22 անգամ «Աստված ամենակարողն է» արտահայտությունն է գրված:
 
     Քննարկման առարկա է հանդիսանում նաև Իրանի Իսլամական հանրապետության դրոշի վրա առկա Իրանի Իսլամական հանրապետության պետական խորհրդանիշի ու զինանշանի նմանությունը հնդկական սիկհերի խորհրդանիշի ու զինանշանի հետ:
Տող 41.
Պերսեպոլիսում հայտնաբերված ցուցանմուշի վերականգնված տարբերակը:
 
    Ավեստայում հիշատակություն կա թևավոր ցլի պատկերով դրոշի (դերաֆշայի) մասին: Աքեմենյան դարաշրջանի դրոշն ամենայն հավանականությամբ եղել է  թևերը բաց արծվի (մեծ բազեի) պատկերով՝ գլխի հետևում արևի սկավառակ: Արշակունիների դարաշրջանի դրոշը զարդարված էր արևի պատկերով: Վիշապների պատկերներով զարդարված մետաքսե դրոշներ ունեին Արշակունիների բանակի ջոկատները: Սասանյան դարաշրջանի քարե արձանագրություններում հանդիպում է դրոշի չորս տարբերակներ: Մեկը Բիհիսթունում է, որտեղ Շապուհ Երկրորդի դրոշի գծագիրը չի պահպանվել: Մյուս երեք դրոշները փորագրվել են Նախշ-ե Ռոսթամում: Դրանցից մեկը, որ Որմիզդ Երկրորդի անվան հետ է կապվում, զարդարված է խաչով: Բահրամ Երկրորդի (Վռամ Երկրորդ) պատկերում շահի գլխավերևում նշմարվող օղակից կախված են երկու դրոշ՝ հաստ գծերով, նաև՝ ծոպերով: Նախշ-ե Ռոսթամի Շապուհ Երկրորդի պատկերում դրոշը պատկերված է մեկ խաչով, ունի ծոպեր, երեք գծավոր գունդ՝ նման  Սասանյան արքաների թագի գնդին: <ref>{{Cite web|url=http://www.rangmagazine.com/post/1325/%DA%AF%D9%81%D8%AA%E2%80%8C%D9%88%E2%80%8C%DA%AF%D9%88-%D8%A8%D8%A7-%D8%AF%DA%A9%D8%AA%D8%B1-%D8%AD%D9%85%DB%8C%D8%AF-%D9%86%D8%AF%DB%8C%D9%85%DB%8C%D8%9B-%D8%AF%D8%A7%D8%B3%D8%AA%D8%A7%D9%86-%D8%A7%DB%8C%D9%86-%D9%BE%D8%B1%DA%86%D9%85-%D9%85%D9%82%D8%AF%D8%B3|title=گفت‌و‌گو با دکتر حمید ندیمی؛ داستان این پرچم مقدس|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>։
 
Ըստ Քավե Ֆարրոխի՝ Սասանյանների խորհրդանիշերի և Սասանյանների դարաշրջանի դրոշների մասին տեղեկությունների հիմնական աղբյուրը Սասանյան դարաշրջանի տասնութ կնիքներն են, որոնք հայտնաբերվել են Խորեզմի լճի (Արալյան ծով, Արալի լիճ)  շրջակայքում: Արձանագրությունները և հռոմեական աղբյուրներում առկա ակնարկները  ևս տեղեկություններ են հաղորդում այդ դարաշրջանի մասին:
Տող 51.
    Որպես պատմական իրողություն՝  Ավեստայի տեքստերում, Աքեմենյանների, Սելևկյան ու Պարթևական թագավորությունների գրավոր հուշարձաններում չկա անմիջական հիշատակություն Դերաֆշ-ե Քավիանի մասին: Ժամանակակից հետազոտողները զգուշանում են ավանդազրույցից զատ նաև որպես պատմական իրողություն որակել Դերաֆշ-ե Քավիանի պատմությունը: Մոհամմեդ իբն Ջարիր Թաբարին իր «Թարիխ-ե ալ-էմամ վա ալ-մոլուք» («Թագավորների և մարգարեների պատմությունը»)  աշխատության մեջ գրում է. «Դերաֆշ-ե Քավիանին պատրաստված էր ընձառյուծի կաշվից, ուներ տասներկու կանգուն երկարություն. ամեն կանգունը բացված ձեռքի մատի ծայրից մինչև արմունկն է, որ համապատասխանում է 60 սմ-ին: Այսինքն՝ դրոշը մոտավորապես հինգ մետր լայնություն և յոթ մետր երկարություն ուներ»: Աբոլհասան Մասուդին ևս անդրադառնում է այդ թեմային: Իբն Խալդունը մեկնաբանում է՝ Քավեի դրոշը աստղազարդ էր և այնպիսի մոգական ուժ ուներ, որ այն կրողները համարվում էին անպարտելի: Քավե Ֆարրոխը նշում է, որ Սասանյանների թագավորության ամենանշանավոր խորհրդանիշը Դերաֆշ-ե Քավիանին էր, և դրոշի վերականգնված պատկերը ներկայացնում է ըստ Շահնամեի:
 
    Երբ Իրան ներխուժելուց հետո արաբները Քադիսիայի ճակատամարտում տիրացան Դերաֆշ-ե Քավիանիին և այն տարան խալիֆ Օմար իբն Խաթթաբի մոտ,  վերջինս զարմացավ դրոշի գոհարների առատությունից և ըստ Բալամիի պատմական
 
աշխատության՝  հրամայեց՝ գոհարեղենը պոկեն դրոշի վրայից, իսկ դրոշն այրեն:
Տող 60.
'''ԻՐԱՆԻ ԴՐՈՇԸ ԱՐԱԲԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՍԵՖՅԱՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ'''
 
     Օմայանների դրոշը, ըստ  Թաբարիի, սպիտակ էր: Բալամիի մի քանի պատմություներում այդ դրոշը ներկայացված է կանաչ գույնով: Թաբարին պատմում է, որ Աբու Մուսլիմ Խորասանին ուներ երկու դրոշ՝ մեկը սև, մյուսը սպիտակ՝ Ղուրանի մեկ հատվածով զարդարված: Աբբասյանների դրոշը ևս սև գույն ուներ  և զարդարված էր Մոհամմադ Ռասուլոլլահի խոսքերով: Ի նշան բողոքի՝ Աբբասյանների հակառակորդները օգտագործում էին այլ գույներ: Օրինակ՝ Եգիպտոսի Ֆաթեմյան իշխանության դրոշը կանաչ էր, Ալավիների (շիանների առաջին իմամ՝ Ալիի ժառանգներ) ու իրանցի ապստամբների մեծ մասի դրոշները՝ սպիտակ:<ref>{{Cite book|title=«Possible source for some motifs of decoration on islamicceramics».|last=Frick, F. A..|first=|publisher=|year=1993.|isbn=|location=|pages=10, p. 231-240.}}</ref>։
 
    Դրոշների պատկերներով հնագույն իրեր են հայտնաբերվել իսլամական տարբեր երկրներում (հատկապես մանրանկարներ): Դրանցից ամենահինը իրանական բարաղ (փայլուն) ափսեն է, որ պատկանում է 10-րդ դարին (Գրիգորյան օրացույցի): Աբբասյան Մամուն խալիֆի օրոք դրոշը շիայական կանաչ գույն ուներ: Ըստ Ռաշիդ էդ Դինի պատմական աշխատության՝  Ղազնևիների դրոշը հիմնականում կարմիր էր, և նրանք հաճախ օգտագործում էին նաև վանդակավոր ֆոնով դրոշներ: Այդ ժամանակաշրջանի որոշ գրավոր հուշարձաններում նշվում է, որ նրանց դրոշները զարդարված էին ոսկով կամ ոսկե առյուծով: Ղազվինին 6-րդ դարում (հիջրայի տարեթվով) պատմում է, որ այդ ժամանակի շիա արքաների դրոշները կանաչ ու սպիտակ էին, իսկ մյուս արքաների դրոշները՝ ի աջակցություն Աբբասյաններին՝ սև:
 
    Բայհաղին գրում է, որ սելջուկյան ցեղերի ղեկավարներն իրենց հատուկ խորհրդանիշերն ու դրոշներն ունեին: Այդ դրոշների պատկերների վերաբերյալ փաստեր, սակայն, չկան: Երբ սելջուկները հայտնվեցին Խորասանում, և Աբբասյան խալիֆայությունը փաստորեն անցավ Տուղրիլ Բեկի տիրապետության տակ, նրանք ընդօրինակեցին Աբբասյանների, Ղազնևիների, Սամանյանների  սովորույթները, և նրանց խորհրդանիշերում հայտնվեցին  իսլամական երանգներ: Այնուամենայնիվ, պահպանեցին իրենց ցեղի որոշ ավանդույթներ. Օրինակ՝ Տուղրիլ բեկի դրոշմակնիքի վրա  շարունակում էր մնալ գուրզի պատկերը, իսկ Արփարսլանի ժամանակաշրջանի կնիքները նման էին իսլամական կնիքներին: Ազրաղին Տողանշահին նվիրված եղերերգության մեջ գրում է նրա զորքի կարմիր դրոշի մասին: Այնուամենայնիվ, սելջուկների պաշտոնական դրոշի գույնը հայտնի չէ, և ամենայն հավանականությամբ նրանց դրոշը Աբբասյանների ու Ղազնևիների դրոշների նման ունեցել է սև գույն: Այդ ժամանակաշրջանի բանաստեղծների (ինչպիսիք են Անուարին ու Զահիր Ֆարիաբին)  ստեղծագործություններից պարզ է դառնում, որ գոյություն ունեին լուսնի, վիշապների, առյուծի, ընձառյուծի, փյունիկի պատկերներով դրոշներ: Սելջուկների իշխանության կարևոր պաշտոններից մեկը «Էմիր ալամ»-ի  (դրոշակակիր) պաշտոնն էր: Իրանական մի նկարում, որտեղ պատկերված է մոնղոլների կողմից Բուխարայի շրջապատումը, Խորեզմշահերի դրոշը դեղին է, բայց քանի որ այդ կտավը չի նկարվել Խորեզմշահերի դարաշրջանում, ուստի չի կարելի այն ընդունել իբրև իրողություն: Հիմնվելով որոշ փաստերի վրա՝ կարելի է եզրակացնել, որ այդ ժամանակաշրջանի դրոշը ևս սև գույն ուներ:
Տող 73.
[[Պատկեր:Lion-and-sun-coin.jpg|մինի|Սելջուկների դարաշրջանի՝ առյուծի ու արևի պատկերով մետաղադրամ]]
[[Պատկեր:Persia flag 1925.JPG|մինի|Իրանի դրոշ|alt=|կենտրոն]]
[[Պատկեր:Nadir Shah-seal-lion and sun.jpg|մինի|Նադիր շահի կնիքը ևս առյուծի ու արևի պատկերով է, «ալմոլք լելլահ»  արտահայտությամբ, որ նշանակում է  Տիրոջն է ողջ իշխանությունը: ]]
Ֆուադ Քոփրուլուն գրում է. «Առյուծի ու արևի պատկերը այս դինաստիայի (ակ-կոյունլու) որոշ տիրակալների և թուրքական այլ իշխանությունների մետաղադրամների վրա ոչ թե իշխանության խորհրդանիշ է, այլ միայն աստղագիտական նշանակություն ունի: Այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ այն որպես պատկեր օգտագործվել է նաև դրոշների վրա»: Հեղինակավոր շատ աղբյուրներ, ինչպիսիք են Իրանական և Բրիտանական հանրագիտարանները, լուսնային օրացույցի 9-րդ դարի (15-րդ դ.) դրոշը և նմանատիպ օրինակները համարում են իրանական դրոշներում առյուծի ու արևի պատկերների օգտագործման առաջին վկայություններ:
 
Տող 84.
[[Պատկեր:Flag of Persia (1502-1524).svg|մինի|Իսմայիլ Առաջին շահի կողմից ընդունված դրոշներից մեկը]]
 
==== '''ԻՐԱՆԻ ԴՐՈՇԸ  ՂԱՋԱՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՓԱՀԼԱՎԻՆԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՎԵՐՋԸ''' ====   
 
 Ղաջարների իշխանության հենց սկզբից առյուծի և արևի պատկերները հայտնվեցին դրամների, դրոշների, շքանշանների վրա: 1222-1225 թթ Ֆաթհալի շահը եվրոպացի պաշտոնյաներին ու դիվանագետներին պարգևատրելու համար ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանի նմանությամբ ստեղծեց Առյուծի ու Արևի շքանշանը: Իրանի պետական դրոշի վրա ևս այդ խորհրդանիշերն էին պատկերված: Գասպար Դարվիլը, որ 1812- 1813 թթ ծառայել է իրանական բանակում, վկայում է՝ իրանական դրոշներն ու շքանշանները զարդարված են եղել առյուծի և ծագող արևի պատկերներով, ինչպես նաև Ֆաթհալի շահի խոսքերով:
Տող 92.
[[Պատկեր:Triangular silk flag of Qajar Dynasty Iran.jpg|մինի|Ղաջարների եռանկյունաձև դրոշը՝ 19-րդ դարի կեսերին|alt=|կենտրոն]]
[[Պատկեր:Afsharid Imperial Standard (4 Stripes).svg|մինի|Նադիր շահ Աֆշարի քառագույն դրոշը]]
Վերջինն էլ հենց երկրի հիմնական դրոշն էր: Դարվիլի նկարագրած դրոշներից մեկի վրա էլ պատկերված է սուրը ձեռքին առյուծ: Դա առաջին վկայությունն է այդ խորհրդանիշի վերաբերյալ: Այն հետագայում դարձավ Իրանի ազգային, ավանդական սիմվոլը: Աֆսանե Նաժմաբադին գրում է, որ Ֆաթհալի շահի ժամանակաշրջանից այդ խորհրդանիշերի կրոնական մեկնաբանություններն աստիճանաբար իրենց տեղը զիջեցին ազգային մեկնաբանություններին:
 
Ըստ այդ ժամանակի գրավոր հուշարձանների՝ արևը խորհրդանշել է շահին, հատկապես նույնացվել է Ֆիդուսու «Շահնամե »-ի Ջամշիդ թագավորի հետ, իսկ առյուծը խորհրդանշել է Ռոստամին և մյուս դյուցազուններին:
Տող 99.
    1849 թվականին՝ Նասր էդ Դին շահի օրոք՝ Ամիր Քաբիրի վարչապետության շրջանում, եռագույն դրոշը՝ կանաչ, սպիտակ, կարմիր գույներով և առյուծի ու արևի պատկերով, առաջին անգամ   ծածանվեց Լոնդոնում՝ Իրանի դեսպանատանը:
 
Յահիա Զեքան նկարագրում է Ղաջարների դինաստիայի երկու ամենակարևոր դրոշները: Առաջինը քառակուսի դրոշ էր՝ վերին եզրը կանաչ, ստորին եզրը կարմիր, ֆոնը՝ սպիտակ: Կենտրոնում առյուծ ու արև էր պատկերված: Մյուս դրոշը ևս եռագույն էր, բայց շերտերը հավասար էին: Առյուծի ու արևի պատկերն ընդգրկում էր բոլոր երեք գույները: Վիճելի է, թե ինչ սկզբունքով էին ընտրվել գույներն այն ժամանակ, բայց հետագայում կանաչը մեկնաբանվել է որպես իսլամի խորհրդանիշ, սպիտակը՝ խաղաղության, կարմիրը՝ քաջության ու համարձակության:
 
[[Պատկեր:State flag of Iran (1964–1980).svg|մինի|Իրանի դրոշ.հավասար շերտերով եռագույն՝ կանաչ, սպիտակ, կարմիր, դրոշ՝ առյուծի ու արևի պատկերով: |alt=|կենտրոն]]
 
    Ռեզա շահի ժամանակաշրջանում պահպանվեց եռագույն դրոշը, միայն այն տարբերությամբ, որ առյուծի պատկերն ավելի մոտ էր բնականին, և արևը կանացի կերպարանքով չէր:
Տող 117.
 
    Մինչև 1359թ. պետական որոշ փաստաթղթերում դեռևս շարունակվում էր օգտագործվել առյուծի ու արևի խորհրդանշանը: 1359թ թիր ամսվա 7-ին այաթոլլահ Խոմեյնին շահական Իրանի խորհրդանիշն ու զինանշանը փոխելու համար 10 օր ժամանակ տվեց:
[[Պատկեր:Flag of Iran.svg|մինի|Իրանի իսլամական հանրապետության ներկայիս դրոշը հաստատվել է 1359թ, թիր ամսվա 15-ին՝ Հեղափոխական խորհրդի կողմից: ]]
 
Այժմյան դրոշը, որը համարվում է Իրանի իսլամական հանրապետության խորհրդանիշը, և որի պաշտոնական նկարագրությունն ու մեկնաբանությունը սահմանված է 1358թ ընդունված Սահմանադրության  18-րդ հոդվածով,  կազմված է երեք՝ կանաչ, սպիտակ, կարմիր գույներով հավասարաչափ հորիզոնական շերտերից:
Տող 153.
12. خمینی، روح‌الله. صحیفهٔ امام خمینی. ج. ۱۲. تهران: مؤسسهٔ تنظیم و نشر آثار امام خمینی (س)، ۱۳۷۸. ۴۸۶. شابک ‎۹۶۴-۳۳۵-۳۵۲-۴. بازبینی‌شده در ۲۱ تیر ۱۳۹۶.
 
13.مصوبهٔ شمارهٔ ۶۹۳۰ شورای انقلاب به تاریخ ۱۵ تیر ۱۳۵۹
 
14. Najmabadi, ‎Afsaneh. “II”. In Gender and sexual anxieties of Iranian Modernity. University of California Press, 2005. 68-88 pages. ISBN ‎0-520-24262-9.
 
15. Barker, Patricia L. (1995), Islamic Textiles, British Museum Press, p. &nbsp;137, ISBN 0-7141-2522-9
 
16. Flag of Iran. (2008). In Encyclopædia Britannica. Retrieved November 22, 2008, from Encyclopædia Britannica Online
Տող 167.
19. David-Weill, J. Encyclopaedia of Islam.
 
20. Frick, F. A.. «Possible source for some motifs of decoration on islamic ceramics». در Muqarnas. Osprey Publishing، ۱۹۹۳. 10, p. &nbsp;۲۳۱–۲۴۰.
 
21. Shahbazi, A. Shapur.. «DERAFŠ». در Encyclopædia Iranica. ویرایش 1st Edition. Osprey Publishing، ۲۰۰۱.
Տող 173.
22. Shahbazi, A. Shapur.. «Flags». در Encyclopædia Iranica. ویرایش 1st Edition. Osprey Publishing، ۲۰۰۱.
 
23. Kaveh Farrokh, Angus McBride.. Sassanian Elite Cavalry AD 224-642. ویرایش 1st Edition. Osprey Publishing، ۲۰۰۵. شابک ‎[[ویژه:منابع کتاب/ISBN: 1-84176-713-1, 9781841767130|ISBN: ۱-۸۴۱۷۶-۷۱۳-۱, ۹۷۸۱۸۴۱۷۶۷۱۳۰]].{{Ասիան ըստ թեմաների|թեմա=դրոշ|վերնագիր=դրոշներ|գույն=Իրան}}
 
[[Կատեգորիա:Իրանի պետական խորհրդանիշեր]]