«Բրոնզի դարը Հայկական լեռնաշխարհում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 24.
Անասնապահություն, որսորդություն, ձկնորսություն - Վաղբրոնզեդարյան տնտեսության մեջ, երկրագործության հետ մեկտեղ, կարևոր դեր էր կատարում նաև անասնապահությունը։ Երկրագործության համեմատաբար բարձր զարգացումը մշտական ու հուսալի կերի բազա էր ստեղծում խոշոր ու մանր եղջերավոր անասունների համար, իսկ երկրագործության մեջ սրանց օգտագործումը նպաստում էր աշխատանքի արտադրողականության բարձրացմանը։ Բացի դրանից, անասունների առկայությունը բնակչությանն ապահովում էր [[միս|մսով]] ու [[կաթնամթերք]]ով։
 
Բազմաթիվ հնավայրերի պեղումներով հայտնաբերված մեծաքանակ նյութերի մեջ հանդիպում են խոշոր ու մանր եղջերավոր կենդանիների, ինչպես նաև [[ձի]]ու, [[խոզ]]ի և [[շուն|շան]] ոսկորներ։ Հայտնաբերված [[եզ]]ան, [[կով]]ի, [[գոմեշ]]ի ոսկորներր պատկանում են գերազանցապես ցածրահասակ կենդանիների, որոնք առայժմ կրում են իրենց վայրի նախորդներից ժառանգած շատ գծեր։գծեր<ref>С. К. Межлумян, Крупный рогатый скот из энеолитического поселения Шенгавит, Изв. АН Арм. ССР, т.3, 1954</ref>։ Պետք է ենթադրել, որ անասնապահության զարգացման նման մակարդակը լավագույն դեպքում կարող էր ապահովել սոսկ տվյալ համայնքի պահանջները, անասնապահական մթերքների առատության և հավելյալ արտադրանքի կուտակման հնարավորությունները բացակայում էին վաղբրոնզեդարյան մշակույթի զարգացման գրեթե ողջ ընթացքում։ Այդ շրջանի վերջում միայն նկատելիորեն աճում են մանր եղջերավոր անասունների հոտերը, որոնք կազմված էին գերազանցապես ոչխարներից և այծերից։ Մանր եղջերավոր անասունների գլխաքանակի մեծ աճը միջին բրոնզե դարի սկզբում հանգեցնում է քոչվորական անասնապահության՝ հասարակական արտադրության նոր, ավելի առաջավոր ձևի զարգացման։զարգացման<ref>Б. Б. Пиотровский, Развитне скотоводства а древнейшем Закавказье, СА</ref>։
 
Որսորդության զգալի տեսակարար կշռի մասին են վկայում ազնիվ եղջերուի, [[վայրի այծ]]ի, [[կխտար]]ի, [[նապաստակ]]ի, լեռնային [[կաքավ]]ի և այլ կենդանիների ու թռչունների ոսկորները։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են ոսկրե, քարե և մետաղի մի շարք զենքեր՝ վանակատե, կայծքարե և ոսկրե նետասլաքներ, տեգի բրոնզե ծայր, քարե գուրզ և այլն, որոնք օգտագործվել են որսորդության մեջ։ Որսը մարդուն տալիս էր [[միս]], [[մորթի]], [[մուշտակ]], [[կաշի]] և այլն։
Տող 36.
Հիմնական ճյուղերին առընթեր զարգանում է [[արհեստագործություն]]ը և առաջին հերթին՝ [[խեցեգործություն]]ը, որն անմիջականորեն կապված էր [[Երկրագործություն|երկրագործության]] ու [[անասնապահություն|անասնապահության]] մթերքների պահպանման, վերամշակման, տնային տնտեսության այլևայլ կարիքների հետ։[[Հայաստան]]ի [[մ.թ.ա.]] III հազարամյակի [[մշակույթ]]ի ամենաբնորոշ տարրը [[խեցեղեն]]ն է՝ իր ինքնատիպ ձևերով ու հարուստ զարդանախշերով։ Բրուտները [[կավ]]ից պատրաստում էին տնտեսական ու պաշտամունքային իրեր՝ հսկա կաթսաներ, բազմազան ամանեղեն, կափարիչներ, պատվանդաններ, [[օջախ]]ներ ու նրանց տարատեսակ հենակներ, [[Պղինձ|պղնձե]] իրեր ձուլելու կաղապարներ, մարդու և կենդանիների արձանիկներ։
 
Ամանեղենի գերակշռող մեծամասնությունն ունի սև փայլեցված մակերես և գունավոր, սովորաբար կարմրավուն աստառ. երբեմն հանդիպում են գորշ, վարդագույն և մոխրագույն մակերես ունեցող ամաններ։ Սրանք բոլորն էլ պատրաստված են ձեռքով և լավ թրծված են հատուկ հնոցներում։ Ապշեցուցիչ տպավորություն են թողնում լայնակոս, ռելիեֆ, ռելիեֆ-ներճկված, ներճկված ու գծային բարդ ու հարուստ զարդանախշերի հորինվածքները, որոնք կատարվել են դեռևս չթրծված, բաց [[կավ]]ի վրա՝ սեղմելու, գծելու և փորելու եղանակով։ Զարդարված է կավամանի միայն մեկ երեսը։ Գծային զարդանախշերնը իրենց բնույթով երկրաչափական են (եռանյունիներ, ոլորախշեր, գծածածկ և կետածածկ զիգզակ ժապավեններ և շեղանկյուններ)։ Խոր լայնակոս զարդանախշերի մոտիվներն են պարույրները, նրանցով և համակենտրոն շրջաններով կազմված հորինվածքները, ինչպես նաև բուսական զարդանախշերը։ Ներճկված զարդերը հիմնականում արտահայտում են շրջանաձև կամ ձվաձև փոսիկներով։ Զարդանախշերում գերիշխողը գալարանախշն է, որը հանդես է գալիս ինչպես մեկուսի, այնպես էլ տարբեր համադրություններով։ Բնորոշ են նաև թռչնաձև զարդանախշերը։զարդանախշերը<ref>Հայաստանի վաղբրոնզեդարյան խեցեղենի ուսումնասիրումը ՝ Է. Վ. Խանզադյան, Հայկական լեռնաշխարհի մշակույթը մ.թ.ա. III հազարամյակում, էջ 61-81</ref>։
 
{{Հիմնական հոդված|Վաղբրոնզեդարյան Հայաստանի մետաղամշակություն}}
Տող 105.
=== Կենցաղ ===
==== Երկրագործություն ====
Համեմատաբար բարձր զարգացման հասած [[երկրագործություն]]ը, որը կազմում էր [[նախնադար]]յան համայնական տնտեսության հիմքը։ Մ. թ. ա. II հազարամյակի վերջին դարերի բնակավայրերում և, հատկապես, [[Կարմիր-բլուր]]ի նա խաուրարտական շերտերի բնակարանների մեջ հնագետները բացել են կարասներ, հացահատիկի բազմաթիվ մեծ հորեր, որոնց եզրերին կամ հատակին պահպանվել են [[Գարի|գարու]] և [[կորեկ]]ի տեղական տեսակների ածխացած մնացորդներ։ Ուշբրոնզեդարյան բնակավայրերում այլ հացաբույսերի մնացորդներ առայժմ չեն հայտնաբերված, սակայն այդպիսիների առատությունը նախորդ դարաշրջանների հնավայրերում և փոքր-ինչ ավեյի ուշ շրջանի ուրարտական մեծ քաղաքների շտեմարաններում, որտեղ կուտակվում էին տեղական համայնքներից ստացվող երկրագործական մթերքները, կասկած չեն թողնում, որ հացահատիկների մշակումը բարձր մակարդակի էր հասել մ. թ. ա. II հազարամյակի վերջին և I հազարամյակի սկզբներին։ Հայկական բարձրավանդակի այլ բնակատեղիներում հավաքված են մի շարք վայրի բույսերի մնացորդներ, որոնք մատնանշում են, որ զարգացած երկրագործությանն ու [[այգեգործություն|այգեգործությանն]] առընթեր իր գոյությունը շարունակում էր նաև հավաքչական [[տնտեսություն]]ը։ը<ref>Б. Б. Пиотровский, Археология Закавказья</ref>։
[[Պատկեր:Xecanotner.PNG|250px|մինի|աջից|Խեցանոթներ. Զանգեզուր]]
 
Երկրագործության բարձր զարգացման մասին են խոսում ոչ միայն կավե ամանեղենի վրա պահպանված բուսական հարուստ զարդապատկերներն ու պտղաբերության՝ կանացի կուռքերը, որ հանդիպում են ամենուրեք բրոնզեդարյան բնակավայրերում, այլև զանազան նյութերից բաղկացած գործիքների քանակն ու բազմազանությունը, որոնք ծառայում էին վարի ու ցանքսի, բերքահավաքի ու գյուղատնտեսական մթերքների վերամշակման համար։ Առանձնապես մեծ թվով են ներկայացված կիկլոպյան բերդերի ապառաժ քարերի մեջ կռղք֊կողքի փորված սանդերը, տաշտակներն ու հսկա հնձանները, բազալտ քարերից պատրաստված սանդերն ու սանդակոթերը, մակույկաձև ու քառանկյունի աղորիքներն ու փայտե, ոսկրե կամ կավե հիմքի վրա ագուցված վանակատից պատրաստված մանգաղների ներդիրները, որոնք հնադույն ժամանակներից լայնորեն տարածված էին [[Անդրկովկաս]]ում, [[Միջագետք]]ում, [[Եգիպտոս]]ում։ում<ref>Նման ներդիրների լայն տարածումը Արևելքում հիմք է ծառայել Մորգանի այն սխալ ենթադրության, թե մետաղե մանգաղները բնորոշ էին միայն Եվրոպայի շրջանների համար և Ասիայումայդպես էլ չտարածվեցին (J. de Morgan, La prehistoire orientale, III, Paris, [[1927]])</ref>։
 
Վերջին ժամանակներս թե՛ [[Հայաստան]]ում, թե՛ Անդրկովկասում հայտնաբերվել են մեծ քանակությամբ [[բրոնզ]]յա կեռ մանգաղներս նրանց զարգացման ձևերն ու տարատեսակները ցույց են տալիս, որ հազարամյակի վերջում Հայաստանում երկրագործական տեխնիկան անշեղորեն զարգանում էր։ Բախտավոր պատեհությամբ Անդրկովկասի տարբեր շրջաններում պահպանվել են փայտից ու վանակատից պատրաստված կամերի մնացորդներ, որոնք ոչնլով շեն տարբերվում այսօրվա կամերից։կամերից<ref>А. А. Мартиросян, Раскопки в Головино, Ереван, [[1954]]</ref>։ Այս գործիքներին զուգահեռ Հայաստանի մի շարք շրջաններում հնուց պահպանվել և օգտագործվում են քարե կալսիչները։
 
Այսպիսով, ուշբրոնզեդարյան Հայաստանն ուներ գյուղատնտեսական գործիքների բոլոր այն տեսակները, որոնք հետագա հազարամյակների ընթացքում շարունակել են օգտագործվել հայ շինականի կողմից։