«Աքեմենյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Աքեմենյաններ''', մ.թ.ա. [[550]]-[[330]] թվականների պարսկական թագավորական դինաստիա։ Անունն ստացել են իրենց նախնու՝ պարսկական ցեղերի միության առաջնորդ Աքեմենի անունից։
 
Աքեմենը և նրա սերունդներ [[Թեյսպ|Չիշպիշը]], [[Կյուրոս I]]-ը, [[Կյուրոս Բ Մեծ]]ը եղել են Պարսուա և Անշան երկրների թագավորներ, վասալական կախման մեջ գտնվել [[Ասորեստան]]ի, ապա [[Մարաստան]]ի թագավորներից։ [[Կյուրոս Բ Մեծ]]ը [[550]] թվականին տապալեց [[Մարաստան]]ի թագավորին և նվաճողական արշավանքներով հիմնեց ծավալուն աշխարհակալություն՝ [[Աքեմենյան պետություն]]ը։
 
== Աքեմենյանների պատմությունն ըստ իրանական աղբյուրների ==
Տող 8.
=== Կյուրոս Մեծի (Քուրոշ) ===
Աքեմենյանները արիական ցեղախմբի մի խումբ էին, որոնք Կյուրոս Մեծի (Կիր – Կուրուշ, Քուրոշ) հրամանատարությամբ Իրանի լեռնաշղթայում պետություն հիմնեցին: Աքեմենյան պետության ծագումով, որը հիմնվեց իրանական անվանի տոհմի ներկայացուցիչ Կյուրոս Մեծի միջոցով (մոտավորապես 550 թվականին), Իրանը համաշխարհային պատմության թատերաբեմում  ակտիվ և վճռական դեր ձեռք բերեց,  ինչպես նաև այս պետությունը ճանաչվեց իբրև ասիական և հին աշխարհի համաշխարհային գերազանց քաղաքակրթության և մշակույթի ծագման վայր<ref>{{Cite book|title=، تاریخ سیاسی هخامنشیان، .|last=داندامایف|first=محمد|publisher=چاپ ۱. تهران: نشر کارنگ|year=۱۳۸۱|isbn=شابک ‎۹۶۴-۶۷۳۰-۵۲-۳.|location=|pages=18}}</ref>:
[[Պատկեր:Illustrerad Verldshistoria band I Ill 058.jpg|մինի|Կյուրոս Մեծ (Քուրոշ) ]]
 
Կյուրոս Մեծը, Էսսմանի Էնշանի (ներկայիս՝ Խուզեստանի նահանգի Անզան, Իզեհ քաղաքների) թագավորն էր և ֆարս (փարս) ցեղերի սիրելին ու ռազմական առաջնորդը, ում նախնիներից մնացած տիրապետության տարածքը այդ օրերին Դաքայի տոհմի (թագավորական ընտանիքի) թագավորների ենթակայության տակ գտնվող տարածք էր համարվում: Կյուրոսը, ապստամբելով Ասթիագի դեմ և հաղթելով նրան, մ.թ.ա. 549 թվականին գրավեց Հեգմաթանեն (Էկբաթան, Համեդան): Բաբելոնյան մի արձանագրության համաձայն՝ Կյուրոսը նաև մարերի արքայի նստավայրի գանձարանները և ողջ պահուստն Անշան տարավ, և, ի վերջո, վերջ դրեց Իրանում  մարական տիրապետությանը:
 
Մարական ողջ տարածքում Կյուրոսի արագ հաղթանակը,  տարածքը, որը Համադայի անկումից անմիջապես հետո անցավ Կյուրոսի տիրապետության տակ, մի փաստ էր, որը հարուցեց ժամանակաշրջանի բոլոր թագավորների և տիրակալների մտահոգությունը: Կյուրոսը  իր դեմ Լիդիայի, Բաբելոնի և Եգիպտոսի մասնակցությամբ ձևավորման ընթացքում գտնվող միավորմանը դիմակայելու համար ստիպված եղավ պայքարել նրանց հետ<ref>{{Cite book|title=The Persian Empire elkriver.k12.mn.us "Cyrus the Great Founds an Empire»|last=|first=|publisher=18 October 2014|year=|isbn=|location=|pages=}}</ref>: Անմիջապես դրանից հետո Կյուրոսը աննախադեպ արագությամբ կանխեց  Լիդիայի թագավոր Կրեսոսի (Կարզուսի) հարձակումն ու առաջխաղացումը, ով փորձում էր շուտափույտ կերպով բռնագրավել Իրանը: Կրեսոսը (Կարզուսի) պատերազմում պարտություն կրեց, և նրա մայրաքաղաք Սարդիսը (Սալդինշ Էսփարդե, Սարդ)  մ.թ.ա. 546 թվականին ընկավ Կյուրոսի տիրապերության տակ: Կյուրոսի այս հաղթանակի արդյունքում Փոքր Ասիան (ժամանակակից Թուրքիայի տարածքը) ևս միացավ նրա  իշխանության տակ գտնվող տարածքներին (մ.թ.ա. 549 թվական): Կյուրոսը, սակայն, մինչև Բաբելոնի հետ բախում ձեռնարկելը և, ըստ երևույթին, որպեսզի խուսափի արշավանքի ժամանակ մարական թագավոր Հովվեխ Շեթրեի հետ պատահած միջադեպի կրկնությունից (երբ մարական թագավորը ցանկացել է պատերազմել Ասորեստանի հետ, ենթարկվել է Սաքքերի հանկարծակի հարձակմանը), մի փոքր արեւելյան շրջաններում իր ուժի ընդլայնմանն ու սահմանների ապահովմանը  ձեռնամուխ եղավ:
Տող 20.
 
Կյուրոսի երիտասարդության ժամանակվա որսընկերն էր հայոց արքա [[Տիգրան Երվանդյան|Տիգրան I Երվանդյանը]]։ <br />
[[Մ.թ.ա. 546]] թվականին Կյուրոսը պարտության է մատնում [[Լիդիա]]յի արքա [[Կրեսոս]]ին և տիրում [[Փոքր Ասիա]]յին։ [[Մ.թ.ա. 539]] թվականին նա գրավում է [[Բաբելոն]]ը։
 
=== Կամբիզ(Կամբյուս II կամ Կամբիզ II - Կամբուջիա II, [[Կամբյուսես II|Կամբյուսես]]) ===
Կյուրոս Մեծը սպանվել է [[սկյութներ]]ի դեմ պատերազմներում։
 
Նրա որդին՝ Կամբիզը (Կամբյուս II կամ Կամբիզ II - Կամբուջիա II, [[Կամբյուսես II|Կամբյուսես]]), շարունակելով Կյուրոսի այս կարևոր կիսատ թողած գործը, մ.թ.ա. 525 թվականին Եգիպտոսն ու Հյուսիսային Աֆրիկայի տարածքում գտնվող Կորնան (Սիրնայիկ) միացրեց Աքեմենյան տերության տարածքներին, ինչով Աքեմենյան արքայության տարածքները ողջ հնագույն աշխարհի համար աննախադեպ համարվող հսկայական չափսերի հասան:<ref>{{Cite web|url=CHRONOLOGY OF IRANIAN HISTORY PART 1|title=|last=|first=|date=|website=iranicaonline.org|publisher=|accessdate=}}</ref>։
[[Պատկեր:Cambyses II of Persia.jpg|մինի|Կամբիզ(Կամբյուս II կամ Կամբիզ II - Կամբուջիա II, [[Կամբյուսես II|Կամբյուսես]])]]
 
[[Կամբյուսես II|Կամբյուսեսը]] [[մ.թ.ա. 525]] թ. նվաճում է [[Եգիպտոս]]ը։ Իմանալով, որ Պարսկաստանում խռովություն է բարձրացրել քուրմ [[Գաումատան]] [[(Սմերդիս)]], նա շուտափույթ վերադառնում է Պարսկաստան, բայց ճանապարհին դավադրաբար սպանվում է։ Գահի համար սկսվում է պայքար, որում հաղթում է [[Վշտասպ]]ի որդին ՝ [[Դարեհ I Մեծ|Դարեհը]]։<ref>{{Cite book|title=تاریخ ایران باستان (۲): از ورود آریایی‌ها به ایران تا پایان هخامنشیان|last=بیانی|first=شیرین|publisher=سازمان مطالعه و تدوین کتب علوم انسانی دانشگاه‌ها|year=۱۳۹۰|isbn=شابک ‎۹۷۸-۹۶۴-۴۵۹-۶۹۸-۸.|location=|pages=۱۰۹}}</ref>։
 
=== Դարեհ Մեծ (Դարյուշ) ===
Դարեհ I-ը, ով հայտնի է որպես Դարեհ Մեծ (Դարիոս – Դարայավահուշ, Դարյուշ), կարճ ժամանակ անց՝ մ.թ.ա. 521 թ.- ին, ստեղծելով անվտանգություն, կառուցելով հաղորդակցության և կապեր հաստատելու համար անհրաժեշտ ցանցեր, ստեղծելով հարկային համակարգի արդարացի օրենքներ և կանոնակարգեր, այս պետության համար, որը փաստորեն ժառանգել էր Կյուրոսից,  կենսունակ և շարունակական համակենտրոնացումը, շարժունությունն ու կայունությունն ապահովեց:<ref>{{Cite book|title=کاخ اختصاصی داریوش|last=علیرضا|first=شاپور شهبازی|publisher=|year=|isbn=|location=|pages=۱۴۶}}</ref>։
[[Պատկեր:Darius In Parse.JPG|մինի|Դարեհ Մեծ (Դարյուշ)]]
<br />
[[Պատկեր:2009-11-24 Persepolis 03.jpg|մինի|'''Թոչարի  կամ Դարեհ մեծի պալատը Թախթե Ջամշիդում (Պերսեպոլիսում)''']]
 
Այնուամենայնիվ, Դարեհ Մեծի՝ Աքեմենյան կայսրության արևմտյան և հյուսիսային սահմանների ուղղությամբ արշավանքները ավելի շուտ կայսրության ամբողջականության ապահովումն էին հետապնդում, քան նոր տարածքների նվաճումը:<ref>{{Cite book|title=از زبان داریوش|last=کخ، هاید ماری|first=|publisher=تهران: کارنگ|year=۱۳۷۹|isbn=|location=|pages=}}</ref> ։
 
Դարեհ I-ը մ.թ.ա. 499 թ.- ին Փոքր Ասիայում և Հունաստանում դիմակայության հանդիպեց, որի ելքն ու լուծումը նա չկարողացավ ռազմական ճանապարհով գտնել (Դարեհ I-ը  մահացավ մ.թ.ա. 490 թ.-ին):<ref>{{Cite book|title=داریوش و ایرانیان.|last=هینتس، والتر.|first=|publisher=تهران: نشر ماهی|year=۱۳۸۷|isbn=شابک ‎۹۷۸-۹۶۴-۹۹۷۱-۲۰-۳.|location=|pages=127}}</ref>։
=== Քսերքսես I-ը (Քսերքս - Շերշեզ կամ Խշայարշան I) ===
[[Պատկեր:Perspolis.jpg|մինի|Սյան [[խոյակ]] [[Պերսեպոլիս|Պերսեպոլիսում]]ում]]
Դարեհ Մեծի որդին՝ Քսերքսես I-ը (Քսերքս - Շերշեզ կամ Խշայարշան I), ով իշխանության հասավ մ.թ.ա. 486 թ.-ին, քայլեր ձեռնարկեց այս դիմադրության վերացման համար, որը ծագել էր հունական կենսակերպի և արեւելյան իշխանության սկզբունքների միջև համապատասխանության և համաձայնության բացակայությամբ պայմանավորված, բայց հաջողության չհասավ:<ref>{{Cite book|title=بازشناسی منابع و مآخذ تاریخ ایران باستان|last=جعفری دهقی|first=محمود|publisher=تهران: سازمان مطالعه و تدوین کتب علوم انسانی دانشگاه‌ها (سمت)|year=۱۳۹۱|isbn=شابک ‎۹۷۸-۹۶۴-۴۵۹-۷۸۰-۰.|location=|pages=}}</ref>։
 
Անգամ Քսերքսեսից հետո էլ (մ.թ.ա. 465 թ.) Իրանի և Հունաստանի քաղաքների միջև առկա տարաձայնությունները, անհասկացություններն ու թյուրիմացությունները դեռ երկար ժամանակ շարունակվեցին:
Տող 55.
Հպատակ ժողովուրդներն էլ, չնայած իրենց կրոնի ու հավատալիքների առումով սահմանափակումներ չունեին, բայց, խստորեն հետևելով թագավորի օրենքներին ու հրամանին՝ հավատարիմ էին արքայության միասնականության և ամբողջականության պահպանմանը: Նրանց՝ պարտականությունների կատարման հավատարմության հաստատակամության լավագույն օրինակներից մեկն էլ Դարեհի պալատի կառուցման աշխատանքներին այս ժողովուրդների համագործակցությունն ու աջակցումն է: Դարեհից մնացած կավե տախտակների վրա արված արձանագրությունները լավագույնս ի ցույց են դնում Դարեհի Շուշի պալատի կառուցման գործում այս ցեղերի արհեստավորների ցուցաբերած դերն ու մասնակցությունը<ref>{{Cite book|title=راهنمای مستند تخت جمشید.|last=شاهپور شهبازی.|first=علیرضا|publisher=نیاد پژوهشی پارسه-پاسارگاد. تهران: انتشارات سفیران و انتشارات فرهنگسرای میردشتی،|year=۱۳۸۴|isbn=شابک ‎۴-۶-۹۱۹۶۰-۹۶۴.|location=|pages=19}}</ref>:
== Աքեմենյան արքայության կազմի մեջ մտնող հպատակ երկրներն ու ժողովուրդներ ==
Աքեմենյան արքայության կազմի մեջ մտնող հպատակ երկրների անունները, որոնք գրված են Նախշե Ռոսթամում գտնվող Դարեհ Մեծի  դամբարանին պատկանող արձանագրության մեջ հետևյալն են՝
 
Մարաստան, Խոուջ (Խուզեսթան), Պարթևստան, Հերաթ, Բակտրիա, Սողդիանան (ինչպես նաև Սողդ և Սուղուդ), Խորեզմ (պարս․՝ خوارزم, հայկ. աղբյուրներում՝ Խվարեզմ), Զարանգիանա (Դարանգիանա), Արախոզիա( մ.թ.ա. 300 թվականին ժամանակակից հարավ-արեւելյան Աֆղանստանի և հյուսիսային Պակիստանի տարածքից մինչև Ղանդահար կամ Կանդահար), Սատտագեդիա( ثتهگوش Թաթաղուշ․ հին պարսկերեն,Փանջաբ) ,  Գանդհարա (Քաբուլը, Փեշավար), Հինդուշ (Սենդ՝ Ինդոս գետ),Խաումավարգա Սակեր, Շակեր (անտիկ աղբյուրներում՝ ամյուրգներ), Տիգրախաուդա Սակեր («սրածայր գդակավորներ» Ամուդարյա գետի մոտակայքի Սակեր) և «Ծովամերձ Սակեր» (այսինքն՝ Մերձսևծովյան Սակեր՝ ծովի մյուս կողմի սակեր՝ Ղրիմ և Դանուբ),  Բաբելոնի, Ասորեստանի,  Արաբիա, Ամուդարիա (Եգիպտոս), Արմինիե (Արմինա, Արմեն, Հայաստան) Քեթեբեթուկ(Կապադովկիա․ հատված Արևելյան Փոքր Ասիայում),Սփարդա(Սարդ, Սարդիս Լիդիա՝ Փոքր Ասիայի արևմուտքում), Սկյութներ (Մակեդոնական Սենատ․ Մակեդոնիա՝ պատմական երկրամաս Հունաստանում), Վահանակիր հույներ՝ Թրակիա...) , (Արեւմտյան Տրիպոլի, Կիրենաիկա՝  Բարկա بَرقه ), (Կարթագեն, Կարթաժ, Փյունիկիա,  Փոքր Ասիայում)։
Տող 184.
== Գրականություն ==
 
1.     بنونیست، امیل. دین ایرانی بر پایۀ متن‌های مهم یونانی. ترجمۀ بهمن سرکاراتی. چاپ دوم. تهران: انتشارات بنیاد فرهنگ ایران، ۱۳۵۴.
 
2.     زرین‌کوب، عبدالحسین. روزگاران. چاپ دوازدهم. تهران: انتشارات سخن، ۱۳۹۰. شابک ‎۹۷۸-۹۶۴-۶۹۶۱-۱۱-۱-.