«Քննարկում:Գագիկ Ծառուկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 49.
 
: Ձեր վերջին գրածից իմ մոտ հիմնավոր հարց առաջացավ, որն արդեն տվել եմ, սակայն որին Դուք չեք պատասխանել։ Արդյո՞ք Դուք հանդիսանում եք հոդվածի առարկայի հետ փոխկապակցված անձ կամ միգուցե հոդվածը Ձեր մասին է կամ ունե՞ք որևէ նյութական շահ (հարց 1)։ Ձեր բերած վարկածի համաձայն ՀՀ-ում մամուլը չեզոք չէ, իսկ Դուք տեղյա՞կ եք, որ Հայերեն Վիքիպեդիայի աղբյուրների մի ահռելի մասը հայկական մամուլն է։ Պատրա՞ստ եք բարձրացնել հայկական բոլոր լրատվական կայքերի հղումները նախագծից հանելու հարցը (հարց 2)։ «Չեբուռաշկայի» մասին մեջբերումը պարզ չէր, դա ի՞նչ կապ ունի «Դոդի Գագոյի» հետ։ Կամ ի՞նչ կապ ունի վերջինն եմ ես խմբագրել, խմբագրե՞լ եմ, թե՝ ոչ (հարց 3)։ Ինչպե՞ս կմեկնաբանեք [https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B3%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AF_%D4%BE%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6&type=revision&diff=6350066&oldid=6349850 այս] խմբագրումը (հարց 4)։ Մասնակիցը գրանցվել է միայն Ձեր գործառույթն անելու համար՝ [https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%BA%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D5%B2:%D5%86%D5%A5%D6%80%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/%D5%84%D5%A5%D6%80%D5%AB%D4%B2%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6 հղում]։ --[[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]] ([[Մասնակցի քննարկում:Ավետիսյան91|քննարկում]]) 14:45, 3 Հունիսի 2019 (UTC)
 
։։։ Հարգելիս, ձեր առաջին հարցին նույնիսկ չեմ անդրադառնա, քանի որ այն ոչ թե հարց է, այլ մեղադրանք։ Ես միշտ էլ հայերեն վիքիպեդիայի շրջանակներում գործել եմ անկողմնակալության և չեզոքության սկզբունքի հիման վրա, իսկ եթե ձեր ասածով լիներ այլ խմբագրումներ չէի անի։ 2-րդ հարցին անդրադառանլիս, եթե կա խնդիր, ապա այն պետք է լուծել։ Ու ես հասկանում եմ, որ այդ խնդիրը ահռելի է ու անհրաժեշտ է որոշակի ժամանակ այն կարգավորելու համար, բայց չեմ գտնում, որ նախկին սխալների հիման վրա պետք է շարունակենք նույն սխալները կրկնել, ուստի երբեք էլ ուշ չէ ինչ որ քայլեր սկսել կատարել։ Այնպես որ պետք չի քաղաքականապես թելադրված ինչ որ հայտարարություններ տեղադրել ու հղումներ տալ դրանց։ Հայերեն Վիքիպեդիան պետք է լինի չեզոք և հավաստի աղբյուր, ինչպես թվարկված է վեր նշված կանոներում։ 3-րդ հարցը որ բարձրաձայնել եք, դա ձեր կողմից իրականացվող խմբագրման երկակի ստանդարտների կիրառելիություն է, երբ մեկ հոդվածում տեղադրում եք համանուն մականուն նշելով ցուցարարների վանկարկածը, իսկ երկրորդում զերծ եք մնում նմանատիպ գործողություններից։ Այս դեպքում հարց է առաջանում, ինչո՞ւ եք մեկ հոդվածում տեղադրում մականունը, մյուսում ոչ։ Ձեր կողմից բարձրաձայնված հարց 4-րդը ընդհանարպես ինձ չի վերաբերում, քանի որ ես պատասխանատվություն չեմ կրում այլ մասնակիցների գործողությունների համար։ Եթե տվյալ մասնակիցը իրականացրել է այն նույն գործառույթը ինչ ես, ապա տվյալ հարցով դիմեք նրան։ Ես իմ գործառույթները միշտ էլ իրականացրել եմ բացահայտ և եթե որևէ սխալ եմ թույլ տվել, ապա կամ դիմել եմ ավելի փորձառու մասնակիցների օգնությանը կամ էլ նրանք են շտկել իմ թույլ տված սխալները։ --[[Մասնակից:Քրիստոֆ|Քրիստոֆ]] ([[Մասնակցի քննարկում:Քրիստոֆ|քննարկում]]) 16:52, 3 Հունիսի 2019 (UTC)
Return to "Գագիկ Ծառուկյան" page.