«Կիրակոս Գանձակեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
=== Կյանքը ===
Կիրակոս Գանձակեցին սիրում է պատմության թելը ընդհատել և խոսել իր մտերիմների ու մտերմական հարաբերությունների մասին, մի բան, որ շատ հաճելի ու անհրաժեշտ մի զեղում է, և որից հաճախ կարևոր տեղեկություններ ենք իմանում:
 
'''Կիրակոս Գանձակեցի''' ([[1203]], [[Գանձակ]]ի շրջան - [[1271]]), հայ պատմիչ և եկեղեցական գործիչ։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է «յաշխարհն Գանձակայ», ոչ բուն [[Գանձակ]]ում:. «աշխարհն Գանձակայ» տարածքային-վարչական շատ ընդարձակ բաժանում էր, որն իր մեջ ընդգրկում էր նաև [[Արցախ]]ի մի քանի գավառ։
 
Մանուկ հասակում, 1209-1212 թվականներին հավանաբար, ուսումնառությունն սկսում է [[Մխիթար Գոշ]]ի՝ [[Գոշավանք|Նոր Գետիկ]]ի դպրոցում։ Կիրակոս Գանձակեցին այստեղ է մնացել, ըստ երևույթին, մինչև 1215-1216 թվականները։ Այնուհետև մեկնել է [[Խորանաշատ]] վանքի դպրոցը, որը հիմնադրել է Գոշի աշակերտ [[Հովհաննես Վանական]]ը։
 
1225 թվականին [[Խորեզմ]]ի [[սուլթան]] [[Ջալալէդդին]]ը ասպատակում է նաև [[Տավուշ]]ը, որտեղ էր [[Խորանաշատ վանք]]ը։ Դրանից հետո հնարավոր չի լինում այնտեղ շարունակել կրթության գործը։ Հովհաննես Վանականը իր աշակերտների հետ տեղափոխվում է [[Լորուտ]] գյուղի մոտ փորել տված քարայրը և շարունակում է ուսուցանել։ Սակայն 1236 թվականին մոնղոլ [[Մոլար Նուին]]ի հրոսակները հասնում են մինչև [[Տավուշ]], գրավում այն և կողոպտում քարայր-դպրոցն ու այնտեղ ապաստանած ժողովրդին։ Նրանք ուսուցչապետ Հովհաննես Վանականին և նրա աշակերտներից մի քանիսին, այդ թվում և Կիրակոսին, գերեվարում են։ Մի քանի ամիս անց փրկագնով Հովհաննես Վանականը ազատվում է, իսկ Գանձակեցին անմիջապես դիմում է փախուստի։ Գերեվարության ժամանակ նա ծանոթանում է մոնղոլ-թաթարական սովորույթներին, կենցաղային մանրամասներին, մասամբ նաև լեզվին, որոնց վերաբերյալ հետագայում բավականին նյութ է հաղորդել իր «Պատմություն Հայոց» աշխատության մեջ։
 
1236 թվականին վերստին հաստատվում է Նոր Գետիկում։ Այստեղ մնում է երկար ժամանակ։ 1260 թվականին նա դեռևս այստեղ էր. այդ է վկայում վանքի վիմագիր արձանագրությունը։
 
Գանձակեցին պարբերաբար եղել է մերձակա կենտրոնական վանքերում, այդ թվում և [[Հաղպատ]]ում, որտեղ էլ [[Վարդան Արևելցի|Վարդան Արևելցուն]] խնդրել է գրել «Մեկնութիւն Երգոց երգոյն» աշխատությունը։
 
Կիրակոս Գանձակեցին մինչև կյանքի վերջը զբաղվել է մատենագիտական աշխատանքով։ Մահացել է 1271 թվականի աշնանը, հավանաբար Նոր Գետիկի վանքում, որտեղ էլ թաղվել է։է<ref>{{cite book|author=|title=Հայ մշակույթի նշանավոր գործիչները. V-XVIII դարեր|publisher=Երևանի համալսարանի հրատարակչություն|location=|year=1976|page=էջ 296-297}}</ref>։
 
== Աշխատություններ ==