«Յակոբ Բյոմե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 43.
 
Աստված ոչ միայն զուտ հոգի է, այլ նաև «հավիտենական բնություն» - սրանով է, որ նա նախ և առաջ կենդանի հոգի է դառնում: Ողջ բնությունը աստվածային զորությունը շարունակ ծնելու տենչանքի և կարոտի մեջ է:
Աստված Բյոմեի համար հիմնազուրկ, ավելի ճիշտ` համա-հիմնային էություն է` Ungrund: Ungrund բառը <անհատակ> թարգմանելը կնշանակի այն թարգմանել սոսկ բառարանային նեղ իմաստով: Իրականում գերմաներեն un- նախդիրը ոչ միայն ժխտում, այլև սաստկացնում է իրենից հետո եկող բառահիմքի իմաստը: Ուրեմն` Աստված Բյոմեի համար - ողջ գոյավորի հիմնազուրկ հիմքն է և ոչ թե Ոչինչ, ավելի ճշգրիտ` նա ամեն ինչը և ոչ-ինչն է, բոլոր էությունների էությունը - Wesen aller Wesen: Ողջ բնությունը, ըստ Բյոմեի, ծնվում է ինչ-որ Մատրիցից (Matrix), որը ողջ գոյավորի սկզբնաբանումն է: Մատրիցային էությունները հավաքվում են Աստծո մեջ` իբրև հիմնազուրկ հիմքի, որը Բյոմեն բնութագրում է յոթը նշաններով, որոնցից հինգը զգայական են. ամենազոր, ամենագետ, ամենատես, ամենալուր, ամենահոտառու, ամենաճաշակ, ամենաշոշափ: Կենտրոնանալով Աստծո մեջ` նրանք այնուհետև ներհոսում են արարյալ աշխարհ: Անստեղծ Արարիչը ստեղծում է արարյալ աշխարհը ոչնչից, իսկ մի այլ դեպքում` ինքն իրենից,- Արարիչն ու արարյալը նույն բնույթն ունեն: Արդեն Իր` Աստծո մակարդակով տեղի է ունենում ճաքը, կազմալուծումը, չարացումը (Ergrimmtheit): Աստված (Աստվածությունը) չարչարանքի (Qual)պես ծորում է արարյալ աշխարհի վրա (այստեղ փոխաբերականորեն արտահայտված է Աստծուն ուրացած և ի Քրիստոս գնացող մարդկության էութենական տառապանքի գաղափարը), ինչից աճում է նշանավոր օնոմատոբանաստեղծական (այսինքն` սեմանտիկականորեն մոտիկ համահունչ բառերը)<ասույթը>, որը հայերեն չի թարգմանվում. die Qual quellt (բառացիորեն` տառապանքը հոսում է): Ճաքը Աստծո մեջ, երկնքում, համապատասխանում է Աստծուց պառակտված սատանայի մասին համադոգմատիկ պատկերացմանը: Աշխարհում հատվածական երևույթ-իրերի բազմակիությունը, ինչը գնալով ավելի ու ավելի է կոտորակվում, անկման արդյունք է, ինչը սկսվել է երկնքում: Մինչ աշխարհի արարումը սատանայի ըմբոստությամբ և Աստծուց պառակտմամբ սկսված այդ անկման նախախնամությունը ձգվում է երկրի վրա մարդու մեղսագործությամբ: Այդ անկանման մեջ հիմքն է մեղքի, ինչը կարող է թոթոփվել միայն ի Քրիստոս բարձրանալով, ով եկել է միասնությունը վերականգնելու և ցրիվ եկած մասերը Աստծո մեջ ի մի հավաքելու համար: Այդ անկում-վերականգնումին մասնակից են աշխարհարարման բոլոր ոլորտները` Որակները, Տարրերը և Ոգիները. ֆիզիկականը, քիմիականը, զգացմունքները, հոգևորը: Մեկը ծնվում է մյուսից և նույնպես <ծորում է> նրանից: Աստծո զորությունից` երկինքը, երկնքից` աստղերը, աստղերից` տարրերը, տարրերից` երկիրը և արարածները: ()
 
=== Չարը ===