«Ժաննա դ'Արկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 130.193.125.53 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Slava sahakyan մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
No edit summary
Տող 7.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է հավանաբար [[1412]] թ.թվականի [[հունվարի 6]]-ին՝ [[Ֆրանսիա]]յի հյուսիս-արևելքում գտնվող Դոմրեմի գյուղում՝ աղքատ գյուղացիների ընտանիքում։ Օժտված էր սուր մտքով, ողջախոհությամբ և, միաժամանակ, ոգևորելու ընդունակությամբ, սակայն կրթություն չի ստացել։ Մանկուց ականատես է եղել [[Հարյուրամյա պատերազմ]]ի ռազմական գործողությունների, քանի որ անգլիական և բուրգունդական զորքերը հաճախ էին ասպատակում Դոմրեմիի շուրջ ընկած տարածքները։ 13 տարեկանից Ժաննան լսել է «ձայներ» և տեսիլքներ է ունեցել, որոնցում նրան հայտնվում էին սրբեր և հրեշտակներ։ Մոլեռանդ կրոնապաշտ Ժաննա դ’Արկը հավատացել է, որ իրեն նախասահմանված է ազատագրել [[Ֆրանսիա]]ն։
 
[[1428]] թ.թվականին անգլո-բուրգունդական միացյալ զորքը պաշարեց [[Օռլեան]] քաղաքը։ Ֆրանսիայի գահի թագաժառանգ Շառլը փակվել էր Շինոնի ամրոցում և գրեթե ոչինչ չէր ձեռնարկում իր թագավորական լիազորությունների հաստատման համար։ Նույն ժամանակամիջոցին Ժաննան սկսում է հավատալ, որ իրեն երևացող տեսիլքները հրամայում են իրեն գնալ Օռլեան և մարտնչելով՝ վերջ դնել պաշարմանը։ Ժաննան դիմում է տեղական թագավորական զորքերի հրամանատար Ռոբեր դը Բոդրիկուրին՝ համոզելով նրան տրամադրել պահակազոր, որը կուղեկցի իրեն թագաժառանգի մոտ։ [[1429]] թ.թվականի [[մարտի 6]]-ին կայանում է Ժաննայի և թագաժառանգի հանդիպումը։ Սկզբում Ժաննային կասկածով են ընդունում, սակայն քիչ անց Շառլը հավատում է, որ նա ուղարկվել է Աստծո կողմից։ [[1429]] թ.թվականի ապրիլին թագաժառանգի կողմից տրամադրված զորքով Ժաննան շարժվում է Օռլեան և համառ մարտերի արդյունքում [[1429]] թ.թվականի [[մայիսի 8]]-ին վերացնում պաշարումը։ Նրա ղեկավարությամբ ֆրանսիական զորքերը մի շարք հաղթանակներ են տանում՝ հունիսի վերջին շարժվելով դեպի հյուսիս։ Ժաննայի և զորքերի ուղեկցությամբ Շառլը մտնում է [[Ռեյմս]] քաղաք, որի տաճարում [[1429]] թ.թվականի [[հուլիսի 17]]-ին կայանում է Շառլի թագադրության արարողությունը։ Նա գահ է բարձրանում [[Շառլ VII]] անունով։ =
 
== Մահ ==