«Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ 87.241.138.63 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Անահիտ Բաղդասարյան մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 1.
{{Արևմտահայերեն|Մոնղոլ-թասթարներու Տիրապետութիւնը Հայաստանի Մէջ}}<br />
{{Հայոց պատմություն}}
'''Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում''' հաստատվել է [[13-րդ դար]]ի ընթացքում։ Այն [[Հայոց պատմություն|հայոց պատմության]] մեջ [[Կենտրոնական Ասիա|կենտրոնասիական]] ցեղերի երկրորդ հարձակումն էր՝ [[Սելջուկ-թյուրքերի արշավանքները Հայաստան|սելջուկ-թյուրքերից]] հետո ([[11–րդ դար]])։
 
Մոնղոլների տիրապետությունը Հայաստանում վերջնականապես անկում է ապրել 14-րդ դարում, երբ Հայկական լեռնաշխարհը դարձել է թուրքմենական 2 ցեղախմբերի՝ [[Կարակոյունլուների տերություն|Կարակոյունլուների]], ապա՝ [[Ակկոյունլուների տերություն|Ակկոյունլուների տերության]] մասը։
 
== Զաքարյան իշխանապետություն ==
 
{{Հիմնական հոդված|Զաքարյան իշխանապետություն}}
[[11-րդ դար]]ում [[Մերձավոր Արևելք]]ն ասպատակած սելջուկ թուրքերը հիմնում են իրենց սուլթանություններն ու ամիրայությունները։ [[12-րդ դար]]ի ընթացքում [[վրաց Բագրատունիներ]]ի գլխավորությամբ հայ-վրացական բանակը ազատագրում է Արևելյան Հայաստանը՝ [[Այրարատ]], [[Գուգարք]], [[Տայք]], [[Սյունիք (նահանգ)|Սյունիք]] և [[Արցախ (նահանգ)|Արցախ]] նահանգները, ինչպես նաև [[Վասպուրական]]ի ու [[Ուտիք]]ի մի մասը։ Հայկական հողերը Վրաց թագավորության հովանու ներքո միավորվում են, և հիմնադրվում է [[Զաքարյան իշխանապետություն]]ը։
 
[[Զաքարե Բ|Զաքարե]] և [[Իվանե Ա|Իվանե]] եղբայրներին չհաջողվեց վերջնական ավարտին հասցնել Հայաստանի ազատագրության գործը։ Ուժեղ հակառակորդները՝ Հայաստանի հարավում [[Այուբյաններ]]ը, իսկ արևմուտքում [[Իկոնիայի սելջուկյան սուլթանություն|Իկոնիայի սելջուկները]], կասեցրին Զաքարյանների հետագա առաջխաղացումը։
 
Հայաստանի ազատագրված շրջանները դժբախտաբար Զաքարյան եղբայրների օրոք չվերածվեցին անկախ հայկական պետության և մաս կազմեցին Վրացական թագավորության։ Առանձին-առանձին գործող իշխանությունները թույլ էին և ի վիճակի չէին պաշտպանելու իրենց սահմանները թշնամիների ներխուժումներից։ Քոչվոր ժողովուրդների ճնշմանը դիմագրավելու մեծ հնարավորություններ չուներ նաև Վրաստանը, որը կորցրել էր երբեմնի հզորությունը։ Ուստի քաղաքական թատերաբեմում հայտնված մոնղոլները, մեկը մյուսի հետևից գրավելով բազմաթիվ երկրներ, շուտով սպառնացին Հայաստանին<ref>[http://www.findarmenia.com/arm/history/20/273/274 Մոնղոլների հայտնվելը Հայաստանում]</ref>։
 
== Մոնղոլների առաջխաղացում ==
 
Մոնղոլական ցեղերը, որոնք հայտնի էին նաև թաթար անվանումով, [[10-րդ դար|10]]-[[11-րդ դար]]երում քոչվորական կյանք են վարել ներկայիս [[Մոնղոլիա]]յի տարածքում և [[Արևելյան Սիբիր]]ի հարավային շրջաններում։ Մոնղոլների բնակության շրջանի բնապատմական պայմանները բնորոշում էին նրանց տնտեսության զարգացման խիստ որոշակի ուղղությունը՝ որպես քոչվորական անասնապահություն։ Առավել ուժեղ ցեղային միության անունով նրանք կոչվել են նաև [[թաթարներ]]։ Միմյանց դեմ կռվող ցեղերին միավորողն ու [[մոնղոլական կայսրություն|մոնղոլական կայսրության]] հիմնադիրը [[Չինգիզ խան]]ն էր ([[1155]]–[[1227]])։ Նրա ստեղծած տերությունը ներառել է [[Մոնղոլիա]]ն, [[Սիբիր]]ի հարավը, [[Չինաստան]]ի հյուսիսը, [[Միջին Ասիա]]ն։ Մայրաքաղաքը [[Կարակորում]]ն էր ([[1235]])։ Չինգիզ խանից հետո մեծ խան ընտրված որդու՝ [[Ուգեդեյ]]ի (Հոքաթայ) օրոք մոնղոլներն Արևելքում նվաճել են նաև [[Չինաստան]]ի հյուսիսը (1231–1234) և պատերազմ սկսել [[Կորեա]]յի դեմ։
[[Պատկեր:YuanEmperorAlbumGenghisPortrait.jpg|մինի|ձախից|[[Չինգիզ խան]]]]
 
[[1236]] թվականին մոնղոլական 150 հազարանոց բանակը, Չինգիզ խանի թոռ [[Բաթու խան]]ի գլխավորությամբ, ներխուժել է Կամա-Վոլգայի [[Բուլղարիա]], նվաճել այն, [[1237]] թվականին կռվել ալանների, ղփչաղների և [[Վոլգա]]յի միջին հոսանքի շրջանի ժողովուրդների դեմ, 1237–40 թվականներին նվաճել է Ռուսիայի իշխանությունները։
 
Տող 10 ⟶ 23՝
 
Մանգու (Մունքե) մեծ խանի օրոք նրա եղբայր Հուլավուն նվաճել է [[Իրան]]ը, [[Միջագետք]]ը ([[1256]]), [[1258]] թվականին՝ [[Բաղդադ]]ը (կործանել է [[Արաբական խալիֆայություն]]ը), ներխուժել [[Ասորիք]]։ Մեծ խան [[Խուբիլայ]]ի օրոք մոնղոլական արշավանքներն ուղղված էին Ասիայի արևելյան և հարավարևելյան երկրների դեմ։ Դեռևս [[1253]] թվականին մոնղոլները գրավել էին [[Տիբեթ]]ը։
[[Պատկեր:Mongol Empire map.gif|մինի|[[Մոնղոլական կայսրություն]]]]
 
[[1267]]–[[1279]] թվականներին նրանք նվաճել են Հարավային Չինաստանը, մինչև [[1273]] թվականին՝ [[Կորեա]]յի տարածքի մեծ մասը, [[1274]] և 1281 թվականներին երկու անհաջող արշավանք ձեռնարկել [[Ճապոնիա]]յի դեմ։ Մոնղոլական և չինական զորքերը [[1277]], [[1282]], [[1287]] թվականների արշավանքներից հետո գրավել են [[Բիրմա]]ն, սակայն [[1291]] թվականին վտարվել են այնտեղից։ Մոնղոլա-չինական զորքի և նավատորմի բազմաթիվ հարձակումները [[Վիետնամ]]ի վրա (1257–58, [[1284]]–[[1285|85]], [[1287]]–[[1288|88]] թվականներ) անհաջողության են մատնվել։
 
Տող 17 ⟶ 30՝
== Մոնղոլները Հայաստանում ==
 
Մոնղոլ-թաթարների տիրապետության ժամանակաշրջանում [[13-րդ դար]]ի 2-րդ տասնամյակում մոնղոլ-թաթարական հորդաները, նվաճելով [[Միջին Ասիա]]ն և [[Իրան]]ի հյուսիսային սարահարթերը, [[1220]]-[[1221]] թվականի ձմռանը Ջեբե-Նոյոնի և Սուբեդեյ Բահաթուրի գլխավորությամբ հետախուզական արշավանքներ են կատարել [[Հայաստան]] ու [[Այսրկովկաս]]։ 1220 թվականին 20 հազարանոց մոնղոլական առաջապահ հեծյալ բանակը մտավ [[Հայկական լեռնաշխարհ|Հայաստան]]։ Մոնղոլներն արդեն մոտենում էին վրաց մայրաքաղաք Տփղիսի (Թիֆլիսի) մատույցներին, երբ նրանց դեմ ելան հայ-վրացական զորքերը՝ վրաց թագավոր [[Գեորգի Լաշա]]յի (1191–1223) և [[Իվանե Ա|Իվանե աթաբեկի]] գլխավորությամբ։ Դարան մտած մոնղոլական զորամասը ճակատամարտի թեժ պահին հարվածեց թիկունքից և վճռեց մարտի ելքը։ Մոնղոլները շրջապատեցին հայ-վրացական բանակը և հաղթանակ տարած՝ հետ վերադարձավ։վերադարձավ<ref>[http://www.findarmenia.com/arm/history/20/273/274 Մոնղոլները Հայաստանում]</ref>։
[[Պատկեր:Geor mong aa.GIF|մինի|ձախից]]
 
[[1236]]–[[1245]] թվականներին մոնղոլական զորքերը գրավել են [[Այսրկովկաս]]ը, [[Հայաստան]]ը, [[Փոքր Ասիա]]ն՝ բացի [[Կիլիկիա]]յի հայկական պետության և [[Նիկիայի կայսրություն|Նիկիայի]] կայսրության տարածքներից։
 
Տող 24 ⟶ 37՝
 
Քոչվոր մոնղոլների ճանապարհին ընկած փոքր քաղաքները գրավելուց հետո նրանք պաշարեցին քաղաքամայր [[Անի]]ն։ Ռամիկները, հարձակվեցին և սպանեցին մոնղոլների պատվիրակներին։ Թշնամին գործի դրեց պաշարողական մեքենաները և քանդեց քաղաքի պարիսպները։ Մոնղոլները ներխուժեցին քաղաք և կոտորեցին մեծ թվով անեցիների։ Կենդանի մնացած բնակիչների մեծ մասը՝ արհեստավորներ, կանայք և մանուկներ, ստրկության վաճառվեցին։ Անիի ճակատագրին արժանացան [[Դվին]]ը, [[Կարս]]ը, [[Արմավիր]]ը և այլ քաղաքներ։
[[Պատկեր:Hetoum and Zabel.jpeg|մինի|[[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիայի]] [[Հեթում Ա|Հեթում]] թագավոր և [[Զաբել]] թագուհի]]
Մոնղոլ-թաթարները [[1242]]-[[1245]] թվականներին Բաչուի ղեկավարությամբ գրավել են Հայաստանի հարավարևմտյան նահանգները, որոնք պատկանում էին [[Իկոնիայի սելջուկյան սուլթանություն|Իկոնիայի սելջուկյան սուլթանությանը]]։ Սահմանագլխին նրանք պաշարեցին [[Կարին]] քաղաքը, որտեղ ապաստանել էր գավառի ամբողջ բնակչությունը։ Մոնղոլների հրամանով պաշարողների առաջին շարքում կռվում և մեծաթիվ զոհեր էին տալիս հայկական և վրացական զորքերը։ Երկու ամիս հետո միայն մոնղոլները ներխուժեցին քաղաք և կոտորեցին բնակչությանը։ 1244 թվականին գրավվեցին նաև Վասպուրականը, Տարոնը, Սասունը։Սասունը<ref>[http://www.findarmenia.com/arm/history/20/273/275 Հայաստանի նվաճումը]</ref>։
 
== Վարչական բաժանում ==
 
Վիլայեթները կազմված էին ռազմավարչական առավել փոքր միավորներից՝ թումաններից։ Հայաստանի տարածքն սկզբնապես մտցվել է Ատրպատականի կուսակալության մեջ, որը բաժանված էր վարչատնտեսական 5 միավորի՝ [[վիլայեթ]]ների՝
[[Պատկեր:Hasan-Jalal coat of arms.gif|մինի|ձախից|[[Հասան-Ջալալյաններ]]ի դրոշ]]
# [[Վրաստան|Արևելյան Վրաստանի]] թագավորություն և Զաքարյանների ավատ, իշխանություն ([[Այրարատ]], [[Սյունիք]], [[Գուգարք]]) կոչվել է Գյուրջիստանի վիլայեթ. Հայաստանի հյուսիսարևելյան շրջանները ներառում էին Գյուրջիստանի վիլայեթի 8 թումանից 3-ը այստեղ կառավարել են Զաքարյան տոհմի իշխանները, որոնք համարվել են մոնղոլների պետության ավատառուներ և վարչական կառույցի պաշտոնյաներ։
# [[Հայաստան]]ի հարավարևմտյան նահանգները՝ «[[Մեծ Հայք]]ի» վիլայեթ. արոտավայրերով հարուստ նահանգները դարձել են մոնղոլների ամառանոցներ ու ձմեռանոցներ և որպես բաժնեկալվածք տրվել մոնղոլ ավագանուն։ Մյուս նահանգների տարածքների մի մասը պետականացվել է, մի մասն էլ շնորհվել խանական տան անդամներին։ Հայկական նախկին իշխանություններից բեկորներ են պահպանվել [[Սասուն]]ում, [[Մոկք]]ում, [[Ռշտունիք]]ում ([[Թոռնիկյաններ]], [[Արծրունիներ]]), որոնք, ճանաչելով մոնղոլների գերիշխանությունը, պահպանել են իրենց ինքնուրույնությունը։
# [[Շիրվան]]՝ [[Աղվանք]]
# Առան և Մուղան՝ [[Կուր գետ]]ի հովիտ
# [[Ատրպատական]]։
 
Հուլավուների մայրաքաղաքը նախ Մարաղան էր, ապա՝ [[Թավրիզ]]ը։ Իշխանության կազմում էին [[Ատրպատական]]ը, [[Պարսկաստան]]ը, [[Վրաստան]]ը և [[Իրաք]]ը։
 
Բռնազավթված երկրները տնտեսապես նվաճելու և տեղական խոշոր ավատատերերի տնտեսական հզորությունը թուլացնելու նպատակով մոնղոլ-թաթարները [[1252]]-[[1259]] թվականներին ողջ կայսրությունում (Հայաստանում՝ [[1254]] թվականին) անցկացրել են աշխարհագիր։ Մինչև Ղազանխանի ([[1259]]-[[1304]] թվականներին) բարեփոխումները գոյություն չի ունեցել միասնական հարկման չափ, որը կամայականությունների ու չարաշահումների տեղիք է տվել։ Հայաստանի վիճակը վատթարացել է 14-րդ դարի սկզբին, երբ մոնղոլներն ընդունել են իսլամ և ուժեղացրել կրոնական ու հարկային ճնշումները։ Հայկական իշխանությունների՝ [[Զաքարյաններ]]ի, [[Վաչուտյաններ]]ի, [[Խաղբակյաններ|Խաղբակյան]]-[[Պռոշյաններ]]ի, [[Օրբելյաններ]]ի, [[Արծրունիներ]]ի, [[Հասան-Ջալալյաններ]]ի և մյուսների դերը 14-րդ դարի սկզբից քաղաքական ու տնտեսական կյանքում զգալիորեն թուլացել է։
 
== Անկում ==
Հայ իշխանական տներն սկսել են քայքայվել՝ իրենց տեղն աստիճանաբար զիջելով վաչկատուն վերնախավին։ Ստեղծված իրավիճակից փրկվելու համար հազարավոր հայեր տարագրվել են [[հայրենիք]]ից։ Երբեմնի բարգավաճ քաղաքները՝ [[Անի]]ն, [[Կարս]]ը, [[Դվին]]ը և այլն, [[13-րդ դար]]ի 1-ին կեսին վերածվել են գյուղերի, քայքայվել են քաղաքային կյանքն ու արհեստագործությունը։ Հայ և վրաց իշխանները 2 անգամ ([[1249]], [[1259]]-[[1261]] թվականներին) ապստամբել են մոնղոլական լուծը թոթափելու համար, սակայն անհաջող։
[[Պատկեր:Cilician Armenia-hy.svg|մինի|300px|աջից|[[Կիլիկյան Հայաստան]]]]
[[Մոնղոլներ]]ը դաժան հաշվեհարդար են տեսել ապստամբների և նրանց ղեկավարների՝ հայ իշխաններ Զաքարե Զաքարյանի, [[Հասան-Ջալալ]] Դոլայի, Վրաց Գոնդա թագուհու և ուրիշներ հետ։ [[13-րդ դար]]ի 90-ական թվականներից իշխանությունում սկսվել է քաղաքական և տնտեսական ճգնաժամ, իսկ [[1344]] թվականին այն դադարել է գոյություն ունենալուց։ Հայաստանն ընկել է հակամարտող մոնղոլ տիրակալների (Չոբանյաններ, Ջելաիրյաններ և այլն) իշխանության տակ։
 
Մոնղոլ-թաթարական քոչվոր, ավատատիրական տնտեսաձևի տիրապետությունը տևական ժամանակ կասեցրել է Հայաստանի տնտեսական և մշակութային զարգացումը։ Մոնղոլների մասին եզակի տեղեկություններ է հաղորդում պատմիչ [[Կիրակոս Գանձակեցի]]ն։ [[1236]] թվականին մոնղոլները գերել են պատմագրին, որը նրանց բանակում եղել է թարգմանիչ ու գրագիր։
 
[[1255]] թվականին [[Նիգ]] գավառի [[Վարդենիս]] գյուղում Գանձակեցին հանդիպել է [[Քուրդ Ա|Քուրդ]] իշխանի տանն իջևանած [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիայի]] հայոց թագավոր [[Հեթում Ա]]-ին և գրառել նրա հայտնած տեղեկությունները։ Հեթում Ա-ն վերադառնում էր [[Կարակորում]]ից, որտեղ [[Մանգու]] մեծ խանի հետ կնքել էր ([[1254]] թվական) [[հայ-մոնղոլական դաշինք]]։
 
[[14-րդ դար]]ի սկզբին ակնհայտ դարձավ, որ մոնղոլական պետությունն արագորեն դեպի կործանում էր գնում։ Հաճախակի դարձան գահակալական արյունահեղ ընդհարումները, կենտրոնական իշխանության դեմ ուղղված խռովությունները։ Շարունակվում էր պետության տնտեսական կյանքի քայքայումը, անկում էին ապրում քաղաքները։ [[14-րդ դար]]ի կեսերին մոնղոլական միասնական պետությունն արդեն փլուզվել էր, և nրա փլատակների վրա առաջացել էին բազմաթիվ անկախ իշխանություններ։ Ստեղծված քաղաքական ու տնտեսական քաոսի պայմաններում խիստ ծանրացավ բնակչության դրությունը։
 
Քրիստոնյաների նկատմամբ երբեմնի հանդուրժողական քաղաքականությունն այս շրջանում փոխարինվեց հալածանքներով։ Քանդվում էին հայկական եկեղեցիները, հայերին ստիպում էին [[իսլամ]] ընդունել։ Մոնղոլները, [[Արաբական արշավանքները Հայաստան|արաբների]] և [[Սելջուկ-թյուրքերի արշավանքները Հայաստան|սելջուկ-թյուրքերի]] նման, սկսեցին քրիստոնյաներից նույնիսկ գլխահարկ գանձել։ Խանի հրամանով բոլոր քրիստոնյաները պարտավոր էին հատուկ նշան կրել։
 
Դեռևս մոնղոլական նվաճումների շրջանում Հայաստան էին տեղափոխվել բազմաթիվ թուրքմենական ցեղեր, որոնք էապես համալրում էին մոնղոլական բանակը։ Նրանց տեղաշարժը դեպի Հայաստան շարունակվեց մոնղոլական տիրապետության ընթացքում, իսկ մոնղոլական պետության կործանումից հետո ավելի ուժեղացավ։ Թուրքմենները, որոնք սելջուկ-թյուրքերին ազգակից էին, հաստատվեցին Հայաստանի ավերված ու ամայացած շրջաններում և տեղական իշխողներից խլեցին իշխանությունը։
 
Թուրքմենական ցեղախմբերից [[Կարա-Կոյունլուների պետություն|կարա-կոյունլուները]] բռնությամբ տիրացան երկրի կենտրոնական շրջաններին և, խոշոր զինական ուժ ունենալով, ակտիվ միջամտում էին անգամ մոնղոլական պետությունում ծավալված գահակալական կռիվներին։ Հայաստանի հարավարևմտյան մասերում հաստատվեցին նրանց մշտական հակառակորդ [[Ակ-Կոյունլուների պետություն|ակ-կոյունլուները]]<ref>[http://www.findarmenia.com/arm/history/20/280/281 Մոնղոլական պետության քայքայումը]</ref>։
 
== Աղբյուրներ ==
* {{cite web
| url = http://www.wirade.ru/history/history_atlas_mong_imperii.html
| title = Атлас Монгольской империи онлайн
| accessdate = 2010-04-16
| archiveurl = http://www.webcitation.org/61FwuNvX3
| archivedate = 2011-08-27
}}
* [http://www.legendtour.ru/rus/mongolia/text/weatherford_genghis_khan.pdf Д.Уэзерфорд — Чингисхан и рождение современного мира]
* [http://www.litmir.net/br/?b=160749&p= Д.Уэзерфорд Чингисхан и рождение современного мира]
* [http://www.tomovl.ru/century13.html Завоевание Руси татаро-монголами. Интерактивная карта]
* [http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1407 Մոնղոլական նվաճումները և Հայաստանը]
 
== Ծանոթագրություններ ==
Մոնղոլ-թաթարները [[1242]]-[[1245]] թվականներին Բաչուի ղեկավարությամբ գրավել են Հայաստանի հարավարևմտյան նահանգները, որոնք պատկանում էին [[Իկոնիայի սելջուկյան սուլթանություն|Իկոնիայի սելջուկյան սուլթանությանը]]։ Սահմանագլխին նրանք պաշարեցին [[Կարին]] քաղաքը, որտեղ ապաստանել էր գավառի ամբողջ բնակչությունը։ Մոնղոլների հրամանով պաշարողների առաջին շարքում կռվում և մեծաթիվ զոհեր էին տալիս հայկական և վրացական զորքերը։ Երկու ամիս հետո միայն մոնղոլները ներխուժեցին քաղաք և կոտորեցին բնակչությանը։ 1244 թվականին գրավվեցին նաև Վասպուրականը, Տարոնը, Սասունը։
{{ծանցանկ}}
 
{{ՀՀ2012}}
<br />
 
[[Կատեգորիա:Մոնղոլական կայսրություն]]