«Իշեմիկ կաթված»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: փոխարինվեց: իր մեջ ներառ → ներառ oգտվելով ԱՎԲ
Տող 9.
Կաթվածներին բնութագրական ախտանիշներն են հանկարծակի փայտացումը, թմրածությունը, թուլությունը, հատկապես մարմնի մի կողմում, ինչպես նաև խոսելու և ընկալելու վատացում, տեսողության խանգարում, քայլելու դժվարացում, գլխապտույտ, հավասարակշռության և կորդինացիայի կորուստ։ Կաթվածների ախտորոշումը կատարվում է համակարգված մոտեցմամբ և ներառում է նյարդաբանական հետազոտություն, արյան և [[Ուղեղ-ողնուղեղային հեղուկ|ողնուղեղային հեղուկի]] կենսաքիմիական ստուգում, ինչպես նաև դոպլերային և անգիոգրաֆիկ հետազոտություն, [[Համակարգչային շերտագրություն|համակարգչային տոմոգրաֆիայի]] և գլխուղեղի [[Մագնիսառեզոնանսային շերտագրություն|միջուկային մագնիսային ռեզոնանսային սկանավորում]] (American Heart Association Scientific statement, 2001; National Institutes of Health, 2003; Russian Stroke Center, 2003; Schellinger and Fiebach, 2003)։
 
Կաթվածների որևէ տիպով հիվադանալու հաճախականությունը տարիքի հետ փոխվում է։ Մինչև 50 տարեկան մարդկանց մոտ ԻԿ և ՀԿ հիվանդանալու հաճախականությունը համեմատաբար հավասար է, իսկ 50 և ավելի տարիք ունեցող հիվանդների 80% մոտ հանդիպում է ԻԿ-ը (Bamford et.al.1990(a))։
 
== Կաթվածի ռիսկի գործոնները ==