«Մասնակից:Edojanjan/Ավազարկղ Դ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Masaccio expulsion-1427.jpg|thumb|200px|[[Մազաչչո|Մազաչչոյի]] որմնանկարը [[Բրանկաչի կապելայումկապելլա|Բրանկաչչի կապելլայում]], 1426-1427]]
'''Ադամի և Եվայի արտաքսումը դրախտից''', [[Աստվածաշունչ|աստվածաշնչյան]] ավանդության՝ [[Մեղսանկում|մեղսանկմանը]] հաջորդող դրվագ [[Ծննդոց]] գրքից:
== Սկզբնաղբյուրները և մեկնաբանությունները ==
Համաձայն [[ապոկրիֆ]] [[Հոբելյանների Գիրք|Հոբելյանների Գրքի]], մինչև մեղսանկումը [[Ադամ|Ադամն]] ու [[Եվա|Եվան]] դրախտում ապրել են յոթ տարի:
 
Մեղսանկումից հետո Աստված նզովում է (Ծննդ. 3:14-19).
Տող 13.
{{Քաղվածք|Տեր Աստված ասաց. «Ահա Ադամը դարձավ մեզ նման մեկը, նա գիտի բարին և չարը: Արդ, գուցե նա ձեռքը մեկնի, քաղի կենաց ծառից, ուտի և անմահ դառնա»: Եվ Տեր Աստված արտաքսեց նրան բերկրության դրախտից, որպեսզի նա մշակի այն հողը, որից ստեղծվել էր: Աստված դուրս հանեց Ադամին, բնակեցրեց բերկրության դրախտի դիմաց և հրամայեց քերովբեներին ու բոցեղեն սրին շուրջանակի հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները:|Ծննդ. 3:22-24}}
 
[[Միդրաշ Ռաբբա|Միդրաշ Ռաբբայի]] մի մեկնություն ասում է. Ասաց ռաբբի Աբա բար Կագանան. Բացեց նրան Սուրբը, օրհնյալ է Նա, ապաշխարության դռները: «Եվ հիմա՞», հարց տրվեց, ասես՝ «Իսկ հիմա ի՞նչ»: Աստված ակնարկում է, որ իրավիճակը դեռ վերականգնելի է, սպասելով, որ մարդը ապաշխարություն կցուցաբերի; Սրան Ադամը բացասաբար է պատասխանում, ինչի հետևանքով նրան արգելվում է ուտել Կենաց ծառից: Միայն ապաշխարությունից հրաժարվելուց հետո (և ոչ թե հենց մեղքից հետո) Ադամը դադարեց հավիտենական կյանքին արժանի լինելուց:
 
[[Միրչա Էլիադե|Միրչա Էլիադեի]] կարծիքով ոսկեդարի առասպելաբանությունը ծագում է [[Նեոլիթյան հեղափոխություն|նեոլիթյան հեղափոխության]] ժամանակներից, երբ մարդկությունը հավաքչությունից ու որսորդությունից անցում կատարեց երկրագործության ու անասնապահության:
 
Փոխաբերական իմաստով՝ արտաքսում իդեալական վայրից կատարած հանցանքի համար:
Տող 21.
=== Հրեղեն սրով հրեշտակ===
[[Պատկեր:Creation-and-the-expulsion-from-the-paradise-11291.jpg|thumb|[[Ջիովաննի դի Պաոլո]], ''«Դրախտից արտաքսումը»,'' [[Մետրոպոլիտեն թանգարան]], 1445]]
Երբեմն համարվում է, որ սրով զինված [[Քերովբեներ|քերովբեն]] եղել է [[Միքայել Հրեշտակապետ|Միքայել հրեշտակապետը]]: Ուղղափառ սրբապատկերներում այս դրվագը ներառված է նրա վարքաբանական խորհրդանշանների մեջ: Սրբապատկերներում Միքայել հրեշտակապետի [[Լուսապսակ|լուսապսակը]] բաղկացած է բույսի տեսքով զարդարանքից, որը խորհրդանշական կերպով ցույց է տալիս, որ նա երկնային պահապան է՝ կանգնած դրախտի դարպասների մոտ: [[Ջոն ՄիլտոնըՄիլթոն|Ջոն Միլթոնը]] իր [[Կորուսյալ դրախտ|«Կորուսյալ դրախտ»]] պոեմում հետևում է միևնույն մեկնությանը՝ Միքայելին՝ որպես քերովբեների խմբի գլխավորի, ուղարկելով նախածնողներին դրախտից արտաքսելու առաքելությունը կատարելու:
{{quotation|[[Պատկեր:Giusto de' menabuoi, adamo ed eva, 1376-78, battistero di Padova.jpg|thumb|180px|left|Ջ. դե Մենաբուոնի, որմնանկար Պադուական մկրտարանում, 1376-1378]] Հրեշտակապետը ակնթարթորեն ճամփա ընկավ,
:Իր հետ Քերովբեների շողշողուն զորքը,
Տող 28.
:Բազմաչյա են, նրանց մարմիններն ամենուր
:Պատված են անհամար աչքերով}}
Այս ավանդության ակունքները այդքան էլ պարզ չեն: «[[Նիկոդիմոսի ավետարան|Նիկոդեմոսի ավետարանում]]» Միքայելը հիշատակվում է որպես մեկը, ով դրախտի դարպասների առջև երևացել է [[Սեթ (աստվածաշնչյան կերպար)|Սեթին]], բայց չի գրված, որ նա դրախտի դարպասների պահապանն է: Միքայելի՝ Սեթին երևալու մասին գրված է նաև [[Ոսկե առասպել|«Ոսկե առասպելում»]]:
 
Բացի այդ, ըստ ուղղափառ Եկեղեցու Ավանդության, մեղսանկումից և Աստծո կողմից Ադամի արտաքսումից հետո Դրախտը հսկելու նշանակվեց [[Ուրիել հրեշտակապետ|Ուրիել հրեշտակապետը]], որի անունը նշանակում է «Աստծո կրակ»: Ուղղափառ եկեղեցու սրբանկարչության կանոնով այդ հրեշտակապետը «պատկերվում է աջ ձեռքում, կրծքի առջև պահած մերկացած սուրը , իսկ ձախում՝ հրե բոցը»:
 
Մի շարք ավանդություններում որպես նախածնողներին դրախտից արտաքսած և բարու ու չարի իմացության ծառը հսկելու կարգված հրեշտակ է հիշատակվում հրեշտակապետ [[Հոփիել հրեշտակապետ|Հոփիելը]]:
 
Միջնադարյան խորհրդաբանության մեջ Արտաքսման խորհրդանշանները դարպասներն էին:
Տող 38.
=== Հայ Առաքելական եկեղեցում ===
[[Պատկեր:5part-icon-Dismas.jpg|thumb|<center>Խելամիտ ավազակը դրախտում: Ավազակին դիմավորում են Ենոքը և Եղիա մարգարեն. աջից՝ հրեղեն սրով քերովբեն, որը հսկում է դրախտը</center>]]
[[Հայ առաքելական եկեղեցի|Հայ Առաքելական եկեղեցում]] դրախտից արտաքսումը հիշատակվում է [[Մեծ պահք|Մեծ պահքի]] ընթացքում՝ [[Բուն բարեկենդան]]ին հաջորդող կիրակի օրը: Այդ օրը կոչվում է [[Արտաքսման կիրակի]]: Բարեկենդանը խորհրդանշում է դրախտային, երջանիկ կյանքը, որին հաջորդում է մարդու անկումը և արտաքսումը: Կոստանդնուպոլսի հայոց պտրիարք [[Շնորհք Գալուստյան|Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանը]] գրում է. {{Քաղվածք|Աստված անիծեց օձին, անիծեց կնոջն ու անիծեց տղամարդուն: Նրանց համար նախապես բնական սովորույթները՝ սողալ, ծնել, աշխատել, հանկարծ վերածվեցին պատժի, և խանգարվեց նաև այն ներդաշնակ հարաբերությունը, որ կար մարդու և Աստծո միջև և ապա՝ բնության և մարդու միջև: Բանական և անբան կենդանական աշխարհների միջև թշնամություն մտավ. մարդը՝ գազաններին և գազանները մարդուն թշնամի դարձան:|Շնորհք արք. Գալուստյան, «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան»}}
 
=== Ուղղափառության մեջ ===
[[Ռուս Ուղղափառ եկեղեցի|Ռուս Ուղղափառ եկեղեցում]] Ներման Կիրակին (Մեծ պահքից առաջ վերջին կիրակին) կոչվում է նաև ''Ադամի արտաքսման հիշատակում'': Այդ օրը գիշերային հսկման երգեցողություններում երգվում է այն մասին, թե ինչպես էր Ադամը նստել դրախտի դիմաց և լալիս իր մեղքերն արդեն ուշացած արցունքներով:
 
== [[Մեսիա|Մեսիական]] մարգարեությունը ==
[[Պատկեր:Garden of eden mosaic.jpg|thumb|Բյուզանդական խճանկար, Պալերմո, Սիցիլիա]]
Այս դրվագում ձևավորված է Քրիստոսի մասին [[Հին Կտակարան|հինկտակարանյան]] ամենավաղ մարգարեությունը.
{{Քաղվածք|Թշնամություն պիտի դնեմ քո և այդ կնոջ միջև, քո սերնդի ու նրա սերնդի միջև: Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը:|Ծննդ. 3:15}}
Այս արտահայտությունը մեկնվում է որպես Աստծո կողմից սատանայի դատապարտում և նախածնողների մխիթարություն՝ խոստումով, որ ինչ-որ մի ժամանակ «Կնոջ սերունդը» (այսինքն [[Հիսուս|Քրիստոսը]]) կջախջախի օձի՝ նրանց գայթակղեցնողի «գլուխը»: Սակայն այդ ամենով հանդերձ հենց Կնոջ սերունդը կտուժի օձից, որը պիտի «խայթի Նրա գարշապարը», այսինքն՝ պատճառի ֆիզիկական տանջանքներ: Քրիստոնյա աստվածաբանները այստեղ ընդգծում են այն, որ Մեսիան կոչվում է «Կնոջ սերունդ», որն, իրենց կարծիքով, արդեն ցույց է տալիս նրա ոչ սովորական ծնունդը կնոջից, որը Մեսիային ծնելու է առանց տղամարդու մասնակցության (այսինքն՝ [[Մարիամ Աստվածածին|Կույս Մարիամը]]): «<nowiki/>[[Օնկելոսի]] և Հովնաթանի [[թարգում|թարգումների]] ([[Մովսես մարգարե|Մովսեսի]] գրքերի հնագույն մեկնություն-վերապատումներ) վկայությամբ հրեաները Կնոջ սերնդի մասին մարգարեությունը միշտ վերագրել են Մեսիային»: Ինչպես ընդունված է քրիստոնեությունում, այդ մարգարեությունն իրականացել է այն ժամանակ, երբ Հիսուս Քրիստոս, մարմնապես չարչարվելով խաչի վրա, ջախջախեց սատանային՝[[Սատանա|սատանային]]՝ այդ «հին օձին», այսինքն նրանից վերցրեց մարդու վրա ունեցած ամեն իշխանություն:
 
== Պատկերագրական արվեստում ==
[[Պատկեր:Temptation and Fall-Sistine Chapel Ceiling.jpg|thumb|Микеланджело.Միքելանջելո, Фрескаորմնանկար, вՍիքստինյան Сикстинской капеллеկապելլա]]
[[Պատկեր:Izgnanie iz raya.jpg|thumb|left|РусскаяՌուսական фрескаորմնանկար, XVIII в. դար, ЦерковьՀովհաննես ИоаннаՆախակարապետի Предтечи вեկեղեցի, Рощенье.Ռոշչենիե]]
Իտալական [[Վերածնունդ|վերածննդի]] արվեստում ամենանշանավորը համարվում է [[Մազաչչո|Մազաչչոյի]] որմնանկարը [[Բրանկաչիի կապելայումկապելլա|Բրանկաչիի կապելլայում]] ոչ միայն նրա համար, որ նա իր ժամանակաշրջանում առաջինն էր, որ համարձակվեց պատկերել մերկ մարմիններ, այլև շնորհիվ իր կերպարների չափազանց զգացմունքային արտահայտման և դիմախաղի:
 
Ուշ վերածննդի շրջանում այս դրվագը պատկերել է [[Միքելանջելո|Միքելանջելոն]] [[Սիքստինյան կապելայիկապելլա|Սիքստինյան կապելլայի]] պատերին:
 
Ուղղափառ սրբանկարչության մեջ այս պատմությունը կարելի է գտնել հինկտակարանյան այլ դրվագների կողքին. օրինակ՝ Միքայել հրեշտակապետի և Հինկտակարանյան Երրորդության սրբապատկերում, ինչպես նաև տաճարների որմնանկարային շարքերում:
Տող 62.
''Դրախտից արտաքսում'' թեմայով դրվագազարդ թիթեղներ են պատրաստվել լավագույն վարպետ-դրվագողների կողմից. ինչպես Դյուրերի, այնպես էլ՝ Դորեի:
 
XIX դարի ֆրանսիացի նկարիչ-ակադեմիստները այս պատմությունը մեկնաբանում էին թեթև էրոտիզմի ոգով, որովհետև այն թույլ էր տալիս պատկերել Եվայի մերկ մարմինը ([[Ալեքսանդր Կաբանել|Կաբանել]]):
 
XX դարի ռուսական արվեստում արժե նշել [[Նատալյա Գոնչարովա|Գոնչարովայի]], [[Մարկ Շագալ|Շագալի]], [[Կուզմա Պետրով-Վոդկին|Պետրով-Վոդկինի]], [[Իլյա Գլազունով|Իլյա Գլազունովի]] նկարները:
 
== Զանգվածային մշակույթում ==
* ''«Դրախտից արտաքսում»'', անվանում, որը գրողները հաճախ են իրենց գրքերի համար որպես վերնագիր վերցնում (Պավել Զագրեբալնի, Ելենա Բլագովա): Այս վերնագիրն ուներ նաև Արծաթե դարի մի պիես, որն ըստ [[Աննա Ախմատովա|Ախմատովայի]] վկայության, դրված էր «Թափառական Շան» մեջ:
* ''«Դրախտից արտաքսում»'', 1994 թվականի ֆիլմ, նույն անվանումով 2004 թվականին նուդիստական ժապավեն չեխ ռեժիսոր Վերա Խիտիլովայից:
* ''«Դրախտից արտաքսում»'', ժամանակակից նկարիչ Անդրեյ Ուստինովի ցուցադրություն: