«Գլաձորի համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 32.
'''Գլաձորի համալսարան''', 13-14-րդ դարերի նշանավոր հայկական կրթօջախ, իր ժամանակի կրոնական, հասարակական, քաղաքական, փիլիսոփայական, նաև ստեղծագործական մտքի զարգացման կենտրոն։ Ժամանակակիցների կողմից անվանվել է «Երկրորդ Աթենք պանծալի», «Մայրաքաղաք իմաստության», «Գերահռչակ համալսարան»։ Միջնադարյան Հայաստանի հոգևոր, գիտական և հասարակական կյանքում ունեցել է մեծ դեր ու նշանակություն։ Այստեղ են բարձրագույն կրթություն ստացել, գործել և ստեղծագործել այդ ժամանակի անվանի հայ մտավորականներ [[Ներսես Մշեցի]]ն, [[Եսայի Նչեցի]]ն, Հովհաննես Օրբելը, [[Մխիթար Սասնեցի]]ն, Ստեփանոս Տարսայիճը, [[Հովհան Որոտնեցի|Հովհաննես Որոտնեցին]], [[Խաչատուր Կեչառեցի]]ն, [[Թորոս Տարոնացի]]ն, [[Ավագ]]ը, [[Մոմիկ]]ը և այլք։
 
Այս նշանավոր հայ միջնադարյան ուսումնագիտական կենտրոնի պատմության և նշանակության բազմաթիվ հարցերի ուսումնասիրմամբ և վերհանմամբ զբաղվել են անվանի գիտնականներ [[Ղևոնդ Ալիշան]]ը, Գ. Հովսեփյանը, Լ. Խաչիկյանը, Ա. Մովսիսյանը, Ա. Ավետիսյանը, Լ. Խաչերյանը, Փ. Անթաբյանը, Էմ. Պիվազյանը, Ս. Բարխուդարյանը, Ա. Աբրահամյանը, Ա. Մաթևոսյանը, Ի. Ղարիբյանը։ 1970-1971 թթ.թվականներին [[Երևանի պետական համալսարան]]ի հնագիտության, աղբյուրագիտության և ազգագրության ամբիոնի նախաձեռնությամբ և Ի. Ղարիբյանի ղեկավարությամբ պեղումներ կատարվեցին [[Վայոց ձոր]]ի Սբ. Ստեփանոս վանքի մոտակայքում, որի ընթացքում բացվեցին Գլաձորյան համալսարանի հետքերը։
 
Գլաձորը որպես «Աթենք պանծալի» հիշատակվում է Մատթեոս գրչի կողմից 1283-1284 թվականների (Վիեննայի [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան միաբանության]] մատենադարանի № 571) ձեռագրում։ Սակայն մի շարք հիշատակություններում ուսումնական կենտրոնի հիմնադրումը կապում են 1279-1281 թթ.թվականների ժամանակահատվածի հետ՝ [[Թանահատի վանք]]ի հիմնադրման (1279 թ.թվական), ապա նաև համալսարանի առաջին ուսուցչապետ [[Ներսես Մշեցի|Ներսես Մշեցու]] [[Մշո Առաքելոց վանք]]ից տեղափոխվելու և գլաձորյան դպրության կենտրոնը հիմնադրելու թվականի հետ (1280 թ.թվական
 
== Պատմություն ==