«Գալիլեո Գալիլեյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 66.
Ամբողջ աշխարհում, մինչ եկեղեցու հետ Գալիլեյի բախումը, կրթված մարդկանց մեծամասնությունը հարում էր կամ արիստոտելյան երկրակենտրոն համակարգին, համարելով, որ Երկիրը Տիեզերքի կենտրոնն է և բոլոր եկնային մարմինները պտտվում են Երկրի շուրջը<ref>{{cite book |last=Blackwell |first=Richard |title=Galileo, Bellarmine, and the Bible |date=1991 |publisher=University of Notre Dame Press |location=Notre Dame |isbn=978-0-268-01024-9 |page=25 |url=https://books.google.com/books/about/Galileo_Bellarmine_and_the_Bible.html?id=MHnwAAAAMAAJ}}</ref> կամ էլ [[Տիխո Բրահե|Տիխո Բրահեյի]] առաջարկած [[Տիխոյան համակարգ|Տիխոյան համակարգին]], որը արևակենտրոն ու երկրակենտրոն համակարգերի միավորումն էր, ըստ որի Տիեզերքի կենտրոնում Երկիրն էր, նրա շուրջը պտտվում էին Արեգակն ու Լուսինը, իսկ մնացած, այն ժամանակ հայտնի, հինգ մոլորակները պտտվում էին Արեգակի շուրջը:{{sfn|Hannam|2009|pp=303-316}}
Գալիլեյան գրառումների և հելիոցենտրիկ համակարգի ընդդիմությունը նրաց դեմ միավորեցին գիտական և հոգևոր փաստարկներ: Գիտական ընդդիմությունը սերում էր Տիխո Բրահեյից և ուրիշներից, և առաջնորդվում էր այն փաստով, որ եթե հելիոցենտիկությունը ճիշտ լիներ, ապա յուրաքանչյուր տարի պետք է դիտվեր [[Պարալաքս|աստղային պարալաքս]], որը մինչ այդ ոչ մի անգամ չէր դիտվել: Կոպեռնիկոսը և Արիստրախը ճիշտ էին նկատել, որ պարալաքսը այնդան չնչին էր, որովհետև աստղերը հեռու էին: Սակայն Տիխոն հակառակվեց, ասելով, որ աստղերը ունեյին չափելի անկյունային չափեր, և եթե աստղերը այդչափ հեռու լինեին և նրանց տեանելի չափերը համընկնում է նրանց ֆիզիկական չափերի հետ, ապա նրանք շատ ավելի մեծ կլինեինն Արեգակից: Տիխոյի համակարգում աստղերը ավելի հեռու էին քան Սատուռնը, իսկ Արեգակն ու աստղերը դիտարկված էին ըստ իրենց չափերի<ref name="Graney and Danielson, 2014">Graney and Danielson ([[#CITEREFGraneyDanielson2014|2014]]).</ref>:
Հոգևոր ընդդիմությունը հելիոցենտիկությանը հակադրվում էր աստվածաշնչյան [[Սաղմոններ|Սաղմոսներով]]՝ 93:1, 96:10, այդ թվում այն տեքստը, որտեղ ասվում է, որ «երկիրը ամուր դրված է և այն հնարավոր չէ շարժել»: Նույն կերպ 104: 5 Սաղմոսը ասում է՝ «Աստված դրել է երկիրը իր հիմքերի վրա, այնպես, որ այն հնարավոր չլինի շարժել»: Այնուհետև ասվում է, որ «արևը դուրս է գալիս, պտտվում և վերադառնում իր տեղը»<ref name="Bellarmine quote">[[#Reference-Brodrick-1965|Brodrick (1965, c1964, p. 95)]] quoting [[Robert Bellarmine|Cardinal Bellarmine's]] letter to [[:it:Paolo Antonio Foscarini|Foscarini]], dated 12 April 1615. Translated from [[#Reference-Favaro-1890|Favaro]] [http://moro.imss.fi.it/lettura/LetturaWEB.DLL?VOL=12&VOLPAG=171 (1902, 12:171–172)] {{it icon}}.</ref>:
Գալիլեյը պաշտպանում էր իր արևակենտրոն համակարգը իր 1609 թվականի ('[[Sidereus Nuncius]]' '1610) աստղադիտական դիտումներով: 1613 թվականի դեկտեմբերին Ֆլորենցիայի բարձրագույն իշխանուհի Կրիստինան վիճաբանեց Գալիլեյի հետևորդներից մեկի՝ [[Բենեդետո Կաստելի|Բենեդետո Կաստելիի]] հետ: Մորիս Ֆինոկիարոյի խոսքերով, դա տեղի ունեցավ ընկարական և սիրալիր մթնոլորոտում և հետաքրքրասիրության հողի վրա: Այս միջադեպի տպավորության տակ Գալիլեյը Բենեդետո Կաստելիին ուղղված նամակում գրեց, որ հելիոցենտրիկությունը բնավ չի հակասում աստվածաշնչյան պնդումներին և որ Աստվածաշունչը հանդիսանում է հավատքի և բարոյականության հեղինակություն և ոչ գիտության: Նամակը չտպագրվեց, սակայն լայնորեն տարածվեց:
 
=== Պադովա (1592-1610) ===