«Ագաթանգեղոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 25.
 
Նորայր Բյուզանդացին այդ երկերը անվանեց առանձին «դաս»։ Հայագետ Թոռնյանը Ագաթանգեղոսին է վերագրում այդ «դասի» բոլոր գրական հուշարձանները։ Ագաթանգեղոսի ֆրանսերեն թարգմանիչ Վ. Լանգլուան հանգեց այն կարծիքին, որ նա չէր կարող ապրել IV դարում և լինել աշխարհիկ գործիչ (քարտուղար), սակայն չփորձեց ժխտել Ագաթանգեղոսի բնագիրը հունարեն գրված լինելու վարկածը։
[[Պատկեր:Agathangelos, History of St. Gregory and the Conversion of Armenia (Ագաթանգեղոս, Պատմութիւն Հայոց).jpg|մինի|Ագաթանգեղոսի՝ 1709-1710 թվականներին [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]] տպագրված «Հայոց պատմության» նմուշը, որը պահվում է [[Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան]]<nowiki/>ում]]
 
Բանասերների մի այլ խումբ (Հերման Ալֆրեդ Գուտշմիդ և ուրիշներ) կասկածի ենթարկեց Ագաթանգեղոսի անունը, որ զոյություն ունի միայն հայկական խմբագրության մեջ։ Այդ խումբը «Ագաթանգեղոս» անունը համարում է ոչ թե հատուկ անուն, այլ մի բառ, որի ստուգաբանական իմաստը պետք է համապատասխաներ Հայաստանում տեղի ունեցած պատմա–քաղաքական իրադարձության իմաստին, այսինքն ''Agatangelos'' – բարի հրեշտակ, ըստ ֆունկցիոնալ նշանակության՝ բարի հրեշտակություն, ինչպես՝ evangelia - ավետարան և այլն։ Բայց Գուտշմիդը տարբեր խմբագրությունների համեմատական ուսումնասիրությամբ հաստատեց, որ Ագաթանգեղոսի բնագիրը հայերեն է, իսկ հունարենը՝ նրա թարգմանությունը։