«Թռչուններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
դասագրքից պատճենված նյութի հեռացում
Տող 52.
 
Թռչունների արտաքին տեսքը պայմանավորված է նրանց թռչելու ունակությանբ: Գոյություն ունեն համեմատաբար քիչ քանակի(մոտ 60 տեսակ) չթռչող կամ համարյա չթռչող թռչուններ:
 
== Կմախք և մկանունք ==
Թռչունների կմախքը կազմված է գլխի, իրանի և վերջույթների բաժիններից։ կմախքի ոսկորներն ամուր են և թեթև։ Դրանց մի մասը սնամեջ է և լցված է օդով։ Լավ է զարգացած թռչունների գանգի ուղեղային բաժինը՝ գանգատուփը և ակնակապիճները։ Ողնաշարը կազմված է պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային և պոչային բաժիններից։ Պարանոցը կազմված է 9-25 միմյանց հետ շարժուն միացած ողերից։ Թռչունները կարող են գլուխը շրջել 180°-ով, իսկ բվերը՝ նույնիսկ 270։ Կրծքային բաժնի ողերը սերտաճել են միմյանց։ Դրանց են ամրացած կողերը։
 
Յուրաքանչյուր կող կազմված է միմյանց հետ հոդավորված՝ վերին մասը շարժուն ձևով միացած է ողնաշարին, իսկ ստորին մասը՝ կրծոսկրին։ Գոտկատեղի և սրբանի ողերը նույնպես սերտաճել են և իրանի համար հուսալի հենարան են։ Ժամանակակից թռչունների մեծ մասի կրծոսկրն ունի ողնուց, որի աջ և ձախ կողմերից ամրացած են թռիչքին մասնակցող կրծքամկանները։ Թռչունների իրանի ողերը քիչ շարժուն են, որն ամուր հենարան է թևերի համար։ Սրբոսկրն առաջացել է գոտկային, սրբանային և պոչային մի քանի ողերի սերտաճումից։ Սրբոսկրին սերտաճել են նաև 3 զույգ կոնքոսկեր։ Ողնաշարի պոչային մասը կազմված է 6-9 սերտաճած ողերից, այն վերջանում է պոչուկի ոսկրով, որին ամրանում են պոչի փետուրները։
 
Առջևի վերջույթների գոտին կազմված է երեք զույգ ոսկրերից՝ կտցոսկրից, թիակոսկրից և անրակներից։ Անրակներն առջևի ծայրով միացած են միմյանց և առաջացնում են աղեղ։ Առջևի վերջույթների՝ թևերի կմախքը կազմված է բազուկոսկրից, նախաբազկի երկու ոսկրերից՝ ճաճանչոսկրից և արմունկոսկրերից, դաստակի մի քանի ոսկրերից և երեք թերզարգացած մատներից, որոնցից լավ է զարգացած միջին՝ 3-րդ մատը (2 ֆալանգներով)։ Նախադաստակի և դաստակի մի քանի ոսկրեր միաձուլվել են և առաջացել է ճարմանդ, որին ամրանում են թափափետուրները։
 
Ետևի վերջույթների գոտին՝ կոնքը, կազմված է 3 զույգ սերտաճած ոսկրերից։ Կոնքոսկրերի կողքերին կան հոդափոսիկներ, որոնց շարժուն ձևով հոդավորված են ետևի վերջույթները։ Ետևի վերջույթների կմախքը կազմված է ազդրոսկրերից, երկու միաձույլ սրունքի ոսկրերից, կրնկաթաթից և մատներից։ Թռչունների ոտքերն ունեն չորս մատներ, որոնցից 3-ը ուղղված են դեպի առաջ, մեկը՝ ետ։
 
Թռչուններն ունեն լավ մասնագիտացված մկաններ, որոնք ապահովում են բարդ շարժումները և թռիչքը։ Մկանների հիմնական զանգվածը կազմում են կրծոսկրին և բազուկին ամրացած 2 մեծ կրծքամկանները, որոնք կազմում են մարմնի զանգվածի 1/5 մասը։
 
Կրծքի մեծ մկանների ֆունկցիան՝ թռչունների թևերի իջեցումն է։ Կրծքի մեծ մկանները տակ գտնվում են անհամեմատ փոքր ենթանրակային մկանները, որոնք մասնակցում են թևերի բարձրացմանը։ Լավ են զարգացած նաև թռչունների հետևի վերջույթների՝ ոտքի մկանները։
 
Թռչունները ականջախեցի չունեն, ականջները ծածկված են փետուր ներքին ականջի խխունջը ունի մեկ պտույտ, որը հեռանում է ներքին պարկից։ Միջին ականջում առկա է մեկ ոսկրիկ, որը լաբիրինթին է հաղորդում ձայնային ալիքները։ Թմբկաթաղանթը գտնվում է ոչ մեծ խորությունում, արտաքին լսողականան անցուղին պատված է պետուրներով, և ուի ականջախեցու տեսք։ Ականջավոր բվերի, բվիկների և մոտ այդ պետուրները կոչվում են եզրային ձգված են և հիշեցնում են ականջ։ Թռչունների մոտ լավ է զարգացած հավասարակշռությունը և տարածական կողմնորոշումը, ինչը պայմանավորված է լատիներենի համապատասխան բաժնի զարգացմամբ։
 
== Կմախքը և մկանային համակարգը ==