«Արցախյան ազատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 176.
Այսպիսով, [[1992]] թվականի վերջին փաստորեն հակառակորդը սպառել էր իր հարձակողական հնարավորությունները, ստեղծվել էր ուժերի հավասարակշռություն։
 
=== 1993 թվականի հայկական լայնածավալ առաջխաղացում և Արցախի ամբողջական ազատագրում ===
[[Պատկեր:NK-Map_RUS.svg|մինի|500px|1. Արցախի և հարակից հայկական տարածքների ազատագրման գործընթացը 1988-1994թթ.: Կարմիրով նշված է հայկական Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը մինչև Արցախյան պատերազմը:]]
[[Պատկեր:NKR_1991.PNG|մինի|500px|2. Արցախի և հարակից հայկական տարածքների ազատագրման գործընթացը 1988-1994թթ.: Շագանակագույնով նշված է հայկական Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքը հռչակման պահին` 1991 թ. սեպտեմբերի 2-ի դրությամբ:]]
Տող 183.
 
Նախապատրաստվելով ձմեռային պատերազմաշրջանին՝ Ադրբեջանի զինված ուժերը ռազմական տեխնիկայի, սպառազինության, նյութական պաշարների գերակշռություն են ստեղծել ռազմաճակատում և 1993-ի հունվարին հարձակողական գործողություններ են ծավալել [[Մարտակերտ]]ի, [[Ասկերան]]ի, [[Մարտունի]]ի, ինչպես նաև [[Լաչին]]ի ուղղություններում։
 
Հունվարյան մարտերի ընթացքում Արցախի ԻՊՈւ ստորաբաժանումները, կայծակնային և ուժգին հակահարվածներ հասցնելով, կասեցրել են մի քանի անգամ գերակշռող հակառակորդի ճնշումը և անառիկ պահել վերահսկողության տակ առնված դիրքերը։ Այս առումով աչքի են ընկել հատկապես Ասկերանի և Մարտակերտի ՊՇ-ների մարտիկները, Լաչինի միջանցքի, [[Կիչան]]ի, [[Փառուխ]]ի, «Ուրյանա» լեռան դիրքերի պաշտպանները։ Հակառակորդը կորցրել է հետևակի 2 գումարտակ, 7 տանկ, 5 ՀՄՄ, 4 ռազմական ինքնաթիռ և 1 մարտական ուղղաթիռ, մարտադաշտում թողել մեծ քանակությամբ հրազեն, զինամթերք և այլ նյութական պաշարներ։
 
1993-ի փետրվար-մարտ ամիսներին Արցախի ԻՊՈւ մարտական գործողություններ են ծավալել Մարտակերտի շրջանի տարածքի ազատագրման և Ադրբեջանի ԶՈւ Լաչին_քելբաջարյան խմբավորման ջախջախման նպատակով։
1993 թվականի փետրվար-մարտ ամիսներին Արցախի ԻՊՈւ մարտական գործողություններ են ծավալել Մարտակերտի շրջանի տարածքի ազատագրման և Ադրբեջանի ԶՈւ Լաչին-քելբաջարյան խմբավորման ջախջախման նպատակով։ Ռազմական գործողության հաջորդ փուլը Մարտակերտի շրջանի արևմտյան մասի ազատագրումն էր։
 
Մարտակերտի, Մարտունիի և Շուշիի ՊՇ-ների կողմից համատեղ անցկացված կայծակնային ռազմական գործողությունն ավարտվել է Ադրբեջանի ԶՈւ Լաչին-քելբաջարյան խմբավորման ջախջախումով. ազատագրվել են երկու տասնյակից ավելի գյուղեր, ռազմավար վերցվել զենք ու զինամթերք, մարտական տեխնիկա և մեքենաներ։ [[Օմարի լեռնանցք]]ի վրա սահմանվել է կայուն վերահսկողություն։
 
ԻՊՈւ 1993 թվականի ապրիլի սկզբին ավարտելով քելբաջարյան ռազմագործողությունը՝ ձեռնամուխ են եղել նոր մարտական գործողությունների։ [[Աղդամ]]ի կրակակետերի ոչնչացման նախապատրաստական մարտերի ժամանակ, 1993 թվականի հունիսի 12-ին, [[Մարզիլու]] գյուղում զոհվել է [[Մոնթե Մելքոնյան]]ը: Հունիսի 12-ին 2-րդ, 3-րդ, 5-րդ ՊՇ-ների և Կենտրոնական եզրակացության զորամասերը, 4-րդ ՊՇ-ի մի քանի ստորաբաժանումներ սկսել են Մարտակերտ քաղաքի և շրջանի բռնազավթված մասի ազատագրման խոշորամասշտաբ գործողությունը։ Ընկճելով հակառակորդի 3-րդ մոտոհրաձգային, ներքին զորքերի և տանկային բրիգադների զորամասերի համառ դիմադրությունը, հաղթահարելով համատարած ականադաշտերը և չեզոքացնելով օդում հակառակորդի ունեցած բացարձակ առավելությունը՝ հայկական ստորաբաժանումներն Աղդամի ուղղությունում գրավել են օպերատիվ ու մարտավարական նշանակության կարևոր բարձունքներ և դուրս եկել Աղդամ_ՄարտակերտԱղդամ-Մարտակերտ մայրուղու բնագիծը։ Հակառակորդը, զգալի կորուստներ կրելով [[Մարզիլլու]], [[Խրամորթ]], [[Փափրավենդ]] գյուղերի շրջանում, ստիպված էր ռազմաճակատի Կուբաթլուի, Ջաբրայիլի և Մարտակերտի ուղղություններից այստեղ տեղափոխել կենդանի ուժ և տեխնիկա՝ դրանով իսկ բարենպաստ պայմաններ ստեղծելով Մարտակերտի լեռնային մասի ուղղությամբ հակահարձակման անցնելու համար։
Այդ ուղղությամբ տևական ու դաժան մարտերից հետո, 1993 թվականի հունիսի 26-ին, ազատագրվել են Մարտակերտի հեռուստաաշտարակի և [[«Պուշկենյալ» բարձունքներ]]ը: Նույն օրը 4-րդ ՊՇ-ի զորամասերը մտել են Մարտակերտ քաղաքը, որով փաստորեն ավարտվել է մարտակերտյան ռազմագործողությունը։ 3-րդ, 5-րդ, 6-րդ ՊՇ-ների զորամասերն անցել են տիրապետող բարձունքների, մասնավորապես Եդդիխրման, Բոզդաղ լեռների, Բոյահմեդլի, Փափրավենդ, Թազախաչինյալ, Աղդարա լեռնաշղթայի վրայով ձգվող գծի և հիմնական ճանապարհների պաշտպանությանը։
 
Մարտակերտ քաղաքի ազատագրումն ունեցել է ոչ միայն ռազմաքաղաքական կարևոր նշանակություն, այլև հնարավորություն է ստեղծել՝ վնասազերծելու Աղդամի հզոր կրակակետերը։
Մարտակերտ քաղաքի ազատագրումն ունեցել է ոչ միայն ռազմաքաղաքական կարևոր նշանակություն, այլև հնարավորություն է ստեղծել՝ վնասազերծելու Աղդամի հզոր կրակակետերը։ Մյուս կողմից, տեղական ուժերով անցկացված ռազմագործողությունների շնորհիվ [[Հադրութի շրջան]]ում ազատագրվել են Նորաշենը, Այգեստանը ևն, վերահսկողության տակ են առնվել կարևոր, շրջակայքում տիրապետող բարձունքներ և ոչնչացվել հակառակորդի՝ Հադրութ շրջկենտրոնը և շրջակա բնակավայրերը հրետակոծող կրակակետերը։
 
==== Աղդամի ազատագրում ====
Աղդամը հակառակորդի ամենավտանգավոր ռազմական հենադաշտն էր Արցախ ներխուժելու համար, մյուս կողմից, հակառակորդի ամենահզոր կրակակետերից մեկն էր, որտեղ ադրբեջանցիները ժամանակին տիրացել էին խորհրդային բանակի զինամթերքի խոշոր պահեստներին։ Հակառակորդը, բազմապատկելով Աղդամում կենտրոնացված սպառազինությունն ու կենդանի ուժը, տենդագին նախապատրաստվել էր վերսկսելու հարձակումը Ասկերան - Ստեփանակերտ ուղղությամբ։ Աղդամի և նրա շրջակայքում գտնվող կրակակետերի ճնշման ռազմական գործողությունները սկսվել են 1993 թվականի հուլիսի 4-ին։
 
ԻՊՈւ և ՊՇ ստորաբաժանումների՝ հարավից 2-րդ ՊՇ, հարավ-արևմուտքից 3-րդ ՊՇ և հյուսիս-արևմուտքից 6-րդ ՊՇ ստորաբաժանումների համաձայնեցված գործողությունները պսակվել են հաջողությամբ, և հուլիսի 23-ին Աղդամ քաղաքն առնվել է վերահսկողության տակ (տես Աղդամի ռազմական հենակետի վնասազերծման ռազմական գործողություն 1993)։
 
Աղդամի ռազմագործողության արդյունքում վերացել է Ստեփանակերտի վրա կախված մշտական վտանգը, մայրաքաղաքի ու շրջակա գյուղերի բնակիչներն ազատվել են հեռահար հրթիռահրետակոծություններից, հակառակորդին հասցվել է ռազմական ու բարոյահոգեբանական մեծ հարված, որովհետև Աղդամն ավտոճանապարհների, երկաթուղիների խոշոր հանգույց էր, այնտեղ էր նաև հանրապետական նշանակության օդանավակայանը։ Այդ հաղորդակցության կարևոր միջոցներից զրկվելը կաթվածահար էր անում ոչ միայն Արցախի արևելյան, այլև հարավային սահմանների երկայնքով կենտրոնացած հակառակորդի խմբավորումների գործողություններն ու թիկունքի ապահովումը։ Հետևաբար պատահական չէր, որ այդ պարտությունից հետո Ադրբեջանի ղեկավարությունը դիմեց Արցախի ղեկավարությանը՝ կրակի դադարեցման խնդրանքով։ Ադրբեջանն առաջին անգամ դիմեց Արցախի Հանրապետութան հետ ուղղակի շփումների։
 
Ստեղծված իրավիճակում հակառակորդի հարձակման միակ հնարավորությունն օդուժն էր, սակայն Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ՀՕՊ-ի կատարելագործված միջոցների առկայությունն ու հակաօդայինների մասնագիտական վարպետությունը կաշկանդել են հակառակորդի գործողությունները նաև օդում։ Կորցրածը հետ բերելու նպատակով ադրբեջանական հրամանատարությունը հարվածի հիմնական ծանրությունը փոխադրել է հարավարևելյան և հարավային ճակատ՝ [[Ֆիզուլի]]ի, [[Ջաբրայիլ]]ի, [[Կուբաթլու]]ի և [[Զանգելան]]ի ուղղություններ։ Հակառակորդն ակտիվացել էր նաև Հադրութի ՊՇ ուղղությամբ, ինչը պայմանավորված էր այստեղ ադրբեջանական մեծաքանակ ուժերի առկայությամբ և հետագա կենտրոնացմամբ, ինչպես նաև հայկական ուժերի պաշտպանության ճակատային գծի ձգվածությամբ։
 
Արցախի ԻՊՈւ հրամանատարությունն իր հերթին շահագրգռված էր [[Հադրութի շրջան]]ում պաշտպանական մարտերով հյուծել հակառակորդի հարվածային խմբավորումները, անցնել վճռական հակահարձակման ու լուծել հարավարևելյան ու հարավային սահմանների, ինչպես նաև Լաչինի մարդասիրական միջանցքի անվտանգության խնդիրը։
 
[[Հադրութի շրջանի ազատագրում|Հադրութի շրջանի ազատագրման]], Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի շրջանների կրակակետերի ճնշման օգոստոսյան ռազմագործողությունը ռազմաքաղաքական մեծ նշանակություն է ունեցել։ Վերացվել է Արցախի արևելյան ու հարավային սահմանների, ինչպես նաև Ստեփանակերտ-Գորիս ավտոմայրուղու վրա կախված մշտական սպառնալիքը, վնասազերծվել Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի վտանգավոր ռազմակայանները, ջախջախիչ պարտության են մատնվել այդ շրջաններում կուտակված հակառակորդի խմբավորումներին, Արցախի շուրջ ընդլայնվել է անվտանգության գոտին և ԻՊՈւ հաստատվել են նպաստավոր բնագծերում։
Հադրութից հարավ Արցախի ԻՊՈւ ստորաբաժանումները շարունակելով հետապնդել հակառակորդին՝ գրեթե հասել են մինչև [[Իրան]]ի սահմանը։
 
1993-ի հոկտեմբերի 24-ին արցախյան զինված կազմավորումների մի քանի ուղղություններով սկսած հակահարձակումը պսակվել է նոր հաջողությամբ, ճնշել են Հորադիզի երկաթուղային հանգույցի կրակակետերը, որով, փաստորեն, Ադրբեջանից մեկուսացվել են Զանգելանը և Ջաբրայիլի ու Կուբաթլուի՝ դեռևս չվնասազերծված ռազմական հենակետերը։
Հակառակորդի Հորադիզ_Կուբաթլու_ԶանգելանիՀորադիզ-Կուբաթլու-Զանգելանի զորախմբի ջախջախման ռազմագործողությունն ավարտին է հասցվել [[նոյեմբերի 1]]-ին, երբ Արցախի ԻՊՈւ մարտիկներն իրենց վերահսկողությունն են հաստատել Զանգելան շրջկենտրոնի և ռազմական հենակետերի վերածված մոտակա բնակավայրերի նկատմամբ։
 
1-ին, 2-րդ, 6-րդ ՊՇ և կենտրոնական ենթակայության ստորաբաժանումների փոխհամագործակցված գործողությունները հաջողությամբ են պսակվել ռազմաճակատի ողջ երկայնքով։ Սահմանամերձ գոտու հարավարևելյան, հարավային և հարավարևմտյան հատվածներում հակառակորդի կրակակետերի պարտադրված ու անհրաժեշտ վնասազերծումը լիովին չեզոքացրել է Արցախի տարածք ներխուժելու, ինչպես նաև խաղաղ բնակավայրերի հրետակոծությունների վտանգը։
 
1994-ի փետրվարի 18-ին Քելբաջարի շրջանի հյուսիսային մասի և Օմարի բարձրադիր լեռնանցքի ազատագրումը կարևոր նշանակություն է ունեցել Մարտակերտի շրջանում ազատագրական մարտեր մղող ՊԲ ստորաբաժանումների թիկունքն ապահովելու առումով։ Վերահսկողություն է սահմանվել Օմարի ռազմավարական կարևորության լեռնանցքի վրա, գլխովին ջախջախվել է այդ ուղղությամբ ամիսներ ի վեր կուտակված հակառակորդի զինուժը, շարքից հանվել կամ առգրավվել են մեծ քանակությամբ տեխնիկա, զենք ու զինամթերք, այդ թվում՝ թուրքական արտադրության սպառազինություն (ավելի քան 16 միավոր մարտական տեխնիկա, 5 հաուբից, 1 ինքնագնաց ականանետ)։ Օմարի ռազմագործողության հաջող ելքը կանխորոշել է նաև հյուսիսային ռազմաճակատում ՊԲ ստորաբաժանումների առաջխաղացման հաջողությունը։
 
Օմարի ռազմագործողության հաջող ելքը կանխորոշել է նաև հյուսիսային ռազմաճակատում ՊԲ ստորաբաժանումների առաջխաղացման հաջողությունը։
Ընդհանուր առմամբ, փետրվարին հակառակորդը կորցրել է ավելի քան 2 տասնյակ միավոր զրահատեխնիկա և շուրջ 1000 զինվոր ու սպա։ 1994 թվականի փետրվարի 28-ին և մարտի 1-ին Երևան ու Բաքու են ժամանել Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Գ. Կոնդրատևը և հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Վ. Կազիմիրովը՝ աջակցելու 1994-ի փետրվարի 18-ի ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի միջև զինադադարի մասին ձեռք բերված համաձայնության իրականացմանը։ Այս կապակցությամբ ՊԲ զորամասերն ու ստորաբաժանումները հրաման են ստացել մարտի 1-ից դադարեցնել կրակը։
 
1994-ի փետրվարի 28-ին և մարտի 1-ին Երևան ու Բաքու են ժամանել Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Գ. Կոնդրատևը և հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Վ. Կազիմիրովը՝ աջակցելու 1994-ի փետրվարի 18-ի ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի միջև զինադադարի մասին ձեռք բերված համաձայնության իրականացմանը։ Այս կապակցությամբ ՊԲ զորամասերն ու ստորաբաժանումները հրաման են ստացել մարտի 1-ից դադարեցնել կրակը։
1994 թվականի գարնանային պատերազմաշրջանի խոշորամասշտաբ ռազմագործողությունների արդյունքում, երկուստեք մեծաքանակ մարդկային, իսկ Ադրբեջանի համար նաև տարածքային կորուստներն անհեռանկար են դարձրել պատերազմի շարունակումը։ Ի հավելումն դրա, [[Մարտակերտ]]ի ու [[Աղդամ]]ի շրջաններում ՊԲ սրընթաց հակահարձակման և հակառակորդի՝ Արցախի սահմանակից վերջին ռազմահանգրվանի՝ Միրբաշիրի կորստյան սպառնալիքի տակ [[Ադրբեջան]]ում հասունացել է նաև ներքաղաքական նոր ճգնաժամ, ինչն ստիպել է հակառակորդին հաշտվել ու համակերպվել ստեղծված իրավիճակի հետ։
 
=== Զինադադարի հաստատում ===
Տող 217 ⟶ 225՝
Դեռևս [[մայիսի 5]]-ին [[Բիշքեկ]]ում [[Ռուսաստան]]ի, [[Ղըրղզստան]]ի և [[ԱՊՀ]] միջխորհրդարանական խորհրդաժողովի միջնորդությամբ Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարները ստորագրել են արձանագրություն, ըստ որի համաձայնություն է ձեռք բերվել կրակի դադարեցման վերաբերյալ։ Բիշքեկյան արձանագրությանը Ադրբեջանը միացել է ավելի ուշ՝ մայիսի 8-ին։
Ռուսաստանի միջնորդությամբ կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը ՀՀ, Արցախի և ԱՀ պաշտպանության գերատեսչությունները ստորագրել են [[մայիսի 11]]-ին։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել մայիսի 12-ին։
Ադրբեջանի կողմից բիշքեկյան համաձայնության խափանումից հետո գործին միջամտել է ՌԴ պաշտպանության նախարար Պ. Գրաչովը, նպատակ ունենալով դադարեցնել զինված հակամարտությունը՝ մնացած հարցերի լուծումը թողնելով քաղաքագետներին։ 1994-ի մայիսի 16-ին Մոսկվայում հանդիպելով ՀՀ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի, ՀՀ պետնախարար Վ. Սարգսյանի, Արցախի ՊԲ հրամանատար Ս. Բաբայանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ. Մամեդովի հետ՝ նա առաջարկել է մայիսի 17-ի 00 ժամից դադարեցնել կրակը։ Այն մեծ դժվարությամբ ընդունել է նաև Ադրբեջանը և մեկ ամիս անց տվել իր համաձայնությունը։ Պարտադրված հրադադարը պահպանվում է ցայսօր (2019)։ Մոսկվայում հաստատված զինադադարի համաձայնագրով դադարեցվել են պատերազմական գործողությունները, և սկսվել է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների փուլը, որը շարունակվում է մինչև օրս (2019)։
 
Մոսկվայում հաստատված զինադադարի համաձայնագրով դադարեցվել են պատերազմական գործողությունները, և սկսվել է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների փուլը, որը շարունակվում է մինչև օրս (2019)։
ՂԱՊ-ը տեղի է ունեցել համայն հայության՝ Հայաստանի և սփյուռքի ռազմական կարողությունների՝ մարդկային ուժի, նյութական, տեխնիկական և այլ միջոցների լայնածավալ օգտագործումով, ինչպես նաև բարեկամ երկրների, միջազգային առաջադեմ հասարակայնության բարոյական ու հոգեբանական մշտական աջակցությամբ։
 
ՂԱՊ-ի հաղթական ավարտից հետո Ադրբեջանի իշխանությունները ստիպված որոշ ժամանակ հրաժարվեցին հակամարտության հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու քաղաքական գծից։
ՂԱՊ-ի հաղթական ավարտից հետո Ադրբեջանի իշխանությունները ստիպված որոշ ժամանակ հրաժարվեցին հակամարտության հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու քաղաքական գծից։ Արցախի տարածքի շուրջ ստեղծվել է բավարար խորության անվտանգության գոտի, ինչը թույլ է տալիս Արցախի ազգաբնակչության անվտանգությունն ապահովելուց բացի, երկրում ծավալել նաև բնականոն կենսական ու սոցիալ-տնտեսական գործունեություն։
 
== Գրականություն Արցախյան ազատամարտի մասին ==
 
===== Լևոն Խեչոյան, «Սև գիրք, ծանր բզեզ» =====
1999 թ.թվականին լույս տեսած Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» վեպը հայ գրականության մեջ առաջին և ամենահաջողված արձագանքներից էր Արցախյան հերոսամարտի մասին: Գիրքը բազմապլան է. նկարագրում է պատերազմը, պատերազմից հետո և առաջ կատարված դեպքերը: Պատերազմի մասին մենք իմանում ենք Օնան զինվորի օրագրային գրառումներից, որոնք չափազանց ժլատ են պատերազմի մասին պատկերացում տալու համար.
 
{{քաղվածք|«… «Գրադը» ամբողջ գիշեր խփում է շրջկենտրոնին: Վաղը պիտի հարձակվենք: Գյուղում խուլ լռություն է» կամ «Սեպտեմբերի երեքին, չորսին, իննին, տասին, տասնմեկին մեծ մարտեր եղան… Ինչ կավագույն աշուն է, ինչ փառահեղ ամիս` բերքի ժամանակ…» <ref>Լևոն Խեչոյան, Ձայներ և տեսիլքներ, Երևան 2006, էջ 94:</ref>:|}}
Տող 249 ⟶ 257՝
Վարդումյանի վեպն այս թեմայով ամենածավալուններից է: Վեպի մեջ միահյուսված են վավերագրությունն ու միստիկան: Այստեղ նկարագրված իրադարձությունները (ցույցեր, միտինգներ, կուսակցական նիստեր, պատերազմ, երկրաշարժ) վավերացվում են ճշգրիտ օրով և ժամով, վեպում կարող ենք հանդիպել նաև մեզ շատ հայտնի անունների՝ Խաչիկ Ստամբոլցյան, Արկադի Տեր-Թադևոսյան, Վանո Սիրադեղյան, Լևոն Տեր-Պետրոսյան և այլն: Սակայն այն ունի նաև երկրորդ շերտ՝ միստիկականը, որն արտահայտվում է Ուսուցչի և Մամոնի կերպարներով, Մանուկի ծնունդով: Վեպում ևս շոշափվում է այն ցավոտ խնդիրը, որ իսկական ազատամարտիկները գնահատված չեն:
 
Արցախյան հերոսամարտի արձագանքները կարելի է տեսնել նաև Արա Նազարեթյանի, Վրեժ Իսրայելյանի, Հրաչ Բեգլարյանի, Նորեկ Գասպարյանի, Համլետ Մարտիրոսյանի, Արմեն Շեկոյանի, Իգնատ Մամյանի, Լևոն Ջավախյանի, Աշոտ Գաբրիելյանի, Գոռ Հարությունյանի, Էդուարդ Հարենցի, Կարինե Աշուղյանի, Սարգիս Հովսեփյանի, Արտեմ Հարությունյանի, Դավիթ Ասատրյանի, Աշոտ Հովսեփյանի և շատ ուրիշների ստեղծագործություններում: Այնպես որ ասել, թե Արցախյան հերոսամարտը մեծ արձագանք չգտավ գրականության մեջ, կնշանակի առնվազն անտեղյակ լինել գրական գործընթացին: Սակայն, ի հակադրություն սպասվածի, այս արձագանքները փառաբանական գրականություն չէին:<ref>[http://hy.armscoop.com/2015/03/%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A5%D6%80%D5%B8%D5%BD%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF%D5%AB-%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B0/ Արցախյան հերոսամարտի արձագանքները հայ գրականության մեջ, Թագուհի Ղազարյան]</ref>:
 
== Ֆիլմեր Արցախյան ազատամարտի մասին ==