«Նոբելյան մրցանակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 6267990 խմբագրումը, որի հեղինակն է՝ Գոհար Ալավերդյան (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
Տող 16.
'''Նոբելյան մրցանակ''' ({{IPA-sv|nʊˈbɛl}}, [[շվեդերեն]]՝ ''Nobelpriset'', {{lang-no|Nobelprisen}}), ամենամյա միջազգային մրցանակների հավաքածու, որոնք շնորհվում են շվեդական ու նորվեգական ինստիտուտների կողմից ակադեմիական, մշակութային և գիտական ձեռքբերումների համար։
 
Մրցանակները սահմանվել են [[1859 թվական|1859 թվականին`]] շվեդ գիտնական [[Ալֆրեդ Նոբել]]ի կտակի համաձայն։ [[Քիմիայի Նոբելյան մրցանակ|Քիմիայի]], [[Գրականության Նոբելյան մրցանակ|գրականության]], [[Խաղաղության Նոբելյան մրցանակ|խաղաղության]], [[Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ|ֆիզիկայի]] և [[Բժշկության Նոբելյան մրցանակ|ֆիզիոլոգիայի կամ բժշկության]] բնագավառում Նոբելյան մրցանակներն առաջին անգամ շնորհվել են 1901 թվականին<ref>{{cite news|title=Which country has the best brains? |url=http://www.bbc.co.uk/news/magazine-11500373 |accessdate=6 December 2011|publisher=BBC News|date=8 October 2010}}</ref>։ Նախքան 1980 թվականը մեդալները պատրաստվել են 23 կարատանոց ոսկուց, իսկ դրանից հետո՝ 18 կարատանոց կանաչ ոսկուց, որ ծածկվում է 24 կարատանոց ոսկով։ 1901 թվականից մինչև 2016 թվականը Նոբելյան մրցանակներն ու [[Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ|Տնտեսագիտական գիտությունների բնագավառում Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված մրցանակը]] շնորհվել են 579 անգամ 911 մարդու և կազմակերպությունների։ Քանի որ ոմանք այդ մրցանակին արժանացել են մեկից ավելի անգամներ, ընդհանուր առմամբ ստացվում է 23 կազմակերպություն և 881 անհատ<ref>[https://www.nobelprize.org/nobel_prizes/lists/all/ All Nobel Prizes]. Nobel Prize. Retrieved on 10 February 2017.</ref>։
 
Մրցանակների հանձնման արարողություններն անցկացվում են ամեն տարի Շվեդիայի մայրաքաղաք [[Ստոկհոլմ]]ում (բացառությամբ Խաղաղության մրցանակի, որը հանձնվում է Նորվեգիայի մայրաքաղաք [[Օսլո|Օսլոյում]])։ Յուրաքանչյուր մրցանակակիր կամ դափնեկիր ստանում է ոսկե մեդալ, դիպլոմ և գումար, որի չափը որոշվում է [[Նոբելյան հիմնադրամ]]ի կողմից (2017 թվականին հանձնվող գումարի չափը կազմել է 9,000,000 շվեդական կրոնա կամ շուրջ US$1,110,000, €944,000, £836,000, INR 72,693,900 կամ CNR 376,000)<ref name="PrizeAmountRaised">{{cite web|title=Nobel Prize amount is raised by SEK 1 million|url=https://www.nobelprize.org/press/#/publication/59c911c82a43dd000437b4b7/552bd85dccc8e20c00e7f979|publisher=Nobelprize.org}}</ref>։ Նոբելյան մրցանակը համարվում է ամենահեղինակավոր մրցանակը, որ շնորհվում է գրականության, բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, խաղաղության և տնտեսագիտության բնագավառներում<ref name="Shalev8">[[#Shalev69|Shalev]], p. 8</ref>։
Տող 30.
1888 թվականին Ալֆրեդ Նոբելը զարմանքով կարդացել է իր մահախոսականը, որ տպագրվել էր ֆրանսիական թերթում «Մահ վաճառողը մահացել է» խորագրով։ Ռուսաստանում մահացել էր նրա եղբայրը՝ [[Լյուդվիգ Նոբել|Լյուդվիգը]], և լրագրողները սխալմամբ հայտարարել էին հենց Ալֆրեդ Նոբելի մահվան մասին։ Հոդվածն ազդել է Նոբելի վրա և ստիպել մտածել այն մասին, թե ինչպես են իրեն հիշելու մահվանից հետո։ Դա նրան դրդել է փոխել իր կտակը<ref name="Time">{{cite news |first= Frederic |last= Golden |title= The Worst And The Brightest |date= 16 October 2000 |publisher= Time Warner |url= http://www.time.com/time/magazine/article/0,9171,998209,00.html |work=Time |accessdate=9 April 2010}}</ref>։ 1896 թվականի դեկտեմբերի 10-ին Ալֆրեդ Նոբելը մահացել է Իտալիայի [[Սան Ռեմո]] քաղաքում գտնվող իր տանը ուղեղի արյունազեղումից, 63 տարեկան հասակում<ref name="Sohlman13">[[#Sohlman69|Sohlman]], p. 13</ref>։
 
Իր կյանքի ընթացքում Նոբելը գրել է մի քանի [[կտակ]]։ Վերջինը նա կազմել է մահվանից մեկ տարի առաջ և ստորագրել [[Փարիզ|Փարիզի]] Շվեդ-նորվեգական ակումբում ` 1895 թվականի [[նոյեմբերի 27]]-ին<ref name="Sohlman7">[[#Sohlman69|Sohlman]], p. 7</ref><ref>{{Cite news|last= von Euler|first= U. S.|title= The Nobel Foundation and its Role for Modern Day Science|url= http://resources.metapress.com/pdf-preview.axd?code=xu7j67w616m06488&size=largest|format= PDF|publisher= Springer-Verlag|work= Die Naturwissenschaften|date= 6 June 1981|accessdate= 21 January 2010|deadurl= yes|archiveurl= https://web.archive.org/web/20110714080803/http://resources.metapress.com/pdf-preview.axd?code=xu7j67w616m06488&size=largest|archivedate= 14 July 2011|df= dmy-all}}</ref>։ Ի զարմանս շատերի՝ Նոբելն իր վերջին կտակում պատվիրել է, որ իր կարողությունն օգտագործվի ստեղծելու մրցանակաների շարք նրանց համար, ովքեր տալիս են «մեծագույն օգուտ մարդկությանը» [[ֆիզիկա]]յի, [[քիմիա]]յի, [[ֆիզիոլոգիա]]յի կամ [[բժշկություն|բժշկության]], [[գրականություն|գրականության]] և [[խաղաղություն|խաղաղության]] բնագավառում<ref name="thelocal1">{{cite web|url=https://www.nobelprize.org/alfred_nobel/will/will-full.html|title=Full text of Alfred Nobel's Will|author=|date=|work=nobelprize.org}}</ref>։ Նոբելը հատկացրել է իր բոլոր ակտիվների 94%-ը, 31 մլն [[շվեդական կրոնա]] (US$186 մլն, €150 մլն, 2008 թվական) Նոբելյան հինգ մրցանակների ստեղծման համար<ref name="Abrams7">[[#Abrams|Abrams]], p. 7</ref><ref name=NobelFoundationPrizeAmount>{{cite web|title=The Nobel Prize Amounts|url=https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/|publisher=The Nobel Foundation|accessdate=7 December 2015}</ref>։ Կտակի վերաբերյալ եղած կասկածների պատճառով այն հաստատվել է միայն 1897 թվականի ապրիլի 26-ին Նորվեգիայի [[Սթորթինգ]]ի կողմից<ref name="Levinovitz13-25">[[#Levinovitz69|Levinovitz]], pp. 13–25</ref>։ Նոբելի կտակատարներ Ռագնար Սոլմանն ու Ռուդոլֆ Լիլջեքուիստն ստեղծել են [[Նոբելյան հիմնադրամ]]ը, որը պետք է վերահսկեր Նոբելի թողած կարողությունն ու կազմակերպեր մրցանակների հանձնումը<ref name="Abrams7-8">[[#Abrams|Abrams]], pp. 7–8</ref>։
 
Նոբելի կամքի համաձայն՝ Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնում է Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը, որի անդամները նշանակվել են 1897 թվականի ապրիլին կտակի հաստատումից կարճ ժամանակ անց։ Դրանից հետո ստեղծվել կամ նշանակվել են մյուս մրցանակների հանձնաժողովները։ Դրանք են Կարոլինսկա ինստիտուտը (հունիսի 7), Շվեդական ակադեմիան (հունիսի 9) և [[Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիա]]ն (հունիսի 11)<ref name="Crawford1">[[#Crawford69|Crawford]], p. 1</ref>։ Նոբելյան հիմնադրամը համաձայնության է հասել մրցանակների շնորհման հիմնական սկզբունքների վերաբերյալ, 1900 թվականին Նոբելյան հիմնադրամի նորաստեղծ կանոնակարգը հրապարակվել է [[Օսկար II]] թագավորի կողմից<ref name="thelocal1"/>։ 1905 թվականին [[Շվեդիայի և Նորվեգիայի միացյալ թագավորություն]]ը դադարել է գոյություն ունենալուց։