«Աթանաս Ալեքսանդրացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
 
== Կյանք և գործունեություն ==
Սերել է [[Հույներ|հույն]] [[Քրիստոնեություն|քրիստոնյա]] ընտանիքից: Լինելով տակավին սարկավագ՝ [[Նիկիայի Ա տիեզերական ժողով]]<nowiki/>ում (325) լուրջ հակահարված է հասցրել [[Արիոսականություն|Արիոսին]] ու նրա հետևորդներին: Ժողովի բոլոր մասնակիցների ուշադրությունը գրավեց երիտասարդ սարկավագ Աթանասը, որն այնուհետև մոտ ժամանակում եպիսկոպոս դարձավ: Ժողովին կանչված Արիոսի ելույթից հետո խոսք վերցրեց Աթանասը: Նրա ելույթը Սուրբ Հոգու զորությունով էր: Հենվելով միայն Աստծո խոսքի վրա՝ Աթանասը վառ ու համոզիչ ապացուցեց Արիոսի հերձվածողությունը, նրա շուրթերով կարծես Տերն Ինքն ասաց Իր խոսքն այդ ժողովին: Դա ևս մեկ անգամ ապացուցում է միտքը, որ քրիստոնեության բոլոր ժամանակաշրջաններում եղել են Քրիստոսին սիրող սպասավորներ: Գուցե նրանք էլ որոշ երկրորդական հարցերում նույնպես սխալ ընկալումներ են ունեցել, բայց նրանք անկեղծորեն սիրում էին Քրիստոսին, ու Նա պետք եղած պահին օգտագործում էր նրանց որպես Իր հրեշտակներ, որպես Իր պատվիրակներ: Արիոսի բոլոր փաստարկները ջարդուփշուր եղան, ողջ ժողովը մեծ հարգանքով համակվեց մինչ այդ քիչ հայտնի սարկավագ Աթանասի նկատմամբ:<ref>{{Cite book|title=История христианства|last=А.В. Карев, К.В. Сомов|first=|publisher=|year=|isbn=|location=|pages=}}</ref> Այնուհետև՝ իր ողջ կյանքի ընթացքում պայքարել է արիոսական հերձվածի դեմ, պաշտպանել նիկիական ուղղափառ դավանանքը: Անզիջում ու հետևողական պայքարի համար հալածվել է [[Արիոսականություն|արիոսական]] իշխանավորներից և իր եպիսկոպոսական 47 տարիներից 15-ը անցկացրել աքսորում: Եկեղեցաքաղաքական, դավանական հակամարտությունների այդ մթնոլորտում նրա աշխատությունները, բնականաբար, ունեցել են տեսական, աստվածաբանական ուղղվածություն:
 
 
== Ստեղծագործություն ==