«Փիթեր Ջեքսոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Վաղ տարիներ ==
Փիթեր Ջեքսոնը ծնվել է [[1961]] թվականի [[հոկտեմբերի 31]]-ին [[Նոր Զելանդիա]]յի [[Պուկերուա-Բեյ]] փոքրիկ քաղաքում, Ուիլյամ և Ջոան Ջեքսոնների ընտանիքում։ Նա իր հայրենիքի՝ Նոր Զելանդիայի մասին ասել է, որ «այն ոչ թե փոքր երկիր է, այլ մեծ գյուղ»: Նրա ծնողներն արմատներով Անգլիայից էին<ref>{{Cite web|url=http://www.filmreference.com/film/87/Peter-Jackson.html |title=FilmReference.com |publisher= |date= |accessdate= }}</ref><ref>{{Cite news|author=David Smith |url=http://www.guardian.co.uk/film/2003/nov/30/lordoftherings.features |title=Guardian.co.uk |work=Guardian |date= նոյեմբերի 30, 2003|accessdate= | location=London}}</ref>, հայրը մասնակցել էր [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ին: Փոքրուց Փիթերը սիրում էր լուսանկարչությունը, ուստի նրա ծնողների ընկերներից մեկը նվիրում է նրան սիրողական լուսանկարչական սարք, որով էլ պատանու մեջ ծնում է ապագա ռեժիսորին։
 
Առաջին փորձերից սկսած Ջեքսոնը մեծ ուշադրություն էր դարձնում հատուկ էֆեկտներին և հաճախ նրա մոտ բավականին մեծ հաջողություններ էին գրանցվում։ Շուտով նա մասնակցում է կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի, որտեղ ներկայացնում է մի ֆիլմ, որտեղ պատկերված էր, թե ինչպես է հսկայական հրեշը ավերում քաղաքը։